Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Սուխոտինա-Տոլստայա (ռուս.՝ Татьяна Львовна Сухотина-Толстая, հոկտեմբերի 4 (16), 1864[1][2], Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1950[1][2], Հռոմ, Իտալիա), ռուս գրող, հուշագրությունների հեղինակ։
Տատյանա Սուխոտինա-Տոլստայա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4 (16), 1864[1][2] |
Ծննդավայր | Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1950[1][2] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, նկարչուհի և հիշատակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ժանրեր | հուշագրություն |
Ամուսին | Միխայիլ Սուխոտին |
Tatyana Sukhotina-Tolstaya Վիքիպահեստում |
Լև Տոլստոյի ավագ դուստրն է։
Ծնվել է 1864 թվականի հոկտեմբերի 4-ին (16), կոմս Լև Տոլստոյի ընտանիքում։ Նրա ծնունդից մեկ շաբաթ առաջ հայրը դժբախտ պատահար է ունեցել, որը կարող էր նրան զրկել աջ ձեռքի օգտագործման հնարավորությունից։ Ինչպես ավելի ուշ հենց Սուխոտինա-Տոլստայան գրել է. «Ինձ կնքել է իմ հոր ընկեր Դմիտրի Ալեքսեևիչ Դյակովը, իսկ իմ կնքամայրը եղել է տատս` Լյուբով Ալեքսանդրովնա Բերսը»։
Նա սկսել է օրագրեր վարել 14 տարեկանից և շարունակել գրեթե 40 տարի։ Լև Նիկոլաևիչը երեխաներին խրախուսել է օրագրեր պահել, և վաղ տարիներին երբեմն կարդացել է Տատյանա Լվովնայի գրառումները։ Այդ պատճառով նրա հուշերից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել հոր մասին պատմությունները, նրա կենսաձևը, առօրյա կյանքը։
1881 թվականին Տատյանան ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Վասիլի Պերովը, Իլարիոն Պրիանիշնիկովը և Լեոնիդ Պաստեռնակը։ Սովորել է նաև Նիկոլայ Գեի մոտ։
1899 թվականին նա ամուսնացել է գավառական ազնվականների առաջնորդ Միխայիլ Սերգեևիչ Սուխոտինի հետ, որը եղել է գրեթե 50 տարեկան։
Տատյանա Լվովնան, ինչպես և նրա քույրերը՝ Մարիան և Ալեքսանդրան, եղել են Տոլստոյի բուսակերական ուսմունքի հետևորդները։
1914 թվականին ամուսնու մահից հետո Տատյանան վերադարձել է Յասնայա Պոլյանա, որը հետագայում վերածվել է կալվածատուն-թանգարանի և 1917-1923 թվականներին եղել է դրա պահապանը, 1923-1925 թվականներին` Մոսկվայում Լև Տոլստոյի պետական թանգարանի տնօրենը։
1925 թվականին արտագաղթել է Ֆրանսիա։ Մասնակցել է Տոլստոյի բարեգործական հիմնադրամի աշխատանքներին, որն ստեղծվել է 1939 թվականին։ Փարիզից տեղափոխվել է Իտալիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի մնացած մասը։ Մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 21-ին Հռոմում։ Թաղված է Տեստաչո հռոմեական գերեզմանատանը (III, III, 2, 13, tomba № 1017) որդու՝ Ֆ. Սուխոտինի և դստեր՝ Տ. Սուխոտինա-Ալբերտինիի հետ։
Տատյանա Լվովնայի դուստրը` Տատյանա Սուխոտինա-Ալբերտինին (1905-1996) եղել է փաստաբան Լեոնարդո Ջուզեպպե Ալբերտինիի կինը (1903-1980), Իտալիայի քաղաքացի, Servizio Sociale Internazionale միավորման և Տոլստոյի հիմնադրամի իտալական մասնաճյուղի նախագահը։ Գրել է հուշերի մի քանի գրքեր՝ «Իմ մայրը», «Իմ տատը», «Տոլստոյը և մանկությունը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.