Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քոուզի թեորեմ, նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտական տեսություն, որի համաձայն զրոյական տրանսակցիոն ծախսերի դեպքում շուկան հաղթահարում է ցանկացած արտաքին ազդեցություն։
Թեորեմն առաջին անգամ ձևակերպել է Ջորջ Ստիգլերը 1966 թվականին, հետևյալ կերպ․
Եթե սեփականության իրավունքները հստակ հայտնի են, իսկ տրանսակցիոն ծախսերը՝ զրոյական, ապա ռեսուրսների բաշխումը կմնա անփոփոխ և արդյունավետ անկախ սեփականության իրավունքների բաշխման փոփոխությունից։ |
Ստիգլերի ձևակերպումը հիմնված էր Ռոնալդ Քուուզի «Սոցիալական ծախսերի խնդիրները» հոդվածի վրա, որը հրատարակվել էր 1960 թվականին(անգլ.՝ «The Problem of Social Cost»)[1]։
Քոուզը ապացուցեց այս հասկացությունը էքստերնալների օրինակով, այսինքն ՝ ցանկացած գործունեության կողմնակի բարդություններ, որոնք անմիջական չեն վերաբերում իր մասնակիցներին, այլ՝ երրորդ կողմին։
Ավելի ուշ այս խնդիրը ուսումնասիրեց տնտեսագետ Արթուր Պիգուն «Տնտեսագիտության տեսության բարեկեցություն» գրքում (անգլ.՝ The Economics of Welfare)։ Պիգուի կարծիքով բացասական էքստերնալները հանգեցնում են ապրանքների գերարտադրության, իսկ դրական էքստերնալաները՝ ապրանքների չարտադրման, այս դեպքերում նա առաջարկեց պետության միջամտությունը տնտեսություն այդ հետևանքների չեզոքացման համար, որը նա անվանեց «շուկայի ձախողում»[2]։
Քոուզը հերքեց այն տեսակետը, որը էքտերնալները բերում են «շուկայի ձախողման»։ Իր կարծիքով, էքստերնալային խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է սեփականության իրավունքների հաստակ բաշխում ռեսուրսների մեջ և տրանսակցիոն ծախսերի նվազեցում։
Քոուզի թեորեմը բացահայտում է սեփականության իրավունքների տնտեսական գաղափարը։ Նրա կարծիքով, որքան հստակ են ներկայացված սեփականության իրավունքները, այնքան ավելի արագ են արտաքին ծախսերը վերածվում ներքինի։
Իսլանդացի տնտեսագետ Թրայն Էգերստոնը ձևակերպել է «Քոուզի ընդհանրացված թեորեմը»։
Երկրի տնտեսական աճը և զարգացումը հիմնականում կախված չեն պետության կառավարման ձևից, եթե տրանսակցիոն ծախսերը տնտեսական և քաղաքական առումով հավասար են զրոյի։ Սակայն, երբ տրանսակցիոն ծախսերը դրական են, ապա պետության ներսում համապատսախան մարմինները և նորմատիվ հաստատությունների ինստիտուցիոնալ կառուցվածքը հանդիսանում են կարևորագույն գործոններ դրա զարգացման համար[3]։ - Eggertsson, Thrainn,(Cambridge: Cambridge University Press, 1990) |
The economic growth and development of a country are basically unaffected by the type of government it has, if the costs of transacting in both the economic and political spheres are zero. However, when transaction costs are positive, then the distribution of power within a country and the institutional structure of its rule-making institutions are critical factors in its development
