«Վեներա Անադիոմենա» (ֆր.՝ Vénus anadyomène), ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ, փայլուն դիմանկարիչ Դոմինիկ Էնգրի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1808 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 163 × 92 սմ։ Այսօր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կոնդե թանգարանում (Շանտիյի, Ֆրանսիա

Արագ փաստեր Վեներա Անադիոմենա, տեսակ ...
Փակել

Ստեղծման պատմություն

Դոմինիկ Էնգրը այս կտավը սկսեց վրձնել 1808 թվականին և կոչեց «Վեներան էրոսների հետ»։ Նկարը ստեղծվել է Իտալիայի մայրաքաղաքում գտնվելու տարիներին, երբ առաջին անգամ էր գտնվում Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում որպես կրթաթոշակ ստացող նկարիչ։ Երկարաձիգ տեսք ունեցող ստեղծագործությունը գրեթե մարդաբոյ է (163 × 92 սմ)։ «Վեներա Անադիոմենա» նկարը համարյա քառասուն տարի չէր վաճառվում, որովհետև ցանկացողներ ընդհանրապես չկային։ Հեղինակի խոսքերով նկարի էսքիզը «հիացրել է բոլորին»։ Ըստ ֆրանսիացի գեղանկարչության քննադատ Ավգուստ Ալեքսանդր Շառլ Բլանի էսքիզը Էնգրի հռոմեական արվեստանոցում տեսել է ֆրանսիացի գեղանկարիչ Թեոդոր Ժերիկոն՝ 1817 թվականին և հիացել է։

Սակայն էսքիզը անընդհատ մեծ կտավին հանձնելու աշխատանքները Դոմինիկ Էնգրը հետաձգում էր[3]։ Հայտնի է, որ 1823 թվականին հեղինակը կրկին փորձել է աշխատել իր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործության վրա ու, կրկին, հետաձգել է այն[4]։

Դոմինիկ Էնգրը նկարն ավարտեց 1848 թվականին Փարիզում Բենժամին Դելեստրի խնդրանքով։ Նկարի վրա աշխատելու ժամանակահատվածը համընկավ ֆրանսիական հեղափոխության իրադարձություններին։

Ավարտելուց հետո Դելեստրը հրաժարվեց գնել «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը այն պատճառով, որ Վեներայի ծնկներից մեկը նկարված էր անճշտությամբ։ Սակայն, նույն տարում Էնգրը վաճառեց կտավը Ֆրեդերիկ Ռեյզեին, ով այդ տարիների Լուվրի թանգարանի նկարների բաժնի հոգաբարձուն էր։ Նկարը ցուցադրության հանվեց Համաշխարհային ցուցահանդեսին, որը կայանում էր 1855 թվականին Փարիզում։ Ռեյզեի հավաքածուի հետ միասին «Վեներա Անադիոմենա» նկարը 1879 թվականին գնեց Լուի Ֆիլիպի որդին՝ դուքս Հենրիխը։

Սյուժե

Նկարի հիմքում ընկած է Հին Հունաստանի դիցաբանական մի պատում։ Հին հույն  նշանավոր գրող Հեսիոդոսն իր «Թեոգոնիա» գրքի մեջ պատմում է, որ երբ Կրոնոսը ամորձատել է Ուրանոսին, ծով է թափվել նրա սերմնաբջիջներն ու արյունը։ Արդյունքում ձևավորված սպիտակ փրփուրներից ծնվել է երկնքի և ծովի դուստր ԱփրոդիտեՎեներա Անադիոմենան[5]։

Կոմպոզիցիա

Նկարի կենտրոնում պատկերված Վեներան, ով դուրս է գալիս ծովից, առանձնանում է մուգ կապույտ երկնքի և առավել մուգ գույնի ծովի ջրերի ֆոնից։ Էրոսներից մեկը համբուրում է Վեներայի ոտքը, մյուսը գրկել է ձախ ծունկը, երրորդը հայելին է պարզել Վեներային, չորրորդը նետահարում է հեռվում նշմարվող Նայադներին։ Էրոսների խումբը, որոնք աստվածուհու ոտքերի մոտ են, ինչպես նաև նրանց ձեռքի առարկաները հիշեցնում են ծովային խեցու ուրվագծեր, քանի որ, ըստ լեգենդի, Վեներան ծնվել է հենց երկփեղկանի խեցու մեջ[6]։ «Վեներա Անադիոմենա նկարի կոմպոզիցիան բրգաձև է, որի հավասարակշռությունը պահպանվում է շնորհիվ հորիզոնի գծի, որը գրեթե հավասար կիսում է ստեղծագործությունը երկու հատվածների։ Նկարի երկու կողմերը սուրանկյուն եռանկյունիներ են, որոնց շնորհիվ դիտողները հայացքը հառում են աստվածուհի Վեներային։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.