Սուրբ Գաբրիել եկեղեցի (Վարդաշեն)

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Գաբրիել եկեղեցի, հայկական առաքելական կիսավեր եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանի Վարդաշեն գյուղում։

Արագ փաստեր Սուրբ Գաբրիել եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Գաբրիել եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԳյոյգյոլի շրջան,
ՀասցեՎարդաշեն գյուղ
ԴավանանքՀայ առաքելական
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1674 թ.
Փակել

Պատմություն

Գյուղամիջում գտնվող Սուրբ Գաբրիել եկեղեցին, ըստ մուտքից վեր փորագրված շինարարական արձանագրության, կառուցվել է 1674 թ[1]։

1928 թվականին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ եկեղեցին փակվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող հայկական այլ եկեղեցիների հետ[2][3]։

Մինչև բռնագաղթն կանգուն էր[3]։

Ճարտարապետություն

Սուրբ Գաբրիել եկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք։ Խորանի երկու կողմերում տեղակայված են մեկական ավանդատներ։ Ավանդական տեղում է մկրտարանի խորշը։ Կամարակապ միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Եկեղեցու լուսավորությունն իրականացված է դեպի ներս լայնացող 6 լուսամուտների միջոցով։ Կառուցված է կոփածո քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերը և բացվածքների եզրակալները սրբատաշ են[4]։

19-րդ դարավերջի այցելուներից Ե. Լալայանը եկեղեցին բնորոշել է որպես փոքրիկ, խոնավ կառույց, իսկ մեկ ուրիշ ականատեսի եկեղեցին ներկայացել է որպես չորս հոյակապ սյուների վրա կառուցված փառավոր տաճար[5]։

Սուրբ Գաբրիել եկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք։ Խորանի երկու կողմերում մեկական ավանդատներ են։ Ավանդական տեղում է մկրտարանի խորշը։ Կամարակապ միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Եեղեցու լուսավորությունն իրականացված է դեպի ներս լայնացող 6 լուսամուտների միջոցով։ Կառուցված է կոփածո քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերը և բացվածքների եզրակալները սրբատաշ են։

1880-ական թվականների սկզբներին մուտքի կից, սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա։ Եկեղեցու որմերին առկա էին բազմաթիվ վավերագրեր։

1928 թվականին Ադրբեջանի խորհդային իշխանությունների որոշմամբ եկեղեցին փակվել է։ Մինչև բռնագաղթն այն կանգուն էր[6]։

Վերանորոգումներ

Հայտնի է, որ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1863 և 1910 թվականի վերջին[1][7], երբ եկեղեցու գումարներով սվաղել էին ներսի պատերը։

Քահանա

Մարտիրոս Եղիազարյան Եպիսկոպոսյանց. 1871-1879 թթ. կրթվել է Փիբի Սուրբ Գևորգյան դպրոցում։ Քահանա է ձեռնադրվել 1897 թվականի հունվարի 21-ին և հովվել Սուրբ Գաբրիել եկեղեցու ծուխն առնվազն մինչև 1905 թվականը[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.