Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շուկայի անտեսանելի ձեռքը (անգլ.՝ invisible hand of the market), հայտնի փոխաբերություն, որն առաջին անգամ օգտագործել է Ադամ Սմիթն իր «Ազգերի հարստություն» աշխատությունում հասարակության հարստության մակարդակի վրա անհատական հետաքրքրությունների ազդեցության մեխանիզմը բնութագրելու համար։ 4-րդ գրքի 2-րդ գլխում, որ կոչվում է «Ներմուծման սահմանափակությունը այնպիսի ապրանքների սահմանների պատճառով, որոնք կարող են արտադրվել երկրի ներսում», Սմիթը գրում է.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխատող մրցակցության պայմաններում, մասնավոր մահերը կարող են ներդաշնակ զուգակցվել հասարակության շահերի հետ։ Շուկայական տնտեսությունը, որը կոլեկտիվ կամքով չի կառավարվում, չի ենթարկվում միասնական ծրագրին, այնուհանդերձ հետևում է վարքի խիստ կանոններին։
Յուրաքանչյուր առանձին գնորդ ենթարկվում է գներին, իսկ գները իրենց հերթին ենթարկվում են բոլոր անհատական ռեուկցիաների ամբողջությանը։ Այսպիսով, անտեսանելի ձեռքը շուկայում ապահովում է մի արդյունք, որը կախված չէ անհատների կամքից ու մտադրությունից։
Սմիթի տեսության համաձայն`այն արտադրողը, ով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց պահանջում է առավել բարձր գին, ի վերջո բախվում է սպառող չունենալու փաստին։ Շուկայի ոսկե օրենքն ասում է. «Որքան ցածր է ապրանքի գինը, այնքան մեծ է, սպառողների կողմից դրա նկատմամբ պահանջարկը» (պահանջարկի փոփոխության գնային գործոն)։ Սակայն վաճառվող արտադրանքի նկատմամբ պահանջակի ձևավորովումը, պայմանավորված է ոչ միայն դրա ցածր գնով, այլ նաև տվյալ ապրանքի «անհրաժեշտությամբ» (ոչ գնային գործոն)։
Ենթադրենք, սպառողները ցանկանում են գնել ավելի շատ գրիչներ, քան մատիտներ, սակայն շուկայում հավասարապես վաճառքի են ներկայացված, թե՛ գրիչներ, թե՛ մատիտներ։ Գնոդները կգնեն շուկայում առկա բոլոր գրիչները, կմեծանա գրիչների պահանջարկը, արդյունքում դրանց շուկայական գինը կավելանա, կավելանա նաև գրիչների արտադրությունը, որպեսզի հնարավոր լինի բավարարել պահանջարկը։ Բարձր պահանջարկը կհանգեցնի նաև բարձր առաջարկի, շուկա մուտք կգործեն գրիչի նոր արտադրողներ, իսկ նրանք, ովքեր արդեն զբաղվում էին գրիչների արտադրությամբ, կընդլայնեն արտադրական հնարավորությւոնները։ Մատիտների արտադրության հետ կլինի հակառակը։ Մատիտների արտադրությունը անկում կապրի, մատիտ արտադրողները կջանան «ազատվել» չվաճառվող արտադրանքից, և կնվազեցնեն մատիտների գինը։ Այսպիսով, կավելանա գրիչների արտադրությունը, փոխարենը անկում կապրի մատիտների արտադրությունը, կլինի այնպես, ինչպես թելադրում է սպառողը։
Շուկայական խնդիրները հարթվում են հօգուտ հասարակական շահի շուկայի անտեսանելի ձեռքի միջոցով` պահանջարկի և առաջարկի հիման վրա։ Սմիթը կարծում էր, որ իր անձնական շահը հետապնդող արտադրողը, կնպաստի նաև հասարակական շահին։ Յուրաքանչյուր արտադրողի առավել մեծ շահույթը, նշանակում է առավել մեծ չափով հարկերը, առավել շատ աշխատատեղեր, առավել մեծ շուկա։ Իսկ ինչպե՞ս մեծացնել արտադրությունը։ Այս հարցում Սմիթը շատ կարևոր էր համարում աշխատանքի ճիշտ բաժանում, երբ արտադրությունում յուրաքանչյուր ոք կատարում է իր աշխատանքը`ստեղծելով վերջնական արտադրանքը ձևավորող առանձին մասերը։ Սմիթը իր «Ազգերի հարստություն» աշխատությունում ներկայացնում է շուկայական տնտեսական համակարգի ինքնակարգավորվող ֆունկցիան, հետևաբար և ավելորդ էր համարում, նրանում այլ մարիմինների միջամտությունը։ Սմիթի համոզմամբ`պետությունը պետք է ներգործություն չունենա երկրի տնտեսության մեջ, քանզի կարծում էր, որ շուկան, իր անտեսանելի ձեռքով կլուծեր առաջացած խնդիրները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.