Քենետ Մետիսոն Դալգլիշ (անգլ.՝ Kenneth Mathieson Dalglish; մարտի 4, 1951(1951-03-04)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է Քենի Դալգլիշ անունով (անգլ.՝ Kenny Dalglish), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ, Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ։ Ֆուտբոլային կարիերայի 22 տարիների ընթացքում հանդես գալով ընդամենը երկու ֆուտբոլային ակումբներում՝ «Սելտիկում» և «Լիվերպուլում»՝ ստացել է մեծ ճանաչում, հարգանք և բազմաթիվ մրցանակներ։ Նա՝ որպես Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, սահմանել է երկու ռեկորդ՝ որպես հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ (102 խաղ) և որպես ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստ (նույն արդյունքն ունի նաև Դենիս Լոուն. երկուսն էլ հեղինակել են 30 գնդակ)։ Դալգլիշը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով 1982-83 մրցաշրջանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ[3][4], իսկ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1979 և 1983 թվականներին։ 2009 թվականին FourFourTwo ամսագիրը Դալգլիշին ճանաչել է հետպատերազմյան բրիտանական ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ հարձակվող[5][6]: 2006 թվականի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող շուրջ 100 հազար երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում (100 Players Who Shook The Kop - «100 ֆուտբոլիստներ, ովքեր ցնցել են Կոպը») նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցրեց հենց Դալգլիշը[7][8]։ Դալգլիշն ընդգրկվել է նաև շոտլանդական և բրիտանական ֆուտբոլի փառքի սրահում[9][10][11]։

Արագ փաստեր Քենի Դալգլիշանգլ.՝ Kenny Dalglish, Անձնական տվյալներ ...
Քենի Դալգլիշ
անգլ.՝ Kenny Dalglish
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քենետ Մետիսոն Դալգլիշ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Արքա Քենի
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1951(1951-03-04)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա
Հասակ 173 սմ
Դիրք հետ քաշված հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբ
Պատանեկան կարիերա
1967-1968 Շոտլանդիա Քամբերնոլդ Յունայթեդ
1968-1969 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969-1977 Շոտլանդիա Սելտիկ 204 (112)
1977-1990 Անգլիա Լիվերպուլ 355 (118)
1969/1990 Ընդհանուրը
կարիերայում
559 (230)
Ազգային հավաքական
1971-1986 Շոտլանդիա Շոտլանդիա 102 (30)
1972-1976 Շոտլանդիա Շոտլանդիա
(մինչև 23)
4 (2)
Մարզչական կարիերա
1985-1991 Անգլիա Լիվերպուլ
1991-1995 Անգլիա Բլեքբեռն Ռովերս
1997-1998 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
2000 Շոտլանդիա Սելտիկ
2011-2012 Անգլիա Լիվերպուլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

«Սելտիկի» կազմում հանդես գալու ժամանակ՝ 1971-1977 թվականներին, Դալգլիշը չորս անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը, չորս անգամ Շոտլանդիայի գավաթը և մեկ անգամ Շոտլանդական լիգայի գավաթը[12]։ 1977 թվականին Բոբ Պեյսլին, սահմանելով բրիտանական ֆուտբոլի տրանֆերային ռեկորդ, այդ ժամանակվա համար ռեկորդային £ 440 000 գումարով գնել է Քենի Դալգլիշին, և վերջինս համալրել է «Լիվերպուլի» կազմը[13][14]։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Դալգլիշը հանդես է եկել «Կարմիրների» կազմում, համարվել է ամենահաջող ժամանակաշրջանը ակումբի պատմության մեջ։ «Լիվերպուլը» հաղթել է վեց չեմպիոնական գավաթ, Չեմպիոնների Լիգայի երեք գավաթ և ներքին 5 այլ մրցանակ։ Այս մրցանակների և իր յուրահատուկ խաղաոճի համար «Լիվերպուլի» երկրպագուների կողմից Դալգլիշն ստացել է Արքա Քենի մականունը։ Ջո Ֆեգանի հեռանալուց հետո՝ 1985 թվականին, Դալգլիշը դարձել է «Լիվերպուլի» խաղացող-մարզիչը։ Որպես մարզիչ՝ նա հաղթել է երեք չեմպիոնական գավաթ և Անգլիայի երկու գավաթ։ Դալգլիշը «Լիվերպուլի» մարզչի պաշտոնից հեռացել է 1991 թվականին[15][16]։

