Տաջիկստանի ազգային արժույթ From Wikipedia, the free encyclopedia
Սոմոնի (տաջ.՝ cомонӣ, ISO 4217 code: TJS), Տաջիկստանի ազգային արժույթ։ 100 դիրհամը (տաջ.՝ дирам) հավասար է մեկ սոմոնի։
Կոչվել է ի պատիվ | Ismail Samani, Սամանյանների դինաստիա | |
---|---|---|
Երկիր | Տաջիկստան | |
Իրավասությունը տարածվում է | Տաջիկստան | |
Թողարկող | Տաջիկստանի ազգային բանկ | |
Նախորդողը | Տաջիկական ռուբլի, ԽՍՀՄ ռուբլի | |
Սկսած | 30 Հոկտեմբերի 2000 | |
Փոխակերպում ստանդարտ միավորի | 0,4533091568449683 միջազգային դոլար | |
Արտադրող | Գոզնակ | |
Ստեղծման վայր | Սանկտ Պետերբուրգի դրամահատարան | |
Գին | 0,08202 եվրո |
Սոմոնին ներկայացվել է 2000 թվականի հոկտեմբերի 30-ին[1]՝ փոխարինելով ռուբլուն՝ 1 սոմոնի = 1000 ռուբլի փոխարժեքով[2]։
Մեկ սոմոնին կազմված է 100 դիրհամից։ Դիրհամի թղթադրամները ներկայացվել են 2000 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ մետաղադրամներն՝ ավելի ուշ՝ 2001 թվականին՝ նպատակ ունենալով ձևավորել ավելի արդյունավետ դրամական համակարգ և աստիճանաբար փոխարինել թղթադրամները։ 1991 թվականի անկախությունից ի վեր սա առաջին անգամ էր, որ Տաջիկստանում շրջանառության մեջ էին դրվում մետաղադրամներ[3]։
Մետաղադրամներն առաջին անգամ շրջանառության մեջ հայտնվել են 2001 թվականին և եղել են 5, 10, 20, 25 և 50 դիրհամ անվանական արժեքներով՝ կազմությամբ արույրապատ պողպատ։ Հատվել են նաև 1, 3, և 5 սոմոնի անվանական արժեքներով մետաղադրամներ՝ նիկելապատ պողպատից։ Երկու տարբեր մետաղներից կազմված 3 և 5 սոմոնի արժեքով մետաղադրամներն առաջին անգամ թողարկվել են 2003 թվականին։ Բոլոր սոմոնի մետաղադրամների հակառակ կողմն ամեն տարի փոփոխվում են և հիշատակում տարբեր իրադարձություններ։ Մետաղադրամների երկրորդ շարքը թողարկվել է 2012 թվականի հունիսին և ներառել է 1, 2, 5, 10, 20 և 50 դիրհամներ ու 1 սոմոնի։ Սոմոնի մետաղադրամների երրորդ շարքը թողարկվել է 2018 թվականին՝ 1, 3 և 5 սոմոնի անվանական արժեքներով[4]։
Առաջին շարք | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Արժեք | Տեխնիկական պարամետրեր | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||||||
Երես | Հակառակ կողմ | Տրամագիծ | Հաստություն | Զանգված | Կազմություն | Եզրեր | Երես | Հակառակ կողմ | ||
5 դիրհամ | 16.5 մմ | 1.35 մմ | 2 գ | արույրապատ պողպատ | Հարթ | տաջիկական յոթնաստղանի թագ, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), հատման տարեթիվ | Արժեք | 2001 | ||
10 դիրհամ | 17.5 մմ | 1.4 մմ | 2.4 գ | |||||||
20 դիրհամ | 18.5 մմ | 1.4 մմ | 2.7 գ | |||||||
25 դիրհամ | 19 մմ | 1.4 մմ | 2.76 գ | Արույր | ||||||
50 դիրհամ | 21 մմ | 1.45 մմ | 3.6 գ | |||||||
SM 1 | 24 մմ | 1.6 մմ | 5.2 գ | ծալքավոր և հարթ հատվածներ | Իսմայիլ Սամանի, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք | Արժեք և տաջիկական յոթնաստղանի թագ, հատման տարեթիվ | 2001 | |||
SM 3 | 25.5 մմ | 1.8 մմ | 6.3 գ | Տառերով դրոշմված | Գերբ, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք | |||||
SM 5 | 26.5 մմ | 1.85 մմ | 7 գ | Ծալքավոր ու հարթ հատվածներ և աստղ | Աբու Աբդալլահ Ռուդաքի, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք, "Рӯдакӣ" (Ռուդաքի) |
