Տոլստոյի տուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տոլստոյի տուն (ռուս.՝ Толстовский дом), Սանկտ-Պետերբուրգում գտնվող տան ոչ պաշտոնական, բայց լայն տարածում ստացած անվանումը (Ռուբինշտեյնի փողոց 15-17 կամ Ֆոնտանկա 54, գետի առափնյա մասում)։ Տան ճարտարապետն է Ֆեոդոր Լիդվալը, տան կառուցմանը մասնակցել են տեխնիկ Դմիտրի Դավիդովիչ Սմիրնովը՝ Ֆեոդոր Լիդվալի աշակերտը։ Ճարտարապետական ոճը՝ «հյուսիսային մոդեռն»։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ, Rubinstein street? և Ֆոնտանկա |
Ճարտարապետական ոճ | մոդեռն և Հյուսիսային մոդեռն ոճ |
Հիմնադրված է | 1912 |
Ճարտարապետ | Ֆեոդոր Լիդվալ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Տունը կառուցվել է 1910-1912 թվականներին գեներալ-մայոր կոմս Միխայիլ Պավլովիչ Տոլստոյի պատվերով[1] (1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս Պյոտր Ալեքսանդրովիչ Տոլստոյի թոռ-ազգականը)։
1913 թվականից, նրա մահից հետո տանտեր էր համարվում նրա այրին կոմսուհի Օլգա Ալեքսանդրովնա Տոլստայան, ծննդյամբ իշխանուհի Վասիլչիկովա (իշխան Ալեքսանդր Իլարիոնսովիչ Վասիլչիկովի դուստրը[2], Միխայիլ Լերմոնտովի և Ն. Ս. Մարտինովի մենամարտի մարտավկան)։
1918 թվականին տունը ազգայնացվեց։
Տան հարդարման աշխատանքներում նկատելի են Ֆ. Ի. Լիդվալի ստեղծագործությանը բնորոշ տարրեր՝ «վերածննդի» շրջանի բարձր կամար-կառանցումներ, վերին հարկերի լոջիաներ, գեղարվեստական ձևավորման զսպվածություն և նրբաճաշակություն, բնակելի շինությունների հարմարավետություն և լուսավորվածություն։
Շենքի կառուցման ժամանակ նախատեսվել էր լվացքատուն, ջրամատակարարման ու կոյուղու ցանցի անցկացում և վերելակներ։ Այս տունը նախատեսված էր բոլոր դասի մարդկանց համար, այստեղ բնակարաններ կային ունևորության տարբեր աստիճան ունեցող մարդկանց համար, համեստից մինչև շքեղ։
Շենքի բարդ նախագծերի մեջ ներառված էին հերթականությամբ երեք կամարներով միացված բակային տարածքները, որոնք ուղղված էին Ռուբինշտեյնի փողոցից դեպի Ֆոնտանկա գետի առափնյա հատվածը։ Տոլստոյի տան այս երեք շքահանդեսային բակերը մանրակրկիտ գեղազարդված են, ինչպես նաև ճակատային մասերը։ Ճակատների ձևավորման ժամանակ օգտագործվել են կրաքար աղյուս և գիպս։ Սկզբնապես անցումները գտնվում էին բակերի կենտրոնում, իսկ փոքրիկ սիզամարգերով զարդարված էին նեղ յուրահատուկ փողոցների եզրաշերտերը։ Խորհրդային տարիներին բակերի արտաքին տեսքը զգալիորեն փոփոխվեց, սիզամարգերում տնկվեցին բարդիներ, իսկ բակերի կենտրոնում կառուցվեցին շատրվաններ։ Այսպիսով անհետացան Ֆ. Ի Լիդվալի մտացածին ներքին փողոցները (երբեմն բանաստեղծական անվանումով Լիդվալի ճարտարապետական փողոցները)։
1988 թվականից ի վեր լրացուցիչ պահպանական կարգավիճակը համապատասխանեցվեց Սանկտ Պետերբուրգի կենտրոնի միացյալ պահպանական գոտու պահանջներին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-Ի № 540 հրամանով ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Սակայն 2008 թվականից, Պահպանության գոտու փոփոխումից հետո, այդ տարածքի կարգավիճակը կրճատվեց՝ հասցվելով «Շինության կարգավորվող գոտու»։
Փորձեր են կատարվել Տոլստոյի տան կարգավիճակի փոփոխման ուղղությամբ, սակայն դրանք առայժմ հաջողություն չեն ունեցել[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.