Ութ ամիս անց Դալգլիշը վերադարձավ մեծ ֆուտբոլ և դարձավ «Բլեքբեռն Ռովերսի» գլխավոր մարզիչ։ Երկրորդ Դիվիզիոնի այդ թիմին նա կարողացավ 1995 թվականին հաղթանակի հասցնել Պրեմիեր Լիգայում[17]։ 1994-95 մրցաշրջանից հետո Դալգլիշը հանդես եկավ ոչ թե որպես թիմի գլխավոր մարզիչ, այլ ակումբի սպորտային տնօրեն[18]։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև թիմից իր վեջնական հեռանալը 1996 թվականին։ 1997 թվականի հունվարին Դալգլիշը գլխավորեց «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը։ «Կաչաղակները» նրա գլխավորությամբ մրցաշրջանն ավարտեցին առաջնության երկրորդ հորիզոնականում և հասան մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն հաջորդ՝ 1997-98 մրցաշրջանն ակումբը ձախողեց՝ ավարտելով այն ընդամենը 13-րդ հորիզոնականում։ Դալգլիշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից հաջորդ մրցաշրջանի երկու խաղերից հետո։ Դրանից հետո՝ 1999 թվականին, Դալգլիշը նշանակվեց «Սելտիկի» սպորտային տնօրեն, իսկ մրցաշրջանի ավարտին կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները, ինչից հետո՝ հաջորդ մրցաշրջանում, պաշտոնաթող եղավ[19]։

2000-2010 թվականներին Դալգլիշն զբաղվում էր բարեգործական աշխատանքով։ Նա իր կնոջ հետ ստեղծեց The Marina Dalglish Appeal բարեգործական հիմնադրամը, որպեսզի գումար հավաքի քաղցկեղով հիվանդների համար։ 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ռոյ Հոջսոնի հեռացվելուց հետո, Դալգլիշը մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնակատար[20][21][22]։ 2011 թվականի մայիսի 12-ին Դալգլիշը պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ մինչև 2013 թվականը, սակայն 2011-2012 մրցաշրջանը «Լիվերպուլի» համար դարձավ ամենաանհաջողը առաջնության վերջին 50 տարիների ընթացքում։ Այդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 38 խաղից հաղթեց 14-ում, 10 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 14 պարտություն՝ զբաղեցնելով ընդամենը 8-րդ հորիզոնականը և ԱՊԼ-ի պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ իրենից առաջ «թողեց» իր անհաշտ մրցակցին՝ «Էվերթոնին»։ Չնայած առաջնությունում տարած հաղթանակին և Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալուն՝ 2012 թվականի մայիսի 16-ին ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց Դալգլիշի պաշտոնանկության վերաբերյալ[23]։

Վաղ տարիներ

Դալգլիշն ինժեների որդի էր․ ծնվել է Գլազգոյի Իստ-Էնդե մասի Դալմարնոկ թաղամասում[24]։ Մեծացել է Գլազգոյի հյուսիսում՝ Միլթոնում։ Երբ 15 տարեկան էր, տեղափոխվել է Գովանայի դոկեր, որը «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտի՝ «Այբրոկսի» մոտ է գտնվում։ Քենին մեծացել է՝ երկրպագելով Ռենջերներին[25][26]։ Դալգլիշը սկսել է մարզվել Միլթոնում գտնվող Milton Bank Primary դպրոցում։ Սկզբում մարզվում էր որպես դարպասապահ[27]։ Հետո սկսել է մարզվել High Possil Senior Secondary School դպրոցում, որի կազմում էլ հաղթել է դպրոցների և այլ տարիքային խմբերի միջև ընթացող առաջնությունը[28]։ Խաղալով Գլազգոյի դպրոցականների թիմում՝ իր տարիքային խմբերի միջև ընթացող պայքարում հաղթել է Շոտլանդիայի գավաթը, իսկ հետո հրավիրվել է Շոտլանդիայի դպրոցականների հավաքական, որը անպարտելի էին Վիքթրի Շիլդ գավաթի համար Տնային Ազգերի միջև ընթացող պայքարում։ 1966 թվականին Դալգլիշով սկսեցին լրջորեն հետաքրքրվել «Վեստ Հեմը» և «Լիվերպուլը»[29]։

