From Wikipedia, the free encyclopedia
Սև պեննի (անգլ.՝ Penny Black), Աշխարհի առաջին նամականիշն է։ Կատարված է սև գույնով և անվանագինը մեկ պեննի է (այստեղից էլ անվանումը)։ Թողարկվել է Անգլիայում 1840 թվականի մայիսի 6-ին։
Սև պեննի անգլ.՝ Penny Black | |
---|---|
Թողարկման երկիր | Միացյալ Թագավորություն |
Թողարկման վայր | Լոնդոն |
Նկարիչ | Հենրի Քոուլ (Henry Cole) |
Տպագրման տեսակ | մետալոգրաֆիա |
Թողարկման օր | մայիսի 6 1840 |
Անվանագին | մեկ պեննի |
Հազվագյուտ. պատճառ | Աշխարհի առաջին նամականիշն է։ |
Տպաքանակ | 68 808 000 |
Պահպանվել է | տպաքանակի 2-3% |
Թագուհի Վիկտորիայի (Queen Victoria, 1819-1901) կիսադեմով նկարը առաջին փոստային նամականիշի համար փորագրել են Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերը (Charles and Fredrick Heath) ըստ Հենրի Քոուլի (Henry Cole) էսքիզի, որը իր հերթին արտանկարված էր Ուիլյամ Վայոնի (William Wyon, 1795-1851) ստեղծած մեդալյոնից։
Ռոուլենդ Հիլլի (Rowland Hill) ջանքերով 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվեցին աշխարհի առաջին փոստային նամականիշերը, որոնք պատմության մեջ մտան «Սև պեննի» անունով։ Առաջին նամականիշի և ծրարի ստեղծման մրցույթին ներկայացված էր ավելի քան 2700 առաջարկություն, որից ընտրվեց Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերների և Հենրի Քոուլի նախագիծը։
նամականիշները վաճառվել են մայիսի 1-ից, նախքան թողարկման պաշտոնական առաջին օրը։ Միաժամանակ թողարկվել էր երկու պեննի անվանագնով նամականիշ՝ նույն նկարով, բայց տպվել է կապույտ գույնով։ «Կապույտ երկու պենսանոցը» հիշատակվում է 1840 թվականի մայիսի 8-ին, որը կարող է նշանակել, որ վաճառել են «Սև պեննի»-ից երկու օր ուշ։
Փոստային ռեֆորմը նպաստեց Անգլիայում նամակագրության աճին (1939 թ. - 75 միլիոն, 1840 թ. - 168 միլիոն), հեշտացրեց փոստային առաքումների մշակումը, վճարման հաշվարկը։ Ռոուլենդ Հիլլը 1854 թվականին ընտրվեց անգլիական փոստային ծառայության գլխավոր քարտուղար և անգլիական կառավարությունից ստացավ նվեր՝ 20000₤[1], փոստային ռեֆորմի հաջողության համար։ Լոնդոնում տեղադրվել է Ռոուլենդ Հիլլի հուշարձանը, իսկ աճյունը հանգչում է Վեստմինիստրյան աբբայությունում՝ աշխարհում առաջին շոգեմեքենայի գյուտարար Ջեյմս Ուատտի (James Watt) կողքին։
Տպվել է 286700 թերթ՝ 68808000 նամականիշ։ Այն ժամանակ ծրարի օգտագործումը տարածված չէր՝ նամականիշը կպցվում էր ծալված և կնքված նամակի վրա, եթե նամակը չէին գցում, ապա նամականիշը պահպանվում էր։ Պահպանվել է ողջ տպաքանակի մոտ 3%[2], որը քիչ չէ։ Նամականիշը բարձր է գնահատվում, առաջինը լինելու պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.