From Wikipedia, the free encyclopedia
Տաքսի 3 (ֆր.՝ Taxi 3), ֆրանսիական ֆիլմ՝ նկարահանված Լյուկ Բեսոնի սցենարով Ժերար Կրավչիկի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի մարտի 27-ին։ Հանդիսանում է Տաքսի և Տաքսի 2 ֆիլմերի շարունակությունը։
Տաքսի 3 ֆր.՝ Taxi 3 | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3], բադի մուվի և կինոկատակերգություն |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | 2003 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժերար Կրավչիկ[1][4][3] |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Սամի Նասերի[4][5][2][…], Մարիոն Կոտիար[5][2][3][…], Էմմա Վիկլունդ[5][2][3][…], Բայ Լին[5][2][6], Սիլվեստր Ստալոնե[5][6], Ֆրեդերիկ Դիֆենտալ[5][3][6], Բերնար Ֆարսի[4][5][2][…], Ժան-Քրիստոֆ Բովե[5][2][6], Bonnafet Tarbouriech?[5], Ալեն Դավիդ, Էդուար Մոնտուտ[6], Ժերար Կրավչիկ[5][6], Jean-Louis Schlesser?[5][2], Patrice Abbou?[5][6], Վենսան Տուլլի[5], Լիոնել Վիտրան[6] և Էրիկ Նագար[6] |
Պատմվածքի վայր | Մարսել |
Նկարահանման վայր | Մարսել և Tignes? |
Կինոընկերություն | EuropaCorp |
Տևողություն | 82 րոպե |
Նախորդ | Տաքսի 2 |
Հաջորդ | Տաքսի 4 |
Պաշտոնական կայքէջ | |
Peugeot 406 in Taxi Վիքիպահեստում |
Էմիլյենը տարված է Մարսելի բանկերը թալանող Սանտա Կլաուսների ավազակախմբի որոնման աշխատանքներով և նույնիսկ չի նկատում Պետրային, որն ամեն կերպ ձգտում է նրան, ակնարկել, որ երեխայի է սպասում։ Այդ նույն ժամանակ Լիլին հեռանում է Դանիելից՝ վերջինիս մեղադրելով նրանում, որ իր ողջ ժամանակն անց է կացնում մեքենայի մոտ։ Առավոտյան Դանիելն իմանում է, որ Լիլին հղի է։
Էմիլյենը սխալմամբ ձերբակալում է կոմիսար Ժիբերին, որ Սանտա Կլաուսի դիմակ էր հագել ավազակախմբի անդամների հետ մտերմանալու մտադրությամբ։ Որոշ ժամանակ անց Ժիբերի մոտ է գալիս ասիացի լրագրող Քիուն. հետագա մի քանի օրվա ընթացքում վերջինս պատմություն պիտի գրի Մարսելի ոստիկանների մասին։
Օգտվելով Ժիբերի դյուրահավատությունից՝ Քիուն կոմիսարի համակարգչից պատճենում է անհրաժեշտ բոլոր անուններն ու գաղտնաբառերը։ Այդ ժամանակ Էմիլյենը Դանիելի օգնությամբ գտնում է իսկական կողոպտիչներին, բայց գերի է ընկնում։ Նա իմանում է, որ Քիուն է ավազակախմբի գլխավորը։ Քիուն Ժիբերին համոզում է իրեն էլ վերցնել մասնակցելու ավազակախմբի հետապնդման գործողություններին։ Դանիելը փրկում է Էմիլյենին, և նրանք միասին հետապնդում են ավազակախմբի անդամներին և հատուկ զորքերի օգնությամբ ձերբակալում։
Seamless Wikipedia browsing. On steroids.