Վարդաշեն (Միրզիկ)

From Wikipedia, the free encyclopedia

Վարդաշեն (Միրզիկ)map

Վարդաշեն (նաև՝ Միրզիկ, ներկայում՝ ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլ շրջանում՝ շրջկենտրոն Գյոյգյոլից 10-12 կմ հարավ-արևմուտք, Գանձակ գետի ձախափնյա վտակների միջև ընկած սարահարթի վրա, ծովի մակերևույթից 1000-1160 մ բարձրության վրա[1]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Վարդաշեն/Միրզիկ
ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար
ռուս.՝ Мирзик
Երկիր Ադրբեջան
ՇրջանԳյոյգյոլ շրջան
ՀամայնքԳյոյգյոլի շրջան և Ելիզավետպոլի գավառ
Այլ անվանումներՄիրզակ, Միրզիկ, Շեհրիար
ԲԾՄ1090 մետր
Խոսվող լեզուներՄինչև 1989թ.-ը՝ հայերեն
Ներկայում՝ ադրբեջաներեն
Ազգային կազմՄինչև 1989թ.-ը՝ հայեր
Ներկայում՝ ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Thumb
Վարդաշեն (Միրզիկ) (Ադրբեջան)
Փակել

Միրզակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։

Պատմություն

Գյուղում և նրա մերձակայքում պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ այստեղ կյանքն անընդմեջ հարատևել է նաև միջնադարում[1]։

Բնակլիմայական նպաստավոր պայմանների շնորհիվ գյուղի տարածքը բնակեցված է եղել պատմական անհիշելի ժամանակներից։ Դեռևս 17-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսի հնագիտական ընկերության կողմից Գարդմանում պեղումներ իրականացնող հնագետ Ֆ. Շուլցը գյուղի մոտ հայտնաբերել է կրկնակի թաղումով դամբարան, որտեղից հայտնաբերված իրերը վերագրել է միջին բրոնզի և վաղ երկաթի ժամանակներին։ Այստեղից հայտնաբերված իրերը հուշում են, որը գյուղի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից[1][3]։

Նախքան 1989 թվականը՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակավայրի հարակից անտառների առկայությունը հնարավորություն է տվել զբաղվելու նաև փայտահատությամբ ու փայտի վաճառքով[4][5]։

Անվան ծագում

Ավանդաբար պատմում են, որ գյուղը կոչվել է Վարդաշեն, հետագայում, երբ տարածաշրջանը հայտնվել է պարսկական տիրապետության ներքո, վերանվանվել Միրզիկի։ Դա եղել է մի պարսիկ հարկահավաքի անունը, որն առաջարկել է գյուղն իր անունով կոչելու դիմաց գյուղացիներին ազատել հարկից։ Վարդաշենցիները համաձայնել են գյուղը կոչել «միրզա», որը հետո վերածվել է Միրզիկի։ Այս տեսակետի իսկությունը փաստելը դժվար է, սակայն արդեն 17-րդ դարում գյուղն հայտնի էր Միրզիկ անունով, քանի որ Փիլիպպոս կաթողիկոսի գրած մի կոնդակում գյուղը հիշատակված է այդ անվամբ[1][6][7]։

Կրոնական կյանք

Գյուղում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գաբրիել եկեղեցին, որն այժմ ադրբեջանցիների կողմից օգտագործվում է որպես գոմ։

Հայտնի է, որ 1905-1923 թվականներին Վարդաշենում զուգահեռաբար նաև Բրաջուրում քահանայագործել է Մարտիրոս Եպիսկոպոսյանցը, ով քահանա է ձեռադրվել 1897 թվականին[8][9]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.