From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Ռուդոլֆովիչ Մենժինսկի (ռուս.՝ Вячесла́в Рудо́льфович Менжи́нский, լեհ.՝ Wiesław Mężyński, օգոստոսի 19 (31), 1874, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 10, 1934[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լեհ և ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ։
Վյաչեսլավ Մենժինսկի լեհ.՝ Wacław Menżyński, Mężyński | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19 (31), 1874 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 10, 1934[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | լեհեր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | chairman of the OGPU? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Vyacheslav Menzhinsky Վիքիպահեստում |
1902 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեին կից ռազմական կազմակերպության և բոլշևիկյան «Կազարմա» («Казарма») թերթի խմագրության անդամ։ 1906 թվականին ձերբակալվել է, փախել և տարագրվել։ Աշխատել է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպություններում։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան, ՌՍԴԲ(բ)կ ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության բյուրոյի «Սոլդատ» («Солдат») և «Պրավդա» («Правда») թերթերի խմբկոլների անդամ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ֆինանսների ժողկոմ, ՌՍՖՍՀ գլխավոր հյուպատոս Բեռլինում (1918-1919), Ուկրաինայի բանգյուղտեսչության ժողկոմ (1919), Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) նախագահության անդամ (1919 թվականի վերջ-1923 թվական), Միացյալ պետական քաղվարչության նախագահի տեղակալ (1923-1926), 1926 թվականից՝ նախագահ։ Եղել է ՀամԿ(բ)կ 15-19-րդ համագումարների պատգամավոր, 15-16-րդում ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ անդամ։ Եղել է ԽՍՀՄ ԿԴԿ անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.