Վիմինալ (բլուր)

From Wikipedia, the free encyclopedia

Վիմինալ (բլուր)map

Վիմինալ բլուր (լատին․՝ Collis Viminalis, իտալ.՝ Viminale) Հռոմի յոթ բլուրներից ամենափոքրը։ Գտնվում է Կվիրինալ և Էսկվիլին բլուրների միջև։ Հռոմի օպերային թատրոնը և Տերմինի երկաթուղային կայարանը գտնվում են Վիմինալ բլրի վրա։ Բլրի գագաթին գտնվում է Վիմինալե պալատը, որի հարկի տակ Ներքին Գործերի նախարարության գլխավոր վարչությունն է։ Ներկայումս «Il Viminale» տերմինը նշանակում է Ներքին Գործերի նախարարություն։ Ըստ Լիվիոսի՝ բլուրը Հռոմ քաղաքի մաս դարձավ Կվիրինալ բլրի հետ միաժամանակ Սերվիուս Տուլիուսի՝ Հռոմի 6-րդ թագավորի օրոք, Ք.ա. 6-րդ դարում[1]։

Արագ փաստեր Վիմինալ, Տեսակ ...
Վիմինալ
Thumb
Տեսակբլուր
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՀռոմ
ԲԾՄ57 մետր
Մասն էՀռոմի բլուրներ
Thumb
Thumb
Փակել

Վիմինալե պալատ

Thumb
Palazzo del Viminale

Վիմինալե պալատը պատմական վայր է։ Վարչապետի և Ներքին Գործերի նախարարության նստավայրն է՝ սկսած 1925 թվականից։ 1961 թվականից Վարչապետի նստավայրը տեղափոխվեց Պալացցո Կիջի (իտալ.՝ Palazzo Chigi)։ Վիմինալե պալատը լիազորվել է Ջովաննի Ջոլիտտիի կողմից, որն այդ ժամանակ վարչապետ էր և միևնույն ժամանակ Ներքին Գործերի նախարար։ Պալատը նախագծել է իտալացի ճարտարապետ Մանֆրեդո Մանֆրեդիի կողմից 1911 թվականին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1925 թվականի հուլիսի իննին։

Հռոմի օպերային թատրոն

Thumb
Հռոմի օպերայի թատրոն

Հռոմի օպերայի թատրոնը (իտալ.՝ Teatro dell'Opera di Roma) կառուցվել է Դոմենիկո Կոստանցիի միջոցներով ճարտարապետ Ակիլլե Սֆոնդրինիի նախագծով։ Թատրոնի (անվանումը՝ Teatro Costanzi) բացումը կայացել է 1880 թվականին Ջոակինո Ռոսսինիի «Շամիրամ» ({{lang-it|Semiramide) ներկայացմամբ։ 1926 թվականին Հռոմի քաղաքային խորհուրդը ձեռք բերեց թատրոնը, որն էլ մասնակի վերակառուցվեց ճարտարապետ Մարչելլո Պյաչենտինիի կողմից[2]։ 1928 թվականին թատրոնը կրկին բացվեց, այս անգամ՝ «Արքայական օպերային թատրոն» անվանումով (իտալ.՝ Teatro Reale dell’Opera)։ 1946 թվականին թատրոնը ստացել է ներկայիս անվանումը։ Հռոմի օպերային թատրոնի ամառային ներկայացումները տեղի են ունենում «Կարակալայի բաղնիքներում»։

Տերմինի կայարան

Thumb
Տերմինի կայարան

Տերմինի կայարանը Հռոմի գլխավոր երկաթուղային կայարանն է։ Անվանումը ստացել է նույնանուն շրջանի անվանումից, որն էլ իր անունը ստացել է հին «Դիոկլետիանի բաղնիքներ»՝ լատին․՝ thermae-ից[3]։ Կայարանից կանոնավոր կերպով ուղևորություններ են իրականացվում ինչպես իտալական խոշոր քաղաքներ, այնպես էլ միջազգային ուղևորություններ դեպի Փարիզ, Մյունխեն, Ժնև, Բազել և Վիեննա։ Ունի 33 կառամատույց, և սպասարկում է շուրջ 150 միլիոն ուղևորների ամեն տարի[4]։ Եվրոպայի ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.