Ամբողջ տնտեսական համակարգը ներկայացնում է սահմանափակ ռեսուրսի սեփականատերերի անընդհատ փոփոխություն, որի նպատակն է դրա առավել արդյունավետ (այսինքն` ավելի մեծ օգուտ ստանալու) օգտագործումը։ Փաստորեն, սեփականության իրավունքի ձեռքբերումը ենթադրում է մյուսներին զրկել (կամավոր, իսկ երբեմն նաև` հարկադրաբար) դրանից, որովհետև ռեսուրսները սահմանափակ են։ Այն գործընթացը, երբ որևէ ռեսուրսի տնօրինման, օգտագործման և տիրապետման իրավունքը փոխանցվում է մեկ ուրիշին, տնտեսագիտական գրականության մեջ կոչվում է սեփականության հատկորոշում (սպեցիֆիկացիա)։ «Սեփականության իրավունքի հատկորոշումը մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների իրավասությունների ամրագրումն է»։ Սեփականության հատկորոշումը ինքնանպատակ չէ։ «Հատկորոշման իմաստը և նպատակն է սեփականություն ձեռք բերելու պայմաններ ստեղծել նրա համար, ով այն գնահատում է ավելի բարձր և ունակ է դրանից կորզելու մեծ օգուտ»։ Փաստորեն, սեփականության հատկորոշումը հնարավորություն է տալիս ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտների միջև բաշխել այնպես, որ ապահովվի դրանց օգտագործման ավելի մեծ արդյունավետություն։ Այդ բաշխումը տեղի է ունենում շուկայական ինքնակարգավորման կամ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» միջոցով, երբ առանցքային է պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության կարգավորիչ դերը։
Մեր նախորդ օրինակի միջոցով սեփականության հատկորոշումը կարելի է բացատրել հետևյալ կերպ. եթե ամառանոցի մոտակայքում գտնվող ձեռնարկությունը խանգարում է մարդկանց ակտիվ հանգիստը, ապա գործող օրենքների շրջանակում ամառանոցի սեփականատերը կարող է պահանջներ ներկայացնել։ Նրան կարող են միանալ նաև ուրիշները, որի արդյունքում, գործող օրենքների համաձայն, այդ ձեռնարկության սեփականատիրոջ նկատմամբ կկիրառվեն վնասները փոխհատուցելու պատժամիջոցներ։ Ստեղծված իրավիճակում, հետագա բարդություններից (չի բացառվում, որ այլ պայմաններում դրվի անգամ ձեռնարկությունը լուծարելու հարցը) խուսափելու նպատակով, ձեռնարկության սեփականատերը, իր շահույթից չզրկվելու համար, կցանկանա գնել ամառանոցը։ Տվյալ դեպքում ամառանոցի սեփականատերը կպահանջի այնպիսի գին, որը համարժեք է ամառանոցների կորստի հետևանքով իրեն բաժին հասած վնասին (կամ զրկանքներին)։ Բնականաբար, ամառանոցի վաճառքի գինը հավասար է ակտիվ հանգստից հրաժարվելու այլընտրանքային արժեքին։ Փաստորեն, ակտիվ հանգստից հրաժարվելը փոխհատուցվում է ամառանոցի վաճառքից ստացված դրամական գումարով։ Այդ գումարը ամառանոցի նախկին սեփականատերը կարող է օգտագործել տարբեր ձևերով, այդ թվում նաև` ձեռք բերելով մի նոր ամառանոց ավելի հարմարավետ պայմաններով։ Այսպիսով` տեղի ունեցավ սեփականության (ամառանոցի) փոխանցում ձեռնարկատիրոջը, ով կարող է այն ոչնչաց- նել կամ օգտագործել այլ նպատակներով։ Կարող է տեղի ունենալ նաև հակառակը. ամառանոցի սեփականատերը գնի ձեռնարկո թյունը։ Այդ պարագայում ձեռնարկության սեփականատիրոջը կառաջարկվի վաճառքի այնպիսի գին, որի դեպքում ստացված դրամական միջոցները ներդնելով մեկ այլ ոլորտում (կամ նմանատիպ ձեռնարկություն կառուցելով և շահագործելով), կապահովվի ոչ պակաս օգուտ (շահույթ)։ Դարձյալ տեղի կունենա սեփականության փոխանցում։ Ամառանոցի և գործարանի