Վիլլա Պարկ
From Wikipedia, the free encyclopedia
«Վիլլա Պարկ» (անգլ.՝ Villa Park), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի Ասթոն թաղամասում։ 1897 թվականից «Աստոն Վիլլայի» տնային դաշտն է[1]։ Ըստ ՈՒԵՖԱ-ի դասակարգման՝ մարզադաշտն ունի 4-րդ կարգ, այստեղ անց են կացվել Անգլիայի հավաքականի 16 միջազգային հանդիպում՝ բարձր մակարդակով։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1899 թվականին, վերջինը՝ 2005 թվականին։ Վիլլա Պարկը Անգլիայի առաջին մարզադաշտն է, որտեղ միջազգային հանդիպումներ են անց կացվել 3 դար շարունակ։ Վիլլա Պարկը 1999 թվականին հյուրընկալեց Գավաթների գավաթակրի եզրափակիչը, որտեղ հանդես էին գալիս Ռեալ Մայորկան և Լացիոն (1-2)[5]։ Վիլլա Պարկը հյուրընկալել է Անգլիայի ֆուտբոլի գավաթի ավելի շատ կիսաեզրափակիչ, քան մեկ այլ մարզադաշտ՝ ընդհանուր առմամբ այստեղ անց է կացվել 55 հանդիպում։
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Villa Park |
Տեղագրություն | Բիրմինգհեմ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1897 |
Բացված | 1897[1] |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ[2] |
Սեփականատեր | Աստոն Վիլլա |
Գործաղեկավար | Աստոն Վիլլա |
Տարողություն | 42 640[3] |
Տնային թիմ | Աստոն Վիլլա |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ[1] |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster?[4] և գազոն |
Կայք | avfc.co.uk/villa-park(անգլ.) |
![]() | |
![]() | |
Villa Park Վիքիպահեստում |
1897 թվականին Աստոն Վիլլան տեղափոխվեց Aston Lower Grounds։ Իր պատմության ընթացքում մարզադաշտը բազմիցս վերակառուցվել է և նորացվել։ Ակումբը թույլտվություն ունի մեծացնել Վիլլա Պարկի տարողունակությունը 42 682-ից 50 000։
Նախքան 1914 թվականը հեծանվահրապարակ կար, որտեղ անց էին կացվում հեծանվավազքեր և ատլետիկայի մրցումներ։ Բացի ֆուտբոլային միջոցառումներից մարզադաշտում կազմակերպվում են նաև համերգներ, բոքսի և ռեգբիի մրցումներ։ 2012 թվականին Վիլլա Պարկը հյուրընկալեց Անգլիայի ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումները, քանի որ Ուեմբլի մարզադաշտն այդ ժամանակ զբաղված էր՝ Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում ֆուտբոլի առաջնության կազմակերպմամբ[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.