From Wikipedia, the free encyclopedia
«Ֆուձի լեռան 36 տեսարան» (ճապ.՝ 富嶽三十六景), նկարիչ Կացուշիքա Հոքուսայի` փայտի վրա արված գունավոր 46 փորագրություններից բաղկացած շարք։ Բոլոր փորագրությունների վրա, ներառյալ ամենահայտնի «Կանագավայի մեծ ալիք» նկարը, առկա է Ճապոնիայի սրբազան լեռան` Ֆուձիյամայի պատկերը։
Այս նկարաշարի առաջին ուրվանկարները Հոքուսայը ստեղծել է 1830 թվականին, երբ նա 70 տարեկան էր։ Հոքուսայը հենց ամենասկզբից գիտակցել է իր փորագրությունների կարևորությունը. իր «Ֆուձի լեռան 36 տեսարան» գրքի նախաբանում նա գրել է, որ 70 տարում ստեղծած իր ոչ մի գործ չի կարող համեմատվել շարքի հետ։ Ամեն դեպքում, և' ինքը, և' շարքի հրատարակիչ Նիսիմուրա Յոխատին զարմացած էին շարքի հաջողությամբ։
Ի սկզբանե նախատեսված էր 36 փորագրություն։ Ֆուձին դրանցում պատկերված է դիմային, այսինքն` Էդոյի կողմից (այժմ` Տոկիո), այդ իսկ պատճառով փորագրությունները կոչվել են «օտոմե Ֆուձի» (բառացի` դիմային կողմից)։
Արդեն 1830 թվականի վերջերին հրատարակչությունը հայտնել է Ֆուձի լեռան 100 տեսարանի թողարկման մասին, սակայն դրանցից լույս են տեսել միայն տասը (1831-1832 թվականներին), ինչի հետևանքով շարքը բաղկացած է 46 էջից։ Այս 10 փորագրություններում լեռը գերազանցապես պատկերված է արևմտյան կողմից, ինչի պատճառով դրանք կոչվում են «ուրա Ֆուձի» (բառացի` հակառակ կողմից)։ Սկզբնական 36 էջերում պատկերների ուրվագծերն արված են կապույտով, իսկ ավելացված 10 էջերում` սև գույնով, ինչն ամբողջովին փոխում է փորագրությունների գունային գամման[3]։
Ներկա ցուցակը կազմված է այն նույն հերթականությամբ, որը սովորաբար կիրառվում է արվեստագիտական գրականության մեջ։
№ | Պատկեր | Անվանում | Անվանումը ճապոներենով | Տառադարձություն |
---|---|---|---|---|
1 | «Կանագավայի մեծ ալիք» | 神奈川沖浪裏 | կանագավա օկի նամիուրա | |
2 | «Հաղթական քամի. պարզ օր» կամ «Կարմիր Ֆուձի» | 凱風快晴 | գայֆու։ կայսեյ | |
3 | «Անակնկալ անձրև լեռան վրա» | 山下白雨 | սանկա հակուու | |
4 | «Մանեն կամուրջը Ֆուկագավայում» | 深川万年橋下 | ֆուկագավա մանենբասի նո սիտա | |
5 | «Սունդայ շրջանը Էդոյում» | 東都駿台 | տո:տո սունդայ | |
6 | «Կաղնի Աոյամայում» | 青山円座松 | աոյամա էնձա նո մացու | |
7 | «Սունձյու կամուրջը Մուսասի նահանգում» | 武州千住 | բուսյու։ սենձյու | |
8 | «Տամա գետը Բուսյուում» | 武州玉川 | բուսյու։ տամագավա | |
9 | «Կոսյուի լեռնային զառիթափ» | 甲州犬目峠 | կո:սյու: ինումետո:գե | |
10 | «Ֆուձիմիգախարա հարթավայրը Օվարի նահանգում» | 尾州不二見原 | բիսյու։ ֆուձիմիգախարա | |
11 | «Հոնգանձի տաճարը Ասակասայում» | 東都浅草本願寺 | տո:տո ասակուսա Հոնգանձի | |
12 | «Ցուկուդաձիմա կղզին Բույոյում» | 武陽佃島 | բույո։ ցուկուդաձիմա | |
13 | «Սիտիրիգախամա ափը Սոսյուում» | 相州七里浜 | սո:սյու: սիտիրիգախամա | |
14 | «Ումեձավա տեղանքը Սոսյուում» | 相州梅沢庄 | սո:սյու: ումեձավասյայ | |
15 | «Կաձիկաձավա ճահիճը Կոսյուում» | 甲州石班沢 | կո:սյու: Կաձիկաձավա | |
16 | «Միսիմագոե ոլորանը Կոսյու նահանգում» | 甲州三嶌越 | կո:սյու: միսիմատո։ գե | |
17 | «Սուվակո լիճը Սինսյուում» | 信州諏訪湖 | սինսյու։ սուվակո | |
18 | «Էձիրի ծովախորշը Սունսյու նահանգում» | 駿州江尻 | սունսյու։ էձիրի | |
19 | «Տոտոմի լեռներում» | 遠江山中 | տո:տո: մի սանտյու: | |
20 | «Ուսիբորի ջրանցքը ձյոսյու նահանգում» | 常州牛掘 | ձյո:սյու: ուսիբորի | |
21 | «Սուրուգա-տյոն Էդոյում» | 江都駿河町三井見世略図 | տո:տո սուրուգատյո։ միցուիմիսե ռյակուձու | |
22 | «Ռյոգոկուբասի կամրջի գիշերային տեսարան Օմայագա գետի ափից» | 御厩川岸より両国橋夕陽見 | օմայագասի յորի ռյո:գոկուբասի նո սեկիյո։ օ միրու | |
23 | «Սաձաե-դո, 500 հոգևորականների տաճար» | 五百らかん寺さざゐどう | գոհյակու ռականձի սաձաեդո | |
24 | «Ձյունոտ առավոտ Կոիսիկավա գետի վրա» | 礫川雪の旦 | կոիսիկավա յուկի նո ասիտա | |
25 | «Մոգուրո գետի ցածրավանդակ» | 下目黒 | սիմո մեգուրո | |
26 | «Ջրաղաց Օնդենում» | 隠田の水車 | օնդեն նո սյուսյա | |
27 | «Էնոսիմա կղզին Սոսյու նահանգում» | 相州江の島 | սո:սյու: էնոսիմա | |
28 | «Տագանոուրա ծովափը Էնձիրիու» | 東海道江尻田子の浦略図 | տո:կայդո: էնձիրի տագո նո ուրա ռյակուձու | |
29 | «Յոսիդան Տոկայդոյում» | 東海道吉田 | տո:կայդո: յոսիդա | |
30 | «Կաձուսուի ծովային ուղին» | 上総の海路 | կաձուսա նո կայրո | |
31 | «Նիհոնբասի կամուրջը Էդոյում» | 江戸日本橋 | էդո նիկոմբասի | |
32 | «Սեկիյա գյուղը Սումիդագավա գետի ափին» | 隅田川関屋の里 | սումիդագավա սեկիյա նո սատո | |
33 | «Նաբոտո ծոցը» | 登戸浦 | նաբոտո ուրա | |
34 | «Հակոն լիճը Սոսյու գավառում» | 相州箱根湖水 | սո:սյու: հակոնե նո կոսույ | |
35 | «Արտացոլանք Միսակ լճում. Կոսյու նահանգ» | 甲州三坂水面 | կո:սյու: միսակա սույմեն | |
36 | «Հոդոգայա շրջանը Տոկայդոյում» | 東海道保土ケ谷 | տո:կայդո: հոդոգավա | |
37 | «Տետեկավա լիճը Հոնձյոյում» | 本所立川 | հոնձյո տետեկավա | |
38 | «Ֆուձի լեռան պատկերը Սենձյուից» | 従千住花街眺望の不二 | սենձյու կագայ յորի տյո:բո: նո ֆուձի | |
39 | «Ֆուձիի պատկեր Գոտենյամա սարից Սինագավա գետի մոտ» | 東海道品川御殿山の不二 | տո:կայդո: սինագավա գոտենյամա նո ֆուձի | |
40 | «Նահակարն Սոսյու նահանգում» | 相州仲原 | սո:սյու: նակախարա | |
41 | «Արևածագ Իսավայում. Կոսյու նահանգ» | 甲州伊沢暁 | կո:սյու: իսավա նո ակացուկի | |
42 | «Ֆուձիի հակառակ կողմը. տեսարան Մինոբուգավա գետի կողմից» | 身延川裏不二 | մինոբուգավա ուրա ֆուձի | |
43 | «Օնոսինդենը Սունսյու նահանգում» | 駿州大野新田 | սունսյու։ օ:նոնոսիդեն | |
44 | «Ֆուձիի տեսքը Կատակուրայի թեյի պլանտացիայից Ցուրուգա նահանգում» | 駿州片倉茶園の不二 | սունսյու։ կատակուրա տյաեն նո ֆուձի | |
45 | «Ֆուձիի տեսքը Կանայից Տոկայդոի ճանապարհին» | 東海道金谷の不二 | տո:կայդո: կանայա նո ֆուձի | |
46 | «Բարձրացում լեռան վրա» | 諸人登山 | սյոձին տոձան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.