Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տնկիներ (վրաց.՝ ნერგები), 1972 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1972 |
Լեզու | վրացերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ռեզո Չխեիձե |
Պրոդյուսեր | Shota Laperadze?[1] |
Սցենարի հեղինակ | Սուլիկո Ժղենտի |
Դերակատարներ | Ռամազ Չխիկվաձե, Կախի Կավսաձե և Սեսիլիա Թաղաիշվիլի |
Երաժշտություն | Նոդար Գաբունիա |
Մոնտաժ | Վասիլ Դոլենկո[1] |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է շուրջ 4,5 մլն մարդ[2]։
Պապը թոռան հետ գնում է տանձի տնկիներ բերելու։ Նա ուզում է գտնել հենց Խեչեչուրի տեսակի տանձենիներ, որ շատ համեղ պտուղներ ունեն։ Նրանց հաջողվում է գտնել այդպիսի տասներկու տնկի։ Սակայն վերադարձի ճանապարհին պապն ստիպված է լինում տնկիներից չորսը տնկել հենց ճանապարհի կողքին, որպեսզի փրկի դրանք ցրտահարությունից։ Համընթաց մեքենայով վերադառնալիս նրանք հանդիպում են մի բեռնատարի, որ գրեթե անդունդն է ընկնում։ Պապն ստիպված է լինում զոհել ևս չորս տնկի, որոնք դնում են բեռնատարի անվի տակ։ Այդպիսով՝ բեռնատարը հանվում է ուղիղ ճանապարհ, իսկ պապն ու թոռը վերադառնում են տուն՝ իրենց հետ տանելով մնացած չորս տնկիները։ Այնուամենայնիվ, ինչպես ասում է պապը, գալիք տարի նոր գարուն կլինի, և իրենք նորից կգնան տնկիներ բերելու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.