հայ գրականագետ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Ցոլակ Խորենի Խանզադյան (մարտի 23, 1886[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 19, 1935[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ցոլակ Խանզադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1886[1][2] |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1935[1][2] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Գերեզման Ցոլակ Խանզադյանի |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1905)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1912)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1][2] |
Ցոլակ Խանզադյան Վիքիդարանում | |
Tsolak Khanzadyan Վիքիպահեստում |
Ծնվել է Ղարաքիլիսա քաղաքում։ 1905 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մի քանի տարի ապրել է Բաքվում, մասնակցել տեղի գրական-մշակութային կյանքին։ Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական-մշակութային կյանքին։
Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-1920-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից։ Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), «Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ։ Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խանզադյանի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են։
1921 թվականին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ։ 1922 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է համալսարանի ռուս գրականության ամբիոնի վարիչը։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է Լենինի երկերի թարգմանությամբ։ Մահացել է 1935 թվականին Մոսկվայում, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան պանթեոնում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.