սեփականատիրոջ միջև ծագած հակասության լուծման մյուս ճանապարհը վերջինիս կողմից նոր սարքավորումների կիրառումն է, հետևապես և ծախսերի կատարումը, որի հետևանքով փոքրանում է աղմուկը։ Այսինքն` պաշտպանվում են ամառանոցի սեփականատիրոջ իրավունքները։ Նշված գործարքները (ամառանոցի գնումը ձեռնարկատիրոջ կողմից կամ հակառակը) համարվում են սեփականության հատկորոշում, որի արդյունքում տեղի է ունենում ռեսուրսների բաշխում տարբեր սեփականատերերի միջև, ինչը իրականացվում է` ելնելով առավելագույն օգտակարություն ապահովելու անհրաժեշտությունից։
Այլ հավասար պայմաններում սեփականության արդյունավետ հատկորոշումը կարող է իրականացվել շուկայական ինքնակարգավորման պայմաններում։ Շուկայական ինքնակարգավորումը հնարավորություն է տալիս իրականացնելու սեփականության իրավունքի ազատ փոխանակություն։ Միայն այդ դեպքում է հնարավոր սեփականությունը (մեր օրինակում` ամառանոցը կամ ձեռնարկությունը) փոխանցել այն սուբյեկտին, որը դա գնահատում է ամենաբարձր գնով։ Այլ է խնդիրը ոչ շուկայական տնտեսակարգերում։ Օրինակ` վարչահրամայական համակարգում սեփականության իրավունքի ազատ փոխանցումը գրեթե բացակայում է (չհաշված առանձին մասնակի դեպքեր), ինչը բացասաբար է անդրադառնում ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Ոչ քաղաքացիական հասարակարգերում սեփականատերերը հաճախ հաշվի չեն առնում ուրիշների շահերը։ Օրինակ` խորհրդային համակարգում որևէ ձեռնարկություն չէր կազմալուծվի միայն այն պատճառով, որ վնաս էր հասցնում շրջակա միջավայրին։ Այսինքն` սեփականության հատկորոշումը իրագործելի է Օնորեի՝ վերը նշված սեփականության դդ տարրերի առկայության դեպքում, ինչը հնարավոր է օրենքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների վրա կառուցված շուկայական ինքնակարգավորման տնտեսաձևի պայմաններում։
Այսպիսով` սեփականության հատկորոշումը հնարավորություն է տալիս սեփականության իրավունքի փոխանցման միջոցով ապահովել ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում։ Ըստ վերը նշված օրինակի` ձեռնարկության աղմուկն ամառանոցի սեփականատերերի համար համարվում է արտաքին ազդեցություն, որը նրանք փորձում են կանխել այն գնելու միջոցով, և հակառակը` ձեռնարկության սեփականատերը ամառանոցի սեփականատերերի վնասը փոխհատուցելու համար վճարում է տուգանքներ և տույժեր, նաև դատական մարմինների գործառույթների հետ կապված` կրում է զգալի նյութական և հատկապես ժամանակի կորուստ, որոնք կանխելու համար նա ձգտում է գնել այդ ամառանոցը կամ կատարել լրացուցիչ ծախսեր։ Արտաքին ազդեցությունների կանխմանն ու տրանսակցիոն ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների արդյունքում տեղի է ունենում դրանց ինտերնալացում (անգլ.՝ internal՝ «ներքին»)։ Արտաքին ազդեցությունների ինտերնալացումը պայմանավորված է սեփականության իրավունքի հստակ հատկորոշմամբ և այդ իրավունքի ազատ փոխանակմամբ, որի շնորհիվ առավելագույնի է հասցվում հասարակության օգտակարությունը։ Այդ օրինաչափությունը տնտեսագիտության տեսության մեջ հայտնի է որպես Քոուզի օրենք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.