ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Դիֆենտալ (ֆր.՝ Frédéric Diefenthal, հուլիսի 26, 1968[1], Սեն-Մանդե), ֆրանսիացի դերասան։
Ֆրեդերիկ Դիֆենտալ ֆր.՝ Frédéric Diefenthal | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Մանդե |
Կրթություն | Cours Viriot |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Gwendoline Hamon? |
15 տարեկանում նա ավարտեց ուսումը և սկսեց աշխատել։ Նրա դերասանական առաջին ելույթը տեղի ունեցավ 1991 թվականին «Համընդհանուր հսկողություն» ֆիլմում։ Առաջին մեծ դերը դերասանը խաղացել է 1995 թվականին «Իմ սիրելի Ֆրանսիա» ֆիլմում։ Ֆրեդերիկ Դեֆենտալին հռչակ բերեց Տաքսի, Տաքսի 2, Տաքսի 3, Տաքսի 4-ում կատարած անփույթ ոստիկանի դերը։ Դերասանը առաջադրվել է Սեզար կինոմրցանակի լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում։
2012 թվականին դերասանը դարձավ ռուսական Carte Noire գովազդային ընկերության դեմքը։ Գովազներում Ֆրեդերիկը խոսում էր ռուսերեն[2]։
2002 թվականին Ֆրեդերիկը բաժանվեց ֆրանսիացի դերասանուհի Կլեր Կեմից (ֆր.՝ Claire Keim) (նրանք միմյանց հետ էին 1999 թվականից)։ 2004 թվականի մայիսին նա ամուսնացավ դերասանուհի հայտնի գրող Ժան Անույի («Ողևորը առանց ուղեբեռի», «Անտիգոնա») թոռնուհու՝ Գվենդոլին Ամոնի հետ (ֆր.՝ Gwendoline Hamon)։ 2004 թվականին ծնվեց նրանց որդին՝ Գաբրիելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.