From Wikipedia, the free encyclopedia
«Ֆելտինս-Արենա» (գերմ.՝ Veltins-Arena), հայտնի նաև որպես «Արենա ԱուֆՇալկե» (գերմ.՝ Arena AufSchalke), բազմաֆունցիոնալ մարզադաշտ գերմանական Գելզենկիրխեն քաղաքում, «Շալկե-04» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2005 թվականի ամռանից մարզադաշտը կրում է գարեջուր արտադրող Veltins ընկերության անունը։ Մարզադաշտը հյուրընկալել է ինչպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունների խաղերը (2006 թվական), այնպես էլ տափօղակով հոկեյի առաջնությունը (2010 թվական)։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Gelsenkirchen-Nord?[1] |
Երկիր | Գերմանիա[1] |
Հիմնադրված | 2001 |
Բացված | մայիսի 30, 2001 |
Կառուցող | Hellmich (Unternehmen)?[2] և Wayss & Freytag? |
Ճարտարապետ | HPP Architekten? |
Սեփականատեր | Շալկե 04 |
Գործաղեկավար | Շալկե 04 |
Տարողություն | 62 271 |
Տնային թիմ | Շալկե 04 |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | veltins-arena.de(գերմ.) |
Veltins-Arena Վիքիպահեստում |
Արենայի առանձնահատկություններից մեկն էլ նրա շարժական դաշտն է․ չորս ժամվա ընթացքում այն շարժվում է դեպի փողոց, անցնում է հարավ-արևմտյան տրիբունայի տակով, որն ապահովում է ինչպես գազոնների աճման համար լավագույն պայմանները, այնպես էլ մարզադաշտում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ դրա պահպանումը։
2002 թվականից այս արենայում է անցկացվում World Team Challenge-ը՝ բիաթլոնի աստղերի Սուրբ Ծննդյան մրցավազքը։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ից ձյան առատ տեղումների պատճառով վնասվեցին տանիքը ծածկող 40 թաղանթային նյութերից 3-ը։ Դեկտեմբերի 30-ին նախատեսված մրցավազքը հետաձգվեց՝ հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով և կայացավ է 2011 թվականի մարտի վերջին[3][4]։
2004 թվականին ստադիոնը հյուրընկալել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտեղ հաղթող է դարձել պորտուգալական «Պորտու» ակումբը՝ եզրափակչում հաղթելով «Մոնակոյին»՝ 3։ 0 հաշվով։
2006 թվականին մարզադաշտն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 5 խաղ՝ ներառյալ անգլիացիների և պորտուգալացիների միջև քառորդ եզրափակիչը։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը կրում էր «ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մարզադաշտ Գելզենկիրխեն» (անգլ.՝ FIFA World Cup Stadium Gelsenkirchen) անվանումը։
2010 թվականի մայիսի 7-ին անց է կացվել ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների միջև 2010 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բացման հանդիպումը։ Խաղը մարզադաշտի տրիբունաներում դիտել է 77803 հանդիսատես, այդպիսով սահմանվել է աշխարհի ռեկորդ տափօղակով հոկեյի հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Ֆուտբոլային խաղադաշտի տեղում տեղադրվել է հոկեյի խաղադաշտ, ինչը թույլ տվեց տեղավորել ավելի քան 15 հազար մարդու՝ չհաշված տրիբունայիններում 60 հազարի։
Մինչև 2013/14 մրցաշրջանի մեկնարկը մարզադաշտն ընդլայնվել է 300 նստատեղով, որից հետո այնտեղ տեղավորվել է 61973 մարդ[5]։ 2015 թվականի ամռանը տարողությունը ավելացել է ևս 298 նստատեղով։
Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:
Ամսաթիվ | Ժամանակ | Թիմ 1 | Հաշիվ | Թիմ 2 | Փուլ | Հանդիսատես |
2006 թվականի հունիսի 9 | 21:00 | Լեհաստան | 0:2 | Էկվադոր | А խումբ | 52,000 |
2006 թվականի հունիսի 12 | 18:00 | ԱՄՆ | 0:3 | Չեխիա | E խումբ | 52,000 |
2006 թվականի հունիսի 16 | 15:00 | Արգենտինա | 6:0 | Սերբիա և Չեռնոգորիա | C խումբ | 52,000 |
2006 թվականի հունիսի 21 | 16:00 | Պորտոգալիա | 2:1 | Մեքսիկա | D խումբ | 52,000 |
2006 թվականի հուլիսի 1 | 17:00 | Անգլիա | 0:0
(պեն. 1:3) |
Պորտոգալիա | 1/4 եզրափակիչ | 52,000 |
Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:
Ամսաթիվ | Ժամանակ | Թիմ 1 | Հաշիվ | Թիմ 2 | Փուլ | Հանդիսատես |
2024 թվականի հունիսի 16 | 21:00 | Սերբիա | 0:1 | Անգլիա | C խումբ | 48,953 |
2024 թվականի հունիսի 20 | 21:00 | Իսպանիա | 1:0 | Իտալիա | B խումբ | 49,528 |
2024 թվականի հունիսի 26 | 21:00 | Վրաստան | 2:0 | Պորտոգալիա | F խումբ | 49,616 |
2024 թվականի հունիսի 30 | 18:00 | Անգլիա | 2:1
(լր․ ժամ․) |
Սլովակիա | 1/8 եզրափակիչ | 47,244 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.