ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Վասիլևիչ Գրանատ (ռուս.՝ Владимир Васильевич Гранат, մայիսի 22, 1987[1], Ուլան-Ուդե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Կազանի «Ռուբին» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։ Հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։
Վլադիմիր Գրանատ ռուս.՝ Влади́мир Грана́т | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուլան-Ուդե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռուբին | ||||||||||||||||||||||||||
Համար | 14 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վլադիմիր Գրանատն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 7 տարեկան հասակում։ Նա Ուլան Ուդեի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Վիկտորովիչ Բելոբորոդովը[2]։ 2003 թվականին Գրանատը հրավիրվել է Իրկուտսկի «Զվեզդա» ակումբ[3]։ 2004 թվականին նա «Զվեզդայի» կազմում անցկացրել է 5 խաղ երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանում։ 2005-2006 թվականներին հանդես է եկել մոսկովյան «Դինամո» ակումբում (44 խաղ և 2 գոլ), 2006 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Սիբիր» ակումբ։ 2007 թվականի մարտի 18-ին նշել է իր նորամուտը մոսկովյան «Դինամոյի» հիմնական կազմում՝ Պրեմիեր լիգայում։ Շուտով Գրանատը դարձել է թիմի հիմնական խաղացող և սկսել է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ կենտրոնական կամ եզրային պաշտպանի դիրքում։ 2013 թվականին Գրանատը դարձել է «սպիտակ-երկնագույնների» ավագ, բայց 2014 թվականին տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ[4]։ Այդ ժամանակ լրացել է ակումբի հետ Գրանատի կնքած պայմանագրի ժամկետը[5], նրանով սկսել են հետաքրքրվել ռուսական ակումբները[6][7], բայց նրա գործակալն սկսել է ֆուտբոլիստի համար ակումբ փնտրել Իտալիայում[8]։ 2015 թվականի ձմռանը ֆուտբոլիստը չի մասնակցել «Դինամոյի» ոչ մի հավաքի և կարող էր մնալ առանց խաղային պրակտիկայի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը 2015 թվականի ամռանը[9]։ Բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը նա մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[10]։ 2015 թվականի մարտի 3-ին հայտարարվել է, որ Գրանատը 2014-2015 թվականների մրցաշրջանի ավարտին տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ» ազատ գործակալի կարգավիճակով․ պայմանագիրը նախատեսվել է մինչև 2019 թվականի հուլիս[11]։ Մոսկովյան «Սպարտակ» ակումբում Գրանատը հաջողություն չի ունեցել։ Սկզբում նա ապաքինվել է վանսվածքից և խաղային պրակտիկա չի ունեցել, հետո թիմում իր տեղը որոշակիորեն ամրապնդելուց հետո կորցրել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի վստահությունը և 2015/16 մրցաշրջանի ավարտին ներկայացվել է տրանսֆերի[12][13]։ 2016-2017 թվականների մրցաշրջանի սկզբին Գրանատն ընդգրկվել է ՖԱԼ-ում հանդես եկող «Սպարտակ-2» ակումբում, որի կազմում անցկացրել մի քանի խաղ, որոնցից մեկում՝ իր նախկին ակումբ «Դինամոյի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2016 թվականի օգոստոսի 31-ին, չնայած «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ վերադառնալու ցանկությանը[14], Վլադիմիր Գրանատն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Սպարտակի» երկու այլ խաղացողների՝ Պավել Յակովլևի և Սերգեյ Պարշիվլյուկի հետ հեռացել է ակումբից երկկողմանի համաձայնությամբ։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[15]։
Նույն տարվա մարտին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ խաղի ժամանակ նա ստացել է անրակի կոտրվածք և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը։
2017 թվականի հունիսին տեղափոխվել է «Ռուբին» ակումբ[16]։
Գրանատը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականի օգոստոսի 19-ին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական՝ մասնակցելու Բելառուսիայի օլիմպիական հավաքականի դեմ խաղին[17]։
2012 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո 2012-ի շրջանակներում և հետագայում ընդգրկվել է վերջնական հայտացուցակում։
2013 թվականի սեպտեմբերի 6-ին Գրանատը կատարելէ իր նորամուտը Ռուսաստանի |ազգային հավաքականում՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ռուսների հաղթանակով (4:1)[18]։
2014 թվականի սեպտեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Ալեքսանդր Սամեդովի փոխանցումից հետո գրավելով Ադրբեջանի հավաքականի դարպասը ընկերական խաղի ժամանակ։
2017 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Գրանատը երկար ընդմիջումից հետո հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Հարավային Կորեայի և Իրանի հավաքականների դեմ ընկերական խաղերին, բայց երկուսում էլ մնացել է պահեստայինների նստարանին։
2018 թվականի հունիսի 3-ին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[19]։ Նա մասկանցել է 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ խաղին՝ փոխարինելով Յուրի Ժիրկովին։ Այդ խաղում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիային տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Զվեզդա (Իրկուտսկ) | 2004 | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 | |
Դինամո (Մոսկվա) | 2005 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 |
2007 | 27 | 0 | 5 | 0 | — | — | 32 | 0 | |
2008 | 11 | 0 | 0 | 0 | — | — | 11 | 0 | |
2009 | 28 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 34 | 0 | |
2010 | 22 | 1 | 2 | 0 | — | — | 24 | 1 | |
2011/12 | 39 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 45 | 0 | |
2012/13 | 25 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 30 | 1 | |
2013/14 | 29 | 2 | 0 | 0 | — | — | 29 | 2 | |
2014/15 | 9 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 14 | 0 | |
Ընհանուր | 190 | 4 | 19 | 0 | 10 | 0 | 219 | 4 | |
→ Սիբիր | 2006 | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 |
Ընհանուր | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 | |
Ռոստով | 2014/15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2015/16 | 14 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
Ընհանուր | 14 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 214 | 4 | 21 | 0 | 10 | 0 | 245 | 4 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գրանատի գոլերը | Մրցաշար |
1 | 6 սեպտեմբերի, 2013 | Լյուքսեմբուրգ | 4:1 | — | ԱԱ-2014 նախընտրական փուլ |
2 | 11 հոկտեմբերի, 2013 | Լյուքսեմբուրգ | 4:0 | — | ԱԱ-2014 նախընտրական փուլ |
3 | 15 նոյեմբերի, 2013 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
4 | 19 նոյեմբերի, 2013 | Հարավային Կորեա | 2:1 | — | Ընկերական խաղ |
5 | 6 հունիսի, 2014 | Մարոկո | 2:0 | — | Ընկերական խաղ |
6 | 3 սեպտեմբերի, 2014 | Ադրբեջան | 4:0 | 1 | Ընկերական խաղ |
7 | 9 հոկտեմբերի, 2014 | Շվեդիա | 1:1 | — | ԵԱ-2016 ընտրական փուլ |
8 | 12 հոկտեմբերի, 2014 | Մոլդովա | 1:1 | — | ԵԱ-2016 ընտրական փուլ |
9 | 18 նոյեմբերի, 2014 | Հունգարիա | 2:1 | — | Ընկերական խաղ |
10 | 23 մարտի, 2018 | Բրազիլիա | 0:3 | — | Ընկերական խաղ |
11 | 27 մարտի, 2018 | Ֆրանսիա | 1:3 | — | Ընկերական խաղ |
12 | 30 մայիսի, 2018 | Ավստրիա | 0:1 | — | Ընկերական խաղ |
13 | 1 հուլիսի, 2018 | Իսպանիա | 1:1(11 մ, 4:3) | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
Ընդհանուր՝ 13 խաղ / 1 գոլ, 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն
«Դինամո» (Մոսկվա)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.