From Wikipedia, the free encyclopedia
Վալերիա Կառլա Ֆեդերիկա Բրունի Տեդեսկի, գրվում է նաև Բրունի-Տեդեսկի (Իտալերեն արտասանություն՝ [vaˈlɛːrja ˈbruːni teˈdeski] նոյեմբերի 16, 1964[2][3][4][…], Թուրին, Իտալիա[5]), իտալացի և ֆրանսիացի[6] դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր։ Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջ՝ Կառլա Բրունիի ավագ քույրն է։ Չորս անգամ արժանացել է իտալական հեղինակավոր «Դավիդ դի Դոնատելլո» կինոմրցանակի (1996, 1998, 2014, 2017)՝ որպես լավագույն դերասանուհի։ Նրա նկարահանած «Մի ամրոց Իտալիայում» ֆիլմը 2013 թվականին Կաննի կինոփառատոնում առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[7]։
Ծնվել է | նոյեմբերի 16, 1964[2][3][4][…] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թուրին, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի, կինոդերասանուհի, կատարողուհի, թատրոնի դերասանուհի, մոնտաժող, դերասանուհի և ռեժիսոր |
Ընտրանի | Maria Antonietta Portulano? |
Ծնողներ | մայր՝ Մարիսա Բորինի |
Համատեղ ապրող(ներ) | Լուի Գարրել և Sofiane Bennacer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բրունի Տեդեսկին ծնվել է Իտալիայի Թուրին քաղաքում[8]։ Իր կրտսեր քրոջ՝ Կառլա Բրունիի պես նