From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական Ավիաուղիները Միացյալ Թագավորության խոշորագույն ավիաուղիներից է։ Այն նաև Եվրոպայի երրորդ խոշորագույն ավիաուղին է (Air France-KLM-ից և Lufthansa-ից հետո) և առաջինն է տրանս-ատլանտիկ թռիչքների քանակությամբ։ Ավիաընկերությունը ունի ավելի քան մեկդարյա պատմություն, որի ընթացքում այն եղել է Մեծ Բրիտանիայի առաջատար ավիափոխադրողը, ինչպես նաև՝ առևտրային ավիացիայի մի քանի դարաշրջանների առաջամարտիկ[12]։ Բրիտանական Ավիաուղիները երեք համաշխարհային խոշորագույն ավիաընկերությունների դաշինքներից մեկի՝ oneworld® -ի հիմնադիր անդամներից մեկն է[13]։ Բրիտանական Ավիաուղիների կարգախոսն է՝ «Բրիտանական Ավիաուղիներ. թռչել, ծառայել»[14]։ 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի դրությամբ Բրիտանական Ավիաուղիները շահագործում է ավելի քան 284 արդիական ինքնաթիռներից բաղկացած մեծ նավատորմ[15]։ Նեղ թափքով Էյրբաս Ա320 ընտանիքի ինքնաթիռների համադրությունը լայն թափքով Բոինգ 777, Բոինգ 787 Dreamliner, Էյրբաս Ա350 XWB և Էյրբաս Ա380 թույլ են տալիս լոնդոնյան ավիաընկերությանը և նրա դուստր ձեռնարկությանը BA CityFlyer-ին պահպանել իրենց գլոբալ գերակայությունը՝ չվերթներ իրականացնելով 80 երկրների ավելի քան 200 ուղղություններով[16]։ 2011-ի հունվարին Բրիտանական Ավիաուղիներիի և Իբերիայի միավորման արդյունքում`ստեղծվեց International Airlines Group (IAG) հոլդինգային ընկերությունը՝ գրանցված Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ IAG-ն եկամտի առումով երրորդն է աշխարհի ավիաընկերությունների խմբերից և մեծությամբ երկրորդն է Եվրոպայում[17]։
Բրիտանական հեղինակավոր Skytrax -ը իր օդանավակայանի և թռիչքային արտադրանքի և անձնակազմի ծառայությունների որակի համար Բրիտանական Ավիաուղիներին դասկարգվել է 4 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և խմիչքներ, IFE, մաքրություն և այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.