Սոմոնի մետաղադրամների երրորդ շարքը թողարկվել է 2018 թվականին՝ 1 սոմոնի, 3 սոմոնի և 5 սոմոնի անվանական արժեքներով։
Երրորդ թողարկման մետաղադրամներ(2018)[5] | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Արժեք | Տեխնիկական պարամետրեր | Նկարագրություն | Տարեթիվ | ||||||||
Տրամագիծ | Զանգված | Կազմություն | Եզրեր | Երես | Հակառակ կողմ | Հատում | Թողարկում | Շրջանառությունից դուրսբերում | ||||
SM 1 | 24.5 մմ | 5.8 գ | Մելքիոր | Ծալքավոր | Երկիր անունը, Միրզո Թուրսունզադե | Արժեք և տաջիկական յոթնաստղանի թագ, հատման տարեթիվ | 2018 | 2018 թվականի հունիսի 20[6] | Ընթացիկ | |||
SM 3 | 25.5 մմ | 6.3 գ | Հարթ՝ "СЕ СОМОНӢ" (երեք սոմոնի) գրվածքով | Երկիր անունը, Շիրինշո Շոտեմուր | ||||||||
SM 5 | 26.5 մմ | 7.0 գ | Ծալքավոր | Երկիր անունը, Սադրիդդին Այնի |
1, 5, 20 և 50 դիրհամ թղթադրամները և 1, 5, 10, 20, 50 և 100 սոմոնիները տպագրվել են 1999 թվականին և թողարկվել 2000 թվականին։ 2010 թվականին 3 սոմոնի թողարկմանը զուգահեռ գնաճի արդյունքում բանկը ստիպված է եղել թողարկել նաև 200 և 500 սոմոնի անվանական արժեքով թղթադրամներ։ 5, 10, 20, 50 և 100 սոմոնի թղթադրամները վերաթողարկվել են 2013 թվականին՝ 1999 թվականով։ 2021 թվականին Տաջիկստանի ազգային բանկը թողարկել է 100 սոմոնի թղթադրամը սկզբնական թողարկման նմանությամբ, սակայն հակառակ կողմում պատկերված է եղել Նովրուզ պալատը՝ նախկին թղթադրամների նախագահական պալատի փոխարեն[7]։
Ընթացիկ թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Արժեք | Չափեր | Հիմնական գույն | Նկարագրություն | Տարեթիվ | ||||
Երես | Հակառակ կողմ | Երես | Հակառակ կողմ | Ջրանիշ | Տպագրություն | Թողարկում | |||
1 դիրհամ | 100 × 60 մմ | Շագանակագույն | Սադրիդդին Այնիի անվան թատրոն և օպերա | Պամիր | Երկու սարեր ուղղանկյան վրա | 1999 | 2000 | ||
5 դիրհամ | Կապույտ | Արբոբ մշակույթի պալատ | Միրզո Թուրսունզադեի դամբարան | ||||||
20 դիրհամ | Կանաչ | Տաջիկստանի ազգային բանկի նիստերի դահլիճ | Լեռնային ճանապարհ | ||||||
50 դիրհամ | Մուգ մանուշակագույն | Իսմայիլ Սամանի | Լեռնային հովիտ | ||||||
1 սոմոնի | 141 × 65 մմ | Կանաչ | Միրզո Թուրսունզադե | Տաջիկստանի ազգային բանկ | Portrait | ||||
3 սոմոնի | Մանուշակագույն | Շիրինշո Շոթեմուր | Տաջիկստանի Գերագույն ժողով (Majlisi Oli) | 2010 | 2010 | ||||
5 սոմոնի | 144 × 65 մմ | Կապույտ | Սադրիդդին Այնի | Ռուդաքիի դամբարան | 1999 | 2000 2010 2013 2017 2018 | |||
10 սոմոնի | 147 × 65 մմ | Կարմիր | Միր Սայիդ Ալիի Համադոնի | Միր Սայիդ Ալիի Համադոնիի գերեզմանը | |||||
20 սոմոնի | 150 × 65 մմ | Դեղնաշագանակագույն | Ավիցեննա | Հիսարի դղյակ | |||||
50 սոմոնի | 153 × 65 մմ | Կապույտ | Բոբոջան Գաֆուրով | Չայխանա (թեյարան) Սինո | |||||
100 սոմոնի | 156 × 65 մմ | Շագանակագույն | Իսմայիլ Սամանի | Տաջիկստանի նախագահական պալատ | |||||
200 սոմոնի | 159 x 68 մմ | Շագանակագույն և դեղին | Նուսրատուլո Մակսում | Ազգային գրադարանի շենքը Դուշանբեում | 2010 | 2010 2018 | |||
500 սոմոնի | 162 x 71 մմ | Մուգ մանուշակագույն և մոխրագույն | Ռուդաքի | Ազգերի պալատը Դուշանբեում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.