From Wikipedia, the free encyclopedia
«Bicycle Race», Queen բրիտանական ռոք խմբի սինգլ։ Թողարկվել է նրանց 1978 թվականի Jazz ալբոմի վրա։ Երգի հեղինակը Queen-ի գլխավոր վոկալիստ Ֆրեդի Մերկուրին է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Fat Bottomed Girls» երգի հետ միասին, «A» կողմի վրա։ Երգը հայտնի է իր տեսահոլովակի համար, որը արգելվել է մի շարք երկրներում։
«Bicycle Race» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
«Jazz» ալբոմից | ||||
Թողարկված | 1978, հոկտեմբերի 13 | |||
Ձայնագրված | 1978 | |||
Ժանր | Հարդ ռոք, Պրոգրեսիվ ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 3:01 | |||
Լեյբլ | EMI Records և Elektra Records | |||
Պրոդյուսեր | Queen և Ռոյ Թոմաս Բեյքեր | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգի գրվել է Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Նա հյուրանոցի պատուհանից նայում էր «Տուր դը Ֆրանս» մրցարշավը ու դրանից ոգեշնված որոշել է գրել երգը[1]։
Երգը սկսում է կրկներգից, որի ժամանակ լսվում է խմբի անդամներից երգչախումբը։ Հետո գալիս է տունը, որը իր մեջ ներառում է երկու մարդկանց վեճը։ Նրանցից մեկը ինչ-որ բան է առաջարկում մյուսին, բայց նա հրաժարվում է։ Երգի այդ մասում հիշատակվում են 70-ականների փոփ մշակույթի այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են «Ծնոտները», «Rolls-Royce», «Աստղային պատերազմները», «Փիթեր Պենը», «Ֆրանկենշտեյնը» և «Սուպերմենը»։ Հետո նորից գալիս է կրկներգը, կարճ տուն և նորից կրկներգ։ Դրանից հետո սկսում է հայտնի «հեծանվային զանգերի սոլոն»՝ հնչում են տարբեր հեծանիվների զանգեր։ Համերգների ժամանակ խմբի երկրպագուները հաճախ նվագում էին այդ մասը, օգտագործելով զանգեր։ Դրանից հետո հնչում է այդ ձայների նման կիթառը և սկսում է կիթառային սոլոն։ Հետո գալիս է վերջին տունը, որի մեջ հիշատակվում են 1970-ականների այնպիսի պատմական իրադարձություններ, ինպիսիք են ԱՄՆ-ի նախագահը, Վյետնամը և Ուոթերգեյթը։ Դրանից հետո, վերջիմ տնով երգը ավարտվում է։
Տեսահոլովակի ռեժիսորն է Դենիս Դե Վալանսը։ Խմբի ամենահայնտի տեսահոլովակներից մեկն է։ Այն արգելվել է մի քանի երկրներում։ Վիզուալ առումով, տեսահոլովակը տարբեր տեսահոլովակներից, հիմնականում խմբի հին վիդեոներից հավաքած կոլաժ է և հեծանվորդուհիների հայտնի տեսարանը։ Նունպես տեսահոլովակում չի ցուցադրվում ամբողջ խումբը, ինչը կատարվել է առաջին անգամ խմբի տեսահոլովակների պատմության մեջ։
Տեսահոլովակում մասնակցել են 65 մոդելներ հեծանիվների վրա[2]։ Տեսարանը նկարահանվել է 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Ուիմբլդոն մարզադաշտում։ Հեծանվային զանգերի սոլոյի ժամանակ նրանք մի տեղ կանգնած են և սեղմում է զանգը։ Այդ տեսարանն էր նրանք ստիպված էին մշակել։ Այն ամենը, ինչը արգելված էր ցուցադրման համար, փակվել է հատուկ էֆեկտներով[3]՝ ուրիշ գույներով կամ դրվագի պատճենման միջոցով։
Երգում հիշատակվում են տարբեր կարևոր պատմական կան մշակութային իրադարձություններ։
Նույնպես դա խմբի առաջին տեսահոլովակն է, որի մեջ ցուցադրվել են կանայք, բացի այն տեսահոլովակներից, որոնք ստեղծվել են որպես համերգային ելույթներ։
Երկիր | Ամենաբարձև
դիրք |
Տարեթիվ | Մնացել է հիթ-շքերթում
(շաբաթներ) |
---|---|---|---|
Australia[4] | 28 | 9 | |
Austria[5] | 21 | Հունվար, 1979 | 4 |
Belgium[5] | 15 | Հունվար 1979 | 5 |
France[6] | 7 | Նոյեմբեր - դեկտեմբեր, 1978 | 11 |
Germany[7] | 27 | 11–18 դեկտեմբեր, 1978 | 12 |
Ireland[8] | 10 | 7 | |
New Zealand[5] | 20 | 8 | |
The Netherlands[9] | 5 | 25 նոյեմբեր - 2 դեկտեմբեր, 1978 | 11 |
Norway[9] | 7 | 9 | |
UK[4][10] | 11 | 25 նոյեմբեր - 9 դեկտեմբեր, 1978 | 11 |
US Billboard[4][11] | 24 | Հունվար, 1979 | 12 |
Seamless Wikipedia browsing. On steroids.