Կարիերան որպես ֆուտբոլիստ

Սելտիկ

Դալգլիշը 1967 թվականի մայիսին կնքեց նախնական պայմանագիր շոտլանդական «Սելտիկի» հետ։ Իսկ մինչ այդ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Ջոկ Սթեյնը Քենիին ծնողներ տուն ուղարկեց իր օգնական Շոն Ֆալլոնին՝ «տեսնելու համար» Դալգլիշին[30]։ Իմանալով, որ Ֆալլոնն իր տան դռան մոտ է, Դալգլիշը վազում է իր սենյակ, որպեսզի թաքցնի «Ռեյնջերս» ակումբի պաստառները[31]։ Իր առաջին մրցաշրջանը Դալգլիշն անցկացրեց «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում վարձավճարով։ Այս մրցաշրջանում «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում Դալգլիշը դարձավ 37 գոլի հեղինակ[32]։ Այդ նույն ժամանակահատվածում նա նաև աշխատում էր որպես ատաղձագործի օգնական։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը սկսեց հաճախ հայտնվել «Սելտիկի» պահեստային թիմի կազմում, որը հայտնի էր բոլորին որպես «Կյուլիթի փողոցի հանցախումբ» (ապագայում Շոտլանդիայի հավաքականի լավագույն փոխհամաձայնեցված ֆուտբոլիստների խումբը)[33][34]։ Այդ թիմում խաղում էին նաև Դենի ՄակԳրեյնը, Ջորջ Կոննելլին, Լու Մակարին և Դեյվիդ Հեյը[35]։ Դալգլիշի նորամուտը «Սելտիկի» առաջին թիմում կայացավ 1968 թվականին։ Նա Շոտլանդական լիգայի գավաթի 1/4 եզրափակչում՝ «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում, փոխարինում կատարելով՝ մտավ խաղադաշտ[36]։ Դալգլիշը նաև ականատես է եղել 1971 թվականին Այբրոկսում տեղի ունեցած ողբերգությանը. նա ներկա է եղել Հին Ֆիրմայի դերբիին (Սելտիկ - Ռեյնջերս), որի ժամանակ զոհվել էր «Ռեյնջերսի» 66 երկրպագու[37]։

