From Wikipedia, the free encyclopedia
Ֆումիո Կիշիդա (ճապ.՝ 岸田 文雄, հուլիսի 29, 1957[1][2][3], Սիբույա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ։ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2021 թվականի սեպտեմբերի 29-ից։ Ճապոնիայի վարչապետ 2021 թվականի հոկտեմբերի 4-ից[8][9]։
Ֆումիո Կիսիդա | |
Կուսակցություն՝ | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վասադա համալսարան (1982), Kaisei Senior High School? և Kojimachi Junior High School? |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1957[1][2][3] (67 տարեկան) |
Ծննդավայր | Սիբույա, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Հայր | Fumitake Kishida?[1] |
Ամուսին | Yuko Kishida? |
Զավակներ | Shotaro Kishida? |
Կայք՝ | kishida.gr.jp |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար (2012 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 3-ը)։
Ֆումիո Կիսիդան ծնվել է Սիբույում, Տոկիոյում 1957 թվականի հուլիսի 29-ին, ժառանգական քաղաքական գործիչների ընտանիքում[10][11][12]։ Նրա հայրը՝ Ֆումիտակե Կիսիդան պետական ծառայող էր էկանոմիկայի նախարարությունում, Ճապոնիայի առևտրի և արդյունաբերության տնօրեն The Small and Medium Enterprise Agency-ն էր։ Քանի որ Կիսիդաի ընտանիքը Հիրոսիմա քաղաքից էր, ամեն ամառ ընտանիքը Հիրոսիմա էր վերադառնում։ Կիսիդաի ընտանիքի շատ անդամներ զոհվել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության հետևանքով, ընտրությունների հաղթողի մի քանի հարազատներ ճառագայթվել են 1945 թվականի օգոստոսին ամերիկյան ատոմային ռմբակոծության հետևանքով[13]։ Նրա հայրը Ֆումիտակեն և պապը Մասակի Կիսիդան քաղաքական գործիչներ են եղել, նրանք խորհրդարանի ստորին պալատի անդամներ են եղել[12]։ Ճապոնացի քաղաքական գործիչ Եիտի Միյազավան նրա զարմիկը՝ Հիրոսիմայի պրեֆեկտուրայի նախկին նահանգապետ 1973-1981 թվականներին և արդարադատության նախարար 1995-1996 թվականներին, Հիրոսի Միյազավան ինչպես նաև Ճապոնիայի նախկին վարչապետ Քիիչի Միյազավան՝ նրա հեռավոր ազգակններն են[12][14]
Ֆումիո Կիսիդան հաճախում էր PS 013 Clement C. Moore-ի տարրական դպրոց, Նյու Յորքի Քուինսի Էլմհերսթի շրջանում, քանի որ նրա հայրը այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում[15]։ Ֆումիո Կիսիդան ավարտել է ավագ դպրոցը Casey, որտեղ նա նաև խաղացել է բեյբոլի թիմում[16]։
Ֆումիո Կիսիդան ուսանել է իրավունք համալսարանում Waseda և ավարտել է 1982 թվականին[11][16]։ Վասեդայի համալսարանում նա ընկերացել է ապագա ճապոնացի քաղաքական գործիչ Տակեշի Իվայի հետ[17]։
Աշխատել է ներկայումս գոյություն չունեցող Long-Term Credit Bank of Japan-ում, իսկ հետո եղե է ներկայացուցիչների պալատի անդամի քարտուղար, Ֆումիո Կիսիդան առաջին անգամ Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1993 թվականի հուլիսին Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից՝ ներկայացնելով Հիրոսիմայի 1-ին շրջանը[18]։
Կիսիդան Օկինավայի եւ Հյուսիսային տարածքների (վիճելի Կուրիլյան կղզիների) հարցերով նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2007-2008 թվականներին, սկզբում Շինզո Աբեի աշխատասենյակում, իսկ հետո Յասուո Ֆուքուդայի աշխատասենյակում[19]։ Նա 2008 թվականին նշանակվել է սննդամթերքի անվտանգության և սպառողների հարցերով պետական նախարար, այն ժամանակվա վարչապետ Յասուո Ֆուքուդայի կաբինետում[12]։ Կիսիդան նաև Յասուո Ֆուքուդայի աշխատասենյակում գիտական և տեխնոլոգիական քաղաքականության, կյանքի որակի և պետական-իրավական բարեփոխումների պետական նախարար էր[19]։
Նա մոտ էր Մաքոտո Կոգին ՝ Կոչիկայ խմբակցության առաջնորդ, որը ՃԼԴԿ-ի հնագույններից մեկն էր, և այն իր վերահսկողության տակ էր վերցրել 2012 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Մակոտո Կոգան հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին[12]։
Վարչապետ Շինզո Աբեի կաբինետում արտաքին գործերի նախարար է նշանակվել 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[20]։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կիսիդան հետպատերազմյան շրջանում իր բոլոր հետնորդներից ավելի երկար է զբաղեցնում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
2017 թվականի օգոստոսի 3-ին Աբեի կաբինետի զգալի վերադասավորումից հետո հեռացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և գլխավորել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհուրդը։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել Է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.