From Wikipedia, the free encyclopedia
Շայա Բին Աբրահամ-Ջոզեֆ (անգլ.՝ Shayaa Bin Abraham-Joseph, հոկտեմբերի 22, 1992[2][3], Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), առավել հայտնի է 21 Savage (Թուենի-ուան Սևիջ) անվամբ, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։
21 Savage | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Shéyaa Bin Abraham-Joseph[1] և անգլ.՝ Sha Yaa Bin Abraham-Joseph |
Նաև հայտնի է որպես | 21 Savage |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1992[2][3] (32 տարեկան) Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4] |
Երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և հորորքոր |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records և Slaughter Gang |
Կրթություն | Հարավային Գվինեթի ավագ դպրոց |
Կայք | 21savage.com shop.21savage.com |
21 Savage Վիքիպահեստում |
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Լոնդոնում[5][6]։ Նրան դաստիարակել իր մայր Հեդերը, ով դոմինիկուհի է, մեծացել է չորս եղբայրների և վեց քույրերի շրջապատում[7]։ Եղբայրներից մեկը մահացել է կրակոցների ժամանակ, որը թմրանյութային վաճառքի հետ էր կապված[8]։ Լինելով յոթերորրդ դասարանի աշակերտ, Շիան հեռացվել է DeKalb շրջանի բոլոր դպրոցներից, քանի որ իր մոտ ապօրինի հրազենային զենք էր պահում[9]։ Մեծանալով միանում է Bloods հանցավոր խմբին, որոնց հետ համատեղ կատարել է մի շարք հանցագործություններ[10]։ 2013 թվականին, իր 21-ամյակին, գողություն կատարելու ընթացքում նրա վրա կրակում են վեց անգամ, իսկ լավագույն ընկերոջը սպանում են[11]։ Միջադեպից հետո Շիան որոշում է ամբողջովին նվիրվել երաժշտությանը։
2014 թվականի նոյեմբերին 21 Savage-ը հրապարակեց «Picky» դեբյուտային սինգլը, որի պրոդյուսերը DJ Plugg-ն է[12]։ Ավելի ուշ, 2015 թվականի գարնանը, հրապարակեց «The Slaughter Tape» անվամբ դեբյուտային միքսթեյփը[13]։ 2015 թվականի ամռանը 21 Savage-ը Sonny Digital երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ հրապարակեց «Free Guwop» անվամբ մինի ալբոմ, որը նվիրված է թրեպ կատարող Գուչի Մենին[14]։ Նույն թվականի ձմռանը արտիստը ներկայացրեց իր երկրորրդ միքսթեյփը «Slaughter King» անվամբ[15]։
2016 թվականի հունիսին XXL ամսագիրը 21 Savage-ին ընդգրկել է ամենամյա «Freshman» ցանկում[16], իսկ ամռան կեսերին արտիստը, Metro Boomin երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ, թողարկել է «Savage Mode» մինի ալբոմը, որը հասել է միջազգային հաջողության և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի 23-րդ հորիզոնականում, իսկ «X» երգը ստացել է պլատինե հավաստագիր[17][18]։ 2017 թվականի ձմռանը երաժիշտը հայտարարել է, որ միացել է Epic Records ձայնագրման լեյբլին[19]։ Արտիստի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Issa Album»-ը թողարկվել է հուլիսի 7-ին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորրդ հորիզոնականում[20], իսկ «Bank Account» սինգլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում[21]։
Դեկտեմբերի 21-ին թողարկվել է նոր ալբոմ «I Am > I Was» անվամբ։ Ալբոմը ներառում է համատեղ երգեր ՝ Ջեյ Քոուլ-, Post Malone-ի, Gunna-ի, Lil Baby-ի, Project Pat-ի, Սքուլբոյ Քյուի, Դոնալդ Գլովերի և Օֆսեթի հետ։ Դեկտեմբերի 24-ին թողարկվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ «Out For The Night Pt 2» անվամբ բոնուսային երգը։
2017 թվականի ամռանը, 21 Savage-ը Complex ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում է թրեպ կատարող։
Միայն այն պատճառով, որ ինչ որ երգ հնչում է 808-ականների ոճով, այդ փաստը այդ երգին չի դարձնում թրեպ երգ... Եթե ես ստանամ Նյու-Յորքի բիթը և երգեմ ռոքի մասին, դա կլինի՞ հիփ հոփ։ Եթե ռոք աստղը ներկայանա Ջեյ Զիի բիթով և երգի ռոք երգ, դա կլինի՞ հիփ հոփ։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարդա 808-ականների ոճով, այդ երգը թրեպ չի դառնա։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն թրեպ ժանրի մասին։ Թրեպը, դա Ատլանտայի երաժշտությունն է... իմ, Յանգ Թագի, Migos-ի, Future-ի և Թու Չեյնսի։ Որպեսզի կատարես թրեպ ժանրի երգ, դու պետք է Ատլանտան ներկայացնես։ Բիթը կարևոր չէ, կարևորը այն է, թե ինչ ես դու քարոզում։ - 21 Savage |
Բացի այդ, նա T.I.-ին, Յանգ Ջիզիին և Գուչի Մենին համարում է թրեպ ժանրի պիոներներներ[22]։
21 Savage-ը Ifá-ի հետևորդ է, որը հիմնականում հանդիպում է Նիգերիայի ժողովրդի շրջանում[7][23][24]։ Աբրահամի աչքերի միջև դաշույնի տեսքով դաջվածք կա, որը նվիրված է իր մահացած եղբոր հիշատակին, որը նմանատիպ դաջվածք ուներ[7]։
2017 թվականի ամռանը սիրավեպ է սկսել մոդել Էմբեր Ռոուզի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականի մարտին[25]։
Նաև հայտնի է, որ ռեփերը երեք երեխա ունի[26]։
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք |
---|---|---|---|
2018 | Billboard Music Award[27] | Լավագույն ռեփ երգ | «Rockstar» (Post Malone–ի հետ համատեղ) |
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն[28] | Տարվա երգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.