1971-72 մրցաշրջանում Դալգլիշը հաստատվեց «Սելտիկի» առաջին թիմում։ Ակումբի կազմում իր առաջին պաշտոնական գոլը նա 11 մետրանոց հարվածից խփել է «Ռեյնջերսի» դեմ հաղթական խաղում, որ անցկացվել է Այբրոկս մարզադաշտում 1971 թվականի օգոստոսին՝ Շոտլանդական լիգայի գավաթի շրջանակներում[38]։ Այդ մրցաշրջանում նա խփեց 23 գոլ առաջնության և գավաթի 49 խաղերում։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը բոլոր մրցաշարերում խփած իր 41 գոլերով դարձավ «Հուպսի» լավագույն ռմբարկուն։ Իսկ արդեն 1975-76 մրցաշրջանում նա դարձավ թիմի ավագը։ Այդ մրցաշրջանում «Հուպսին» վերջին տասներկու տարիների ընթացքում առաջին անգամ չհաջողվեց հաղթել որևէ առաջնություն[39]։ Այդ ամենի հետ առանցքային կապ ուներ այն, որ Սթեյնը, ենթարկվելով ավտովթարի, ծանր վնասվածք էր ստացել և բաց էր թողել այդ մրցաշրջանի մեծ մասը[40]։ 1977 թվականի օգոստոսին Շոտլանդիայի առաջնություններում և Եվրոգավաթներում «Սելտիկի» կազմում անցկացրած 320 խաղերից և 167 գոլերից հետո Դալգլիշը «գնվեց» «Լիվերպուլի» կողմից և բրիտանական ֆուտբոլային տրանսֆերների մեջ սահմանվեց ռեկորդային տրանսֆեր 440 000 £ չափով[41]։ Դալգլիշի տեղափոխությունը վատ ընդունվեց «Սելտիկի» երկրպագուների կողմից, և երբ Դալգլիշը 1978 թվականի օգոստոսին «Սելտիկ Պարկում» ստիպված եղավ խաղալ, նա ակումբի երկրպագուների կողմից արժանացավ սուլոցների[42][43]։

Լիվերպուլ

«Լիվերպուլը» Դալգլիշին գնեց այն նպատակով, որ նա կփոխարինի թիմի լավագույն հարձակվող Քևին Քիգանին, ով տեղափոխվել էր «Համբուրգ»[44]։ «Լիվերպուլի» երկրպագուները սկզբում թերահավատորեն էին նայում այն բանին, որ Դալգլիշը կարող է փոխարինել Քիգանին[45]։ Սակայն Դալգլիշը արագորեն հարմարվեց ակումբի խաղին։ Նա իր նորամուտը կատարեց 1977 թվականի օգոստոսի 13-ին «Ուեմբլի» մարզադաշտում մրցաշրջանի բացման խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սուպերգավաթային եզրափակիչ խաղում հանդես գալով յոթ համարի մարզաշապկով (այն նախկինում պատկանում էր Քևին Քիգանին)[46]։ Նա Լիվերպուլի կազմում իր առաջին գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 20-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում։ Դալգլիշը գոլի հեղինակ դարձավ նաև երեք օր հետո՝ «Էնֆիլդում» իր համար նորամուտային խաղում. նրանց թիմը «Նյուքասլին» հաղթեց 2:0 հաշվով[47]։ Դալգլիշը խփեց «Լիվերպուլի» վեցերորդ գոլը 1977 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պատասխան խաղում ընդդեմ Քիգանի «Համբուրգի». վերջինս ջախջախիչ պարտություն կրեց 6:0 հաշվով[48]։ «Լիվերպուլում» իր առաջին մրցաշրջանում Դալգլիշը խաղաց 62 խաղ և դարձավ 31 գոլի հեղինակ (ներառյալ 1978 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Ուեմբլի» մարզադաշտում «Բրյուգեի» դեմ խաղում խփված հաղթական գնդակը)[49]։

Իր երկրորդ մրցաշրջանում Դալգլիշը սահմանեց ռեկորդ՝ ակումբի կազմում խփելով 21 գնդակ, ինչպես նաև այդ մրցաշրջանում նա ֆուտբոլային լրագրողների վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ[50]։ Քենին բաց չէր թողնում ոչ մի խաղ ընդհուպ մինչև 1980-81 մրցաշրջանը, երբ նա դուրս էր եկել խաղադաշտ «Լիվերպուլի» 42 խաղերից 34-ում և դարձել էր ընդամենը 8 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում «Կարմիրները» Դալգլիշի հետ առաջին անգամ չհաղթեցին առաջնությունը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, սակայն դրա փոխարեն նրանք հաղթանակ տարան Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի գավաթի մրցությունում[51][52]։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը, բարելավելով գոլային վիճակագրությունը, դարձավ 13 գոլի հեղինակ, իսկ «Լիվերպուլը» 13-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, ինչը երրորդ անգամն էր Դալգլիշի «հայտնվելուց» հետո։ Այդ և մյուս մրցաշրջաններում արդեն սկսվում էր ձևավորվել Դալգլիշի հարվածային տանդեմը Իան Ռաշի հետ[53]։ Քենին սկսեց խաղալ նրա հետ՝ «ուշադրությունն իր վրա գրավելով և դրանով իսկ ազատ տարածքները բացելով նրա համար»[54][55][56]։

Ձեռքբերումներ

Որպես ֆուտբոլիստ

Շոտլանդիա Սելտիկ[57]

  • Շոտլանդիայի չեմպիոն (4) - 1972, 1973, 1974, 1977
  • Շոտլանդիայի գավաթի դափնեկիր (4) - 1972, 1974, 1975, 1977
  • Լիգայի գավաթի դափնեկիր (1) - 1975

Անգլիա Լիվերպուլ[57]

Որպես մարզիչ

Անգլիա Լիվերպուլ[57]

Անգլիա Բլեքբեռն Ռովերս[57]

Շոտլանդիա Սելտիկ

  • Լիգայի գավաթակիր (1) - 2000[57]

Անձնական

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում (1) - 1983[67],
  • Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում (2) - 1979, 1983[68]
  • Շոտլանդիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (1) - 1976,
  • Շոտլանդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու - 30 գոլ (Դենիս Լոուի հետ համատեղ)[69][70],
  • Շոտլանդիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ - 102 խաղ,
  • Անգլիայի լավագույն մարզիչ (4) - 1986, 1988, 1990, 1997,
  • Ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պատվավոր խաղացողների ցանկում - 1988,
  • Ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում - 2002[71],
  • Ընդգրկվել է Շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահում - 2004[72],
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում,
  • «Freedom of the City of Glasgow» մրցանակի դափնեկիր - 1986[73],
  • Առաջինը «100 ֆուտբոլիստներ, որոնք ցնցել են Կոպը» (անգլ.՝ 100 Players Who Shook The Kop) ցանկում - 2006[71],
  • 1983 թվականին ներկայացվել է France Football-ի Ոսկե Գնդակի, սակայն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[74]։

Այլ

  • Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ - 1984[75]

Խաղերի վիճակագրություն

Ակումբային կարիերա

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբային կարիերա[76][77]
Ակումբ Մրցաշրջան Լիգա[78] Ազգային գավաթներ Եվրոգավաթներ[79] Այլ[80] Ընդհանուր
Գավաթ[81] Լիգայի գավաթ[82]
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սելտիկ 1968-69 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
1969-70 2 0 0 0 2 0 0 0 0 0 4 0
1970-71 3 0 1 0 0 0 1 0 2 0 7 0
1971-72 31 17 4 1 8 5 7 0 3 6 53 29
1972-73 32 23 6 5 11 10 4 3 3 0 56 41
1973-74 33 18 6 1 10 3 7 2 3 1 59 25
1974-75 33 16 5 2 8 3 2 0 3 0 51 21
1975-76 35 24 1 1 10 4 5 3 2 0 53 32
1976-77 35 14 7 1 10 10 2 1 0 0 54 26
Ընդհանուր20411230116035289167338174
Լիվերպուլ 1977-78 42 20 1 1 9 6 7 3 3 1 62 31
1978-79 42 21 7 4 1 0 2 0 2 0 54 25
1979-80 42 16 8 2 7 4 2 0 1 1 60 23
1980-81 34 8 2 2 8 7 9 1 1 0 54 18
1981-82 42 13 3 2 10 5 6 2 1 0 62 22
1982-83 42 18 3 1 7 0 5 1 1 0 58 20
1983-84 33 7 0 0 8 2 9 3 1 0 51 12
1984-85 36 6 7 0 1 0 7 0 2 0 53 6
1985-86 21 3 6 1 2 1 0 0 2 2 31 7
1986-87 18 6 0 0 5 2 0 0 2 0 25 8
1987-88 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
1988-89 0 0 0 0 1 0 0 0 1 0 2 0
1989-90 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր355118371359274710174515172
Ընդհանուրը կարիերայում55923067241196275193311853346
Փակել

Աղբյուրներ՝

Ազգային հավաքական

Մանրամասն տեղեկատվություն Հավաքական, Թվական ...
Վիճակագրությունը հավաքականում
Հավաքական Թվական ԱԱ-ի ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակիչ խաղեր ԵԱ-ի ընտրական խաղեր Բրիտանիայի առաջնություն Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շոտլանդիա 1971 - - - - 1 0 0 0 1 0 2 0
1972 2 1 - - - - 0 0 0 0 2 1
1973 2 0 - - - - 3 1 4 0 9 1
1974 - - 3 0 1 0 3 1 4 3 11 4
1975 - - - - 5 1 3 1 2 0 10 2
1976 2 0 - - - - 2 2 2 1 6 3
1977 2 2 - - - - 3 3 5 2 10 7
1978 - - 3 1 3 2 3 0 1 0 10 3
1979 - - - - 4 1 3 0 2 0 9 1
1980 2 0 - - 1 1 3 0 2 0 8 1
1981 4 1 - - - - 0 0 0 0 4 1
1982 - - 2 1 1 2 3 0 2 1 8 4
1983 - - - - 3 0 0 0 1 0 4 0
1984 2 1 - - - - 0 0 1 1 3 2
1985 2 0 - - - - - - 1 0 3 0
1986 - - - - 2 0 - - 1 0 3 0
Ընդհանուրը կարիերայում 1858221726829810230
Փակել

Աղբյուր՝

Շոտլանդիայի հավաքականի կազմում խփած գոլերի վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Ամսաթիվ ...
ԹվականԱմսաթիվՎայրՄրցակիցՀաշիվԱրդյունքԱռաջնություն
115 Նոյեմբերի 1972Հեմպդեն Պարկ, ԳլազգոԴանիա Դանիա1-02-0ԱԱԸՓ
216 Մայիսի 1973Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀյուսիսային Իռլանդիա Հս. Իռլանդիա1-21-2ՄԲՏԱ
327 Մարտի 1974Վալդստադիոն, ՖրանկֆուրտԳերմանիա ԳԴՀ1-21-2ԸԽ
414 Մայիսի 1974Հեմպդեն Պարկ, ԳլազգոՈւելս Ուելս1-02-0ՄԲՏԱ
56 Հունիսի 1974Ուլլեվոլ, ՕսլոՆորվեգիա Նորվեգիա2-12-1ԸԽ
630 Հոկտեմբերի 1974Հեմպդեն Պարկ, ԳլազգոԳերմանիա ԳԴՀ3-03-0ԸԽ
720 Մայիսի 1975Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀյուսիսային Իռլանդիա Հս. Իռլանդիա2-03-0ՄԲՏԱ
829 Հոկտեմբերի 1975Հեմպդեն Պարկ, ԳլազգոԴանիա Դանիա1-13-1ԵԱԸՓ
98 Մայիսի 1976Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀյուսիսային Իռլանդիա Հս. Իռլանդիա3-03-0ՄԲՏԱ
1015 Մայիսի 1976Հեմպդեն Պարկ, ԳլազգոԱնգլիա Անգլիա2-12-1ՄԲՏԱ
118 Սեպտեմբերի 1976Հեմպդեն Պարկ, ԳլազգոՖինլանդիա Ֆինլանդիա3-06-0ԸԽ
1227 Ապրիլի 1977Հեմպդեն Պարկ, ԳլազգոՇվեյցարիա Շվեյցարիա2-13-1ԸԽ
131 Հունիսի 1977Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀյուսիսային Իռլանդիա Հս. Իռլանդիա1-03-0ՄԲՏԱ
141 Հունիսի 1977Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀյուսիսային Իռլանդիա Հս. Իռլանդիա3-03-0ՄԲՏԱ
154 Հունիսի 1977Ուեմբլի, ԼոնդոնԱնգլիա Անգլիա2-02-1ՄԲՏԱ
1615 Հունիսի 1977Ազգային մարզադաշտ, ՍանտյագոՉիլի Չիլի1-04-2ԸԽ
1721 Սեպտեմբերի 1977Հեմպդեն Պարկ, ԳլազգոՉեխոսլովակիա Չեխոսլովակիա3-03-1ԱԱԸՓ
1812 Հոկտեմբերի 1977Էնֆիլդ, ԼիվերպուլՈւելս Ուելս2-02-0ԱԱԸՓ
1911 Հունիսի 1978Մալվինաս Արհենտինաս, ՄենդոսաՆիդերլանդներ Նիդերլանդներ1-13-2ԱԱ
2025 Հոկտեմբերի 1978Հեմպդեն Պարկ, ԳլազգոՆորվեգիա Նորվեգիա1-13-2ԵԱԸՓ
2125 Հոկտեմբերի 1978Հեմպդեն Պարկ, ԳլազգոՆորվեգիա Նորվեգիա2-23-2ԵԱԸՓ
227 Հունիսի 1979Ուլլեվոլ, ՕսլոՆորվեգիա Նորվեգիա2-04-0ԵԱԸՓ
2326 Մարտի 1980Հեմպդեն Պարկ, ԳլազգոՊորտուգալիա Պորտուգալիա1-04-1ԵԱԸՓ
2425 Փետրվարի 1981Ռամատ-Գան, Ռամատ-ԳանԻսրայել Իսրայել1-01-0ԱԱԸՓ
2523 Մարտի 1982Հեմպդեն Պարկ, ԳլազգոՆիդերլանդներ Նիդերլանդներ2-02-1ԸԽ
2615 Հունիսի 1982Լա-Ռոսալեդա, ՄալագաՆոր Զելանդիա Նոր Զելանդիա1-05-2ԱԱ
2715 Դեկտեմբերի 1982Էյզել, ԲրյուսելԲելգիա Բելգիա1-02-3ԵԱԸՓ
2815 Դեկտեմբերի 1982Էյզել, ԲրյուսելԲելգիա Բելգիա2-12-3ԵԱԸՓ
2912 Սեպտեմբերի 1984Հեմպդեն Պարկ, ԳլազգոՀարավսլավիա ՀՍ3-16-1ԸԽ
3014 Նոյեմբերի 1984Հեմպդեն Պարկ, ԳլազգոԻսպանիա Իսպանիա3-13-1ԱԱԸՓ
Փակել

Աղյուսակում տրված հապավումների ցանկը.

  • ԸԽ - ընկերական խաղ
  • ԱԱ - աշխարհի առաջնություն
  • ՄԲՏԱ - Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն
  • ԱԱԸՓ - աշխարհի առաջնության ընտրական փուլ
  • ԵԱԸՓ - Եվրոպայի առաջնության ընտրական փուլ

Մարզչական վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Երկիր ...
Ակումբ Երկիր Սկիզբ Ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Հ %
Լիվերպուլ Անգլիա Մայիսի 30, 1985 Փետրվարի 22, 1991 299 182 76 41 60,87
Բլեքբեռն Ռովերս Անգլիա Հոկտեմբերի 12, 1991 Հունիսի 25, 1995 196 103 46 47 52,55
Նյուքասլ Յունայթեդ Անգլիա Հունվարի 14, 1997 Օգոստոսի 27, 1998 78 30 22 26 38,46
Սելտիկ Շոտլանդիա Փետրվարի 10, 2000 Հունիս 1, 2000 18 10 4 4 55,56
Լիվերպուլ Անգլիա Հունվարի 8, 2011 Մայիսի 16, 2012 74 35 17 22 47,30
Ընդհանուր 665 360 165 140 54,14
Փակել

Աղյուսակում տրված հապավումների ցանկը.

  • Խ - խաղեր
  • Հ - հաղթանակներ
  • Ո - ոչ-ոքի
  • Պ - պարտություններ
  • Հ % - հաղթանակների տոկոսային չափը ընդհանուր խաղերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.