From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ Ա Գորգասալ (վրաց.՝ ვახტანგ I გორგასალი) (440, Մցխեթ, Վրաստան - 502, Ուջարմա, Սագարեջոյի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), Քարթլիի (Վիրք) թագավոր։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Վախթանգ Գորգասալ | |
---|---|
Ծնվել է՝ | 440 |
Ծննդավայր | Մցխեթ, Վրաստան |
Մահացել է՝ | 502 |
Վախճանի վայր | Ուջարմա, Սագարեջոյի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Սվետիցխովելի | |
Երկիր | Վիրք |
Տոհմ | Chosroid dynasty? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Միհրդատ V |
Մայր | Sagdukht?[1] |
Երեխաներ | Դաչի |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Վախթանգ Գորգասալ ծնվել է 5-րդ դարի կեսերին, մահացել 502 թ.։ Վրաց թագավոր, քաղաքական գործիչ, ռազմական առաջնորդ։ Գորգասալը միշտ կրել է գայլի գլուխ հիշեցնող մի սաղավարտ (կամ դրա վրա պատկերված է եղել գայլ կամ գայլի գլուխ[2])։ Այդ պատճառով պարսիկները նրան կոչել են Գորգասալ, որ թարգմանաբար նշանակում է Գայլագլուխ։
Վախթանգ Գորգասալը Խոսրովյան Միհրդատ թագավորի որդին էր։ Երիտասարդ տարիքում դարձել է թագավոր։ Պայքարել է թագավորական իշխանության ամրապնդման համար։ Վախթանգ Գորգասալը երկարատև պայքար է մղել Սասանյանների դեմ Քարթլիի անկախության համար։ 482-ին ապստամբություն է բարձրացրել և օգնություն է խնդրել հոներից ու հայերից։ Հոները մերժել են, իսկ հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, եկել է օգնության։ Հայ-վրացական միացյալ ուժերի և պարսիկների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Ճարմանայնի դաշտում։ Մարտը շահել են պարսիկները վրացի իշխանների դավաճանության պատճառով։ Վախթանգը շարունակել է պայքարը և զոհվել մարտում ստացած ծանր վնասվածքից։ Վրաստանում Վախթանգ Գորգասալը համարվում է կիսաառասպելական ազգային հերոս[3][4][5]։
Ըստ որոշ աղբյուրների՝ 442 թվականին է ծնվել Վրաստանի գահաժառանգ Վախթանգ Գորգասալին։ 449-ին վախճանվում է Միհրդատ թագավորը, երբ Վախթանգը 7 տարեկան էր։ Ծանր ժամանակների մեջ է ընկնում այրի Սանդուխտ թագուհին։ Նրա հայրը՝ Բառզաբոդը, Բարդա (Աղվանից Պարտավ) քաղաքի գլխավորն էր։ Նա դավաճանությամբ անցել էր պարսիկների կողմը։ Վրաստանում սկսվեց քրիստոնեության ճնշումը։ Թագուհու դստեր ամուսինն էլ իր հերթին էր ձգտում թագավորական գահին տիրանալ ու սրտի խորքում ատելություն տածում թագաժառանգի հանդեպ։ Սանդուխ թագուհին լավ էր ճանաչում իր փեսային ու վերջինիս մտադրությունը խափանելու նպատակով մեկնում է Պարտավ։ Սանդուխտը հայտնում է հորը փեսաի մտադրության մասին ու խնդրում՝ աջակցել Վախթանգի գահակալմանը։ Բարզաբոդն ընդառաջեց Սանդուխտին՝ պայմանով, որ Մցխեթում կառուցվեն ատրուշաններ և մարդիկ դառնան զրադաշտական կրոնին։ Այլընտրանք չունենալով՝ թագուհին համաձայնվում է։
Մցխեթ եկան մոգեր, ովքեր մարդկանց կաշառելով տարածում էին իրենց կրոնը, որի պատճառով բազմաթիվ քրիստոնյա վրացիներ դարձան մազդեզական։ Այդ շրջանում վրաց քրիստոնյա համայնքի առաջնորդ նշանակվում էին պարսիկները։ Պարսից կրոնն այն աստիճան էր թափանցել Վրաստան, որ անգամ եպիսկոպոսն ինքը միայն արտաքնապես էր քրիստոնյա, իսկ գաղտնաբար քարոզում էր մազդեզական կրոնը։ Այդպիսով շատերին ներքաշեց դեպի պարսից հավատքը։ Որոշ ժամանակ Բառզաբոդի իշխանական դիրքերը սկսեցին թուլանալ։ Պարսիկների նշանակված եպիսկոպոսը վտարվեց Պարտավից։ Սանդուխտ թագուհին օգտվելով առիթից՝ Կոստանդնուպոլսից հրավիրեց Միքայել վարդապետին։ Նա ձեռնադրվեց Մցխեթի եպիսկոպոս։ Միքայելը եռանդուն մարդ լինելով՝ արագորեն վերահաստատեց քրիստոնեությունը վրաց աշխարհում։ Բայց պարսկական կողմը շարունակում էր պայքարել Մցխեթի համար։ 451 թվականին հյուսիսից դուրս եկան Օսերը, ավերածություններ գործեցին վրաց տարածքներում, գերեվարեցին պատանի Վախթանգին ու Միհրանդուխտին։ Օսերն այստեղից անցան Ռանսա ու Մովականս՝ կոտորելով ու գերեվարելով բնակչությանը, ապա Դարբանդի(Դերբենտ) (Ճորա պահակ) դռնով վերադարձան իրենց տարածքներ։
Այդ ընթացքում բյուզանդացիներն ավելի ամրապնդեցին իրենց դիրքը վրաց հողում։ Արդեն նախկինում Կլարջեթին (Կղարջք Հայոց) գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ։ Իսկ այժմ էլ Մարկիանոս կայսրը լեգեոններ մտցրեց Աբխազիա։ Ապա ներխուժեցին Էգրիս ու հասան մինչև Գոջնդի ամրոց[6][7]։
Վախթանգ Գորգասալն է հիմնադրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Դրա մասին պահպանվել է մի ավանդազրույց։ Ըստ դրա՝ մի անգամ որսի ժամանակ Վախթանգը գտել է տաք աղբյուր և որոշել այդտեղ քաղաք կառուցել։ «Թբիլիսի» բառը կազմված է «թբիլի»`տաք և «սի»՝ջուր բառերից։ Վրացերեն,,ջուր,,-ծղալի, իսկ,,սի,,կամ,,սու,, թուրքերեն է, ուրեմն այդ տարբերակը ճիշտ չէ... Վախթանգը երազել է մայրաքաղաքը Մցխեթ քաղաքից Թբիլիսի տեղափոխելու մասին, սակայն դա իրականացրել է նրա որդի Դաչին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.