From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Շտոֆ (անգլ.՝ Wilhelm Stoph, հուլիսի 9, 1914[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ - ապրիլի 13, 1999[1][2][3][…], Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ։
Վիլի Շտոֆ | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 9, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ |
Վախճանի օր | ապրիլի 13, 1999[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[4] |
Թաղված | Վիլդաու |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա |
Պարգևներ | |
1928 թվականին ընդունվել է Կոմունիստական երիտասարդական միության, 1931 թվականին՝ Գերմանիայի կոմկուսի մեջ։ Երրորդ Ռայխի և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վերմախտում։ Ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո պատասխանատու աշխատանք է կատարել կուսակցական և վարչական ապարատում։ 1950 թվականին դարձել է ԳԱՄԿ ԿԿ-ի անդամ, 1950-1953 թվականին՝ ԿԿ քարտուղար, 1953 թվականին՝ ԳԱՄԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1950 թվականից դարձել է ԳԴՀ ժողավրդական պալատի դեպուտատ, 1950-1952 թվականներին՝ ժողովրդական պալատի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախարար։ 1952-1955 թվականներին եղել է ներքին գործերի, 1956-1960 թվականներին՝ ազգային պաշտպանության նախագահ։ 1959 թվականին Վիլի Շտոֆին շնորհվել է բանակի գեներալի կոչում։ 1964-1973 և 1976–1989 թվականներին՝ ԳԴՀ նախարարներիների խորհրդի նախարար։ ԳԴՀ Պետական խորհրդի անդամ (1963-1964), 1964-1973 թվականներին և 1976 թվականից՝ Պետական խորհրդի նախագահի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.