Օսկար Ուայլդի ստեղծագործություններից From Wikipedia, the free encyclopedia
«Քենթերվիլյան ուրվականը» (անգլ.՝ The Canterville Ghost), անգլո-իռլանդացի գրող Օսկար Ուայլդի գոթական-հումորային կախարդական հեքիաթը։
Քենթերվիլյան ուրվականը անգլ.՝ The Canterville Ghost | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Օսկար Ուայլդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1887[1] |
Հրատարակվել է | 1887 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/oscar-wilde/lord-arthur-saviles-crime-and-other-stories/text/the-canterville-ghost |
The Canterville Ghost |
«Քենթերվիլյան ուրվականը» ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնի The Court and Society Review ամսագրում 1887 թվականին։ Այն եղել է Օսկար Ուայլդի առաջին արձակ-նովելային ստեղծագործությունը։ Կառուսված լինելով որպես 19-րդ դարի վերջի բուժուական հասարակության սատիրա՝ պատվածքը գրված է բուռլեսկի ոճով, թեև նրանում այնուամենայնիվ զգացվում են ռոմանտիկական-սենտիմենտալիստական նոտաներ։ Գրողն ինքը նովելը բնութագրել է որպես «մատերիա-իդեալիստական ռոմանտիկական պատմվածք»։
Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ լուծել, սակայն ատելի ընտանիքին վախեցնելու և նրանց ամրոցից վռնդելու հետագա փորձերի ժամանակ ուրվականն ինքը վիրավորվում է՝ փորձելով հագնել իր հին զրահը։ Հալածվելով անսաստ երկվորյակներից, որոնք պարաններ են կապում այն միջանցքներում, որոնցով զբոսնում էր սըր Սիմոնը, հատակը պատում են յուղով և ուրվականի վրա ջուր լցնում, ծեր հոգին ի վերջո բոլորովին տկարանում է։
Մի անգամ Վիրջինիա Վուլֆը՝ պարոն Օտիսի ավագ դուստրը, որ սենտիմենտալ աղջիկ է, պատահականորեն հայտնաբերում է գաղտնի դուռ, որի հետևում գտնվում է այն սրահը, որտեղ ապրում է ուրվականը։ Նա բացահայտում է հնագույն մարգարեությունը, թե սըր Սիմոնի համար անմեղ երիտասարդ արարածի աղոթքը կարող է փրկել դժբախտ ուրվականի հոգին, նրան վերջապես պարգևել հանգստություն և երկնային փրկություն։ Իսկ ուրվականը հիվանդ է, նվաստացած և գրեթե անմիխիթար։ Վիրջինիան որոշում է օգնել նրան։
Երբ ընտանիքը հայտնաբերում է իրենց ավագ դստեր կորուստը, սկսվում են Վիրջինիայի որոնումներն ամբողջ շրջանում։ Հայրն ու դուքս Սեսիլը՝ աղջկա փեսացուն, գլխավորում են որոնումները քաղաքում, իսկ երկվորյակները տակնուվրա են անում Քենթերվիլ ամրոցը։ Մոտակայքում ապաստանած գնչուների կողմից Վիրջինիայի առևանգված լինելու կասկածը չի հաստատվում։ Երեկոյան ստիպված են լինում դադարեցնել որոնումները, և ամբողջ ընտանիքը հավաքվում է ամրոցում։ Ուղիղ կեսգիշերին հանկարծ Քենթերվիլ ամրոցի սրահում հայտնվում է Վիրջինիան։ Նրա ձեռքին Քենթերվիլների տոհմի հինավուրց զարդերով զարդատուփ է, որ նրան էր նվիրել երախտապարտ սըր Սիմոնը։ Իսկ ամրոցի բակում ծաղկում է չորացած նշենին[2]։
Օտիսները գտնում են սըր Սիմոն դը Քերթերվիլի փտած մնացորդներն ու թաղում դրանք օրհնված հողում։ Կյանքն ամրոցում բարեհաջող կերպով շարունակվում է։ Վիրջինիան ամուսնանում է իր սիրելի դքսի հետ։
Ըստ Դ. Ֆելտոնի[3]՝ ուրվականի արտաքին տեսքի նկարագրությունը վերցված է Աթենոդորոսի մասին դասական պատմությունից։ Աթենքում վարձելով էժան բնակարան՝ նա մի անգամ տեսել է «ծեր մարդու, որն արտաքինից չափազանց հյուծված ու կեղտոտ էր, երկար մորուքով և գզգզված մազերով և զնգացնում էր ձեռքերի ու ոտքերի շղթաները»։ Ուրվականը փիլիսոփային ցույց է տվել իր գաղտնի թաղման տեղը, և պատշաճ ծեսերով աճյունի վերաթաղումից հետո այլևս չի հայտնվել ու չի անհանգստացրել տան բնակիչներին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.