բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ցորնուկ, ցորենի խոտ, փըստփստուկ (լատին․՝ Brómus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է ցորնուկի շուրջ 100 տեսակ։
Ցորնուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Bromeae |
Ցեղ | Ցորնուկ (Bromus) L., 1753 |
ՀՀ-ում՝ 14 տեսակ՝
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում։
Ցողունի բարձրությունը 10-80 (երբեմն՝ 100) սմ է։ Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ 10-20 հասկիկներով։ Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս։
Պտուղը սերմիկ է։ Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։
Գարնանը շատ վաղ է սկսում աճել և կարող է օգտագործվել որպես կանաչ լրակեր։
Մշակության մեջ առավելապես տարածված է ցորնուկ անքիստը (Bromus inermis), որը բազմամյա խոտաբույս է։ Կանաչ զանգվածի 100 կգ պարունակում է 29,3 կերային միավոր և 3,3 կգ մարսելի պրոտեին, 100 կգ խոտը՝ համապատասխանաբար՝ 57,2 և 5,9 կգ։ Անասունները ցորնուկը լավ ուտում են և՛ արոտավայրում, և՛ խոտի տեսքով։ Արածեցումից կամ հնձելուց հետո լավ վերաճում է։ Խոտախառնուրդներում օգտագործվում է մշակովի խոտհարքներ ու արոտավայրեր ստեղծելու համար, ինչպես նաև ցամաքեցված ճահիճներում ու հողմային էրոզիայի ենթակա հողերում ցանելու համար։
Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, չի վնասվում վարարաջրերով տևականորեն ջրածածկ լինելուց։ Լրիվ զարգացման հասնում է 2–3-րդ տարում, խոտածածկում պահպանվում է 10 տարուց ավելի։ Լավ աճում է փուխր հողերում։ Ցանքի չափաքանակներն են (կգ/հա). առանձին՝ 24–34, խառնուրդում՝ 7–10, խորը՝ 2,5–3,5 սմ։ Բերքատվությունը (ց/հա). կանաչ զանգվածինը՝ 200–250, խոտինը՝ 30–60։ Մշակվում է նաև ցորնուկ ափամերձը (Bromus riparius), իսկ դաշտային (Bromus arvensis) և աշորային (Bromus secalinus) ցորնուկներն աշնանացան հացաբույսերն աղբոտող մոլախոտեր են։
Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.