Վինչենցո Չերուլի

From Wikipedia, the free encyclopedia

Վինչենցո Չերուլի

Վինչենցո Չերուլի (իտալ.՝ Vincenzo Cerulli, Ծնվ.՝ 20 ապրիլի 1859, Տերամո, Աբրուցո, Երկու Սիցիլիաների թագավորություն - Մահ.՝ 31 մայիսի 1927, Մերատե, Լեկկո, Իտալիայի թագավորություն), իտալացի աստղագետ և մաթեմատիկոս, աշխատել է Կոլուրանիա-Տերամոյի աստղադիտարանում։

Արագ փաստեր Վինչենցո ՉերուլիVincenzo Cerulli, Ծնվել է ...
Վինչենցո Չերուլի
Vincenzo Cerulli
Thumb
Ծնվել էապրիլի 20, 1859(1859-04-20)[1][2]
Տերամո, Աբրուցցո, Իտալիա[2]
Մահացել էմայիսի 30, 1927(1927-05-30)[1] (68 տարեկան) կամ մայիսի 31, 1927(1927-05-31)[2] (68 տարեկան)
Մերատե, Լեքո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Astronomical Observatory of Abruzzo?
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԻտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՀռոմի Սապիենզա համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն
 Vincenzo Cerulli Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ավարտել է Հռոմի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1881 թվականին, որից հետո չորս տարի վերապատրաստվել է Բոննի և Բեռլինի աստղադիտարաններում։ Իտալիա վերադառնալուց հետո աշխատել է Կոլեջո Ռոմանո աստղադիտարանում որպես կամավոր, որտեղ նա Էլիա Միլոզեվիչի հետ կազմել է 1291 աստղերի կատալոգ։

1890 թվականին Տերամոյում հիմնել է մասնավոր աստղադիտարան, որը անվանել է «Կոլուրանիա աստղադիտարան»[3]։ Աստղադիտարանը զինված էր Կուկի 40-սմ ապերտուրայով ռեֆրակտորով։

Չերուլին ողջ կյանքի ընթացքում այս աստղադիտարանում կատարել է դիտարկումներ։ Դիտարկել է կրկնակի աստղեր և աստերոիդներ, զբաղվել է մոլորակների ուղեծրերի հաշվարկներով, հաստատել է Վեներայի իր առանցքի շուրջ պտույտի ցածր արագությունը։ Առաջիններից էր, որ աստղագիտական դիտարկումններում սկսեց կիրառել լուսանկարչությունը։

Ակտիվորեն կատարում էր Մարսի դիտարկումներ և եղել է Մարսի ջրանցքների հիպխոթեզի հակառակորդ, համարելով դրանք օպտիկական պատրանք։ Չերուլին եղել է բազմաթից աստղագիտական միությունների անդամ և Իտալական աստղագիտական միության նախագահ։

Չերուլիի պատվին են անվանվել խառնարան Մարսի վրա և աստերոիդներից մեկը՝ (366) Վինչենտինան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.