From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես (գերմ.՝ Wiener Internationale Postwertzeichen-Ausstellung կամ WIPA), միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես, որը ժամանակային իմաստով ոչ կանոնավոր ձևով տեղի է ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 1881 թվականից[1]։ Հանդիսանում է Եվրոպայի ամենահեղինակավոր ավանդական ֆիլատելիստական ցուցահանդեսը[2]։ 2010 թվականի դրությամբ պատմության ընթացքում անցկացված 10 Վիեննայի ֆիլատելիստական ցուցահանդեսներից (1881, 1885, 1890, 1894, 1923, 1933, 1965, 1981, 2000, 2008)[3] վերջինիս ղեկավարությունը պաշտոնական է համարում 1933 թվականից հետո անցկացված ցուցահանդեսները[4]։
Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես | |
---|---|
1981 թվականին ԽՍՀՄ-ի կողմից թողարկված փոստային նամականիշ, որը նվիրված էր Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին | |
Երկիր | Ավստրիա |
Ցուցահանդեսի տեսակ | philatelic exhibition? |
Կարգավիճակ | Միջազգային |
Հաճախականություն | Չկան հստակ ժամկետներ |
Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի նախատիպը կարելի է համարել 1873 թվականին Վիեննայում տեղի ունեցած 1համաշխարհային ցուցահանդեսը[5]։
Առաջին անգամ ֆիլատելիստական լիարժեք ցուցհանդես Վիեննայում կազմակերպվել է 1881 թվականի նոյեմբերի 13-ից 20-ը[1][3] Զիգմունդ Ֆրիդլի կողմից[1], ինչպես նաև Վիեննական ֆիլատելիստական ակումբի կողմից (Wiener Philatelistenclub), որը ստեղծվել էր 1880 թվականին։ Այն անցկացվում է Վիեննայի այգեգործական համայնքի սրահում։ Նպատակն է աշխարհի տարբեր երկրներին վերաբերող փոստային նամականիշների ցուցադրությունը։ Այդ ժամանակ նամականիշների հավաքածուները տարածված չէին և հավաքվում էին հիմնականում ոչ թե մասնագետ ֆիլատելիստների կողմից, այլ սիրողական ֆիլատելիայով զբաղվողների։ Օրինակ հավաքածուների ցուցադրությունը իրականացվում էր բաց ալբոմներով, այլ ոչ թե ցուցադրական տաղավարներով, որոնք այն ժամանակ դեռևս չկային[2]։
1885 թվականի փետրվարի 28-ից մարտի 12-ը տեղի է ունեցել փոստային նամականիշների ևս մեկ Վիեննայի միջազգային ցուցադրություն[3]։ 1890 թվականիապրիլի 20-ից մայիսի 4-ը[1][3] կազմակերպվել է հերթական հաջորդ վիեննական ցուցահանդեսը, որը նվիրված էր Սև պեննիի 50 ամյակին[1][6][7]։ Հոբելյանական այդ ցուցադրության կազմակերպիչը կրկին Զիգմունդ Ֆրիդն էր[1]։ 19-րդ դարի վերջին վիեննական ֆիլատելիստական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1894 թվականի ապրիլի 20-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում[3]։
20-րդ դարում Վիեննայում փոստային նամականիշների ցուցահանդեսներ սկսեցին կազմակերպվել միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Առաջինը տեղի ունեցավ 1923 թվականի սեպտեմբերի 1-ից 9-ը[3]։
Ֆիլատելիզմի պատմության մեջ խոշորագույն իրադարձություն է համարվում 1933 թվականի Վիեննայի ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում[3] քաղաքի երեք առանձին հատվածներում՝ Վիեննական սեցեսսիոնիզմի սրահներում, Նկարիչների տանը և զինվորական խաղատանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն էր ավստրիացի հռչակավոր ֆիլատելիստ Էդվին Մյուլերը[8]։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև «Թիֆլիսյան յուրահատուկ» փոստային բացառիկ նամականիշի երեք օրինակ[9]։ Այս հազվագյուտ տեսակները ցուցադրվեցին Ռուսական կայսրության արժեքավոր իրերի ցուցադրության շրջանակներում, որոնք պատկանում էին ռուսաստանցի առաջատար ֆիլատելիստ Ա.Կ.Ֆաբերժեին, ով հանդիսանում էր հայտնի ոսկերիչ Կ.Գ.Ֆաբերժեի որդին։ Այդ հավաքածուն ցուցադրվեց ցուցահանդեսի շրջանակներից դուրս և միջազգային ֆիլատելիայում առաջացրեց մեծ իրարանցում[10]։
1965 թվականի հունիսի 4-ից 13-ը և 1981 մայիսի 22-ից 31-ը տեղի ունեցած Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսները[3] մասնակիցների ամենամեծ թվաքանակի շնորհիվ մնացին պատմության մեջ։ Ցուցահանդեսները զբաղեցնում էին համապատասխանաբար 5000 և 5800 մ² Տոնավաճառի պալատում[8] և Հոֆբուրգի պալատում։ 1981 թվականի ցուցահանդեսում բացառիկ այլ նամականիշների կողքին ցուցադրվեց «Պայծառ աստղ, 5 սանտիմետր» շվեյցարական նամականիշը, ըդն որում, այն ցուցադրվում էր առանձին տաղավարով, որի կողքին կանգնած էին պահակներ[11]։
2000 թվականին Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի տարածքը կրճատվեց մինչև 2700 մ²[8]։ Ցուցահանդեսը նվիրված էր առաջին ավստրիական փոստային նամականիշի թողարկման 150 ամյակին, ինչպես նաև ավստրիացի նկարիչ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերին, ով եղել է մի քանի նամականիշների հեղինակ[7]։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 4-ը «Ավստրիական կենտրոնում», որտեղ չորս օրերի ընթացքում այն դիտեցին 60 հազար այցելու[8]։
2008 թվականի սեպտեմբերի 18-ից 21-ը տեղի ունեցած Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսում ներկայացվել էին 472 մասնակիցների հավաքածուներ, որոնք զբաղեցնում էին 2435 մ²։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև 24 ֆիլատելիստական կազմակերպություններ, 87 ֆիլատելիստական դիլերներ և 43 փոստային ադմինիստրացիներ Իտալիայից, Վատիկանից և Սան Մարինոյից։ Ցուցահանդեսի գրան պրին ստացավ իտալացի Օտավիո Մասին, ներկայացրել էր 1850-1866 թվականների Լոմբարդո-Վենեցիայի նամականիշներ[4][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.