հայ իրավաբան From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիննե Աղվանի Գրիգորյան (օգոստոսի 27, 1981, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ (2023 թվականի հոկտեմբերի 4-ից)։ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան։
Քրիստիննե Գրիգորյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2022 | ||
| ||
2022 թվականի փետրվարի 24 - 2023 թվականի հունվարի 23 | ||
| ||
2023 թվականի հոկտեմբերի 4-ից | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Հյուսիսային համալսարան | |
Մասնագիտություն՝ | արևելագետ, իրավաբան | |
Ծննդյան օր | օգոստոսի 27, 1981 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան[1]։
2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022թ. հունվարի 24-ին Քրիստինե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին[2]։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ[3]։
2023 թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.