From Wikipedia, the free encyclopedia
Ուտագավա Հիրոշիգեն (ճապ.՝ 歌川広重, 1797[1][2][3][…], Էդո, Ճապոնիա[2][4] - հոկտեմբերի 12, 1858[2][5][6][…], Էդո, Ճապոնիա[2][4]), ճապոնացի գծանկարիչ, արվեստի ուկիյո-է ուղղության խոշորագույն ներկայացուցիչ, գունավոր փայտափորագրության մեծահմուտ վարպետ և ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ։ Կենցաղային գեղանկարչության բաղադրատարրերով իր քնարերգական բնանկարներում («Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները», 1833-1834) նա արտացոլել է բնության անկայուն, փոփոխական վիճակները, ձյան և մշուշի մթնոլորտային էֆեկտները։ Նկարչին են վերագրում նաև Անդո Հիրոշիգե (安藤広重՝ իրական անվան և ստեղծագործական կեղծանվան անսովոր միասնություն) և Իչիյուսաի Հիրոշիգե (一幽斎廣重) գեղարվեստական կեղծանունները։
Ուտագավա Հիրոշիգե ճապ.՝ 歌川広重 | |
---|---|
Հիրոշիգեի դիմանկարն՝ ըստ Ուտագավա Կունիսադայի (1786-1864 թթ) | |
Ի ծնե | 安藤 徳太郎 |
Կեղծանուն | 安藤 重右衛門, 安藤 鉄蔵, 安藤 徳兵衛 և 歌川 広重 |
Ծնվել է | 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդո, Ճապոնիա[2][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1858[2][5][6][…] |
Մահվան վայր | Էդո, Ճապոնիա[2][4] |
Ազգություն | Ճապոնացիներ |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ, ukiyo-e artist և փորագրիչ |
Ոճ | Ուգատավա դպրոց և Kasei culture? |
Ժանր | բնանկար և ուկիյո-է |
Թեմաներ | ուկիյո-է |
Ուշագրավ աշխատանքներ | One Hundred Famous Views of Edo?, Thirty-six Views of Mount Fuji?, Eight Views of Ōmi?, Kōshū Nikki?, The Sixty-nine Stations of the Kiso Kaidō?, Famous Views of the 60-odd Provinces? և Tendō Hiroshige? |
Ուսուցիչ | Utagawa Toyohiro? և Ōoka Unpō? |
Աշակերտներ | Utagawa Hirokage?, Utagawa Shigekiyo?, Q11545221?, Q35999857?, Q11545222?, Q11605744? և Yoshinobu Utagawa? |
Ներշնչվել է | Կացուշիքա Հոքուսայ |
Պաշտոն | dōshin? |
Utagawa Hiroshige Վիքիպահեստում |
Հիրոշիգեն ծնվել է 1797 թ. Յաեսու զորանոցում, որը գտնվում է Էդո քաղաքի (այժմյան Տոկիո) Յաեսու թաղամասում տեղակայված Էդո ամրոցի արևելյան մասում։ Ծննդյան ժամանակ նրան տրված անունը Անդո Տոկուտարո է (安藤徳太郎)։ Նրա հայրը՝ Անդո Գենեմոնը, սյոգունի տոհմական պալատական էր։ Երիտասարդ տարիքում Հիրոշիգեն գրեթե միաժամանակ կորցնում է և՛ մորը, և՛ հորը։ Հոր մահը նշանակում էր, որ տասներեքամյա տղան պետք է ստանձնի Էդո դղյակի հրշեջ ծառայության պետի պաշտոնն ու պարտականությունները։ Հիրոշիգեն այդ պաշտոնում ծառայել է մինչև 27 տարին բոլորելը։ Ծառայությունն առանձնապես աշխատատար չէր և պատանուն դա թույլ էր տալիս մեծ ժամանակ հատկացնել գեղանկարչությանը։ Ենթադրաբար, Հիրոշիգեն գծանկարչությամբ սկսել է զբաղվել Կացուսիկա Հոկուսայի աշխատանքները տեսնելուց հետո։
Նկարչի ամենավաղ ստեղծագործությունը համարվում է «Լաեչյու կղզու բնակիչների թափորը» (1836) նկարը։
Հաճախ ճամփորդել և ստեղծել է «Արևելյան մայրաքաղաքի՝ (Տոկիոյի) 10 տեսարան» (1827), «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» (1833-1834), «Գավառների ավելի քան 60 տեսարան» (1853-1856), «Ֆուձի լեռան 36 տեսարան» (1854-1858), «Էդոյի 100 տեսարան» (1856-1858) և այլ՝ գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված բնանկարաշարեր։
Կերպարների նրբագեղությամբ ու քնարականությամբ բնորոշվող Հիրոսիգեի բնանկարներում պատկերված են նաև առօրյա աշխատանքով զբաղված մարդիկ։
Տարածությունը հաղորդելու նպատակով հաճախ ընդգծել է առաջին պլանի շեշտված որևէ մանրամաս՝ մեղմորեն կերպավորելով հետին պլանները, դիմել է նաև գծային հեռանկարինː Նրա արվեստը ազդել է իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի շրջանի եվրոպական բնանկարչության վրաː
Հիրոշիգեն Ուտագավա դպրոցի սան է, ինչպես՝ Կունիսադան և Կունիյոշին։ 19-րդ դարի սկզբում Ուտագավա դպրոցում դասավանդում էին գծանկարչության և փայտափորագրության արվեստը, որն ուսումնասիրում էին բազմաթիվ արվեստագետներ։ Չնայած դերասանների վերաբերյալ կամ պատմական թեմաներով նրանց գծանկարների և փորագրանկարների գերակշռությանը՝ դպրոցի սաները հմտանում էին արվեստի հայտնի բոլոր ուղղություններում։
Հիրոշիգեի օրոք գծանկարչությունը ծաղկում էր ապրում, և այդ ոճը նախընտրող արվեստասեր գնորդների թիվը սրընթաց աճում էր։
Հիրոշիգեի «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» (1833-1834) և «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարանները» (1856- 1858) նկարների շարքը մեծ տպավորություն է գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստների վրա, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը։ Վերջինս Հիրոշիգեից բանագողել է երկու նկար «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից, որոնք այժմ ներառված են նրա ուկիյո-է գծանկարների հավաքածուի մեջ։ Հիրոշիգեի ստեղծագործական ոճը տպավորություն է գործել նաև ռուսական արվեստի «Միր իսկուսստվա» ուղղության վրա 20-րդ դարում, որի ամենահայտնի ներկայացուցիչներից է Իվան Բիլիբինը։
Ուկիյո-է. «Ծաղիկների և թռչունների նկարներ»՝
Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» շարքից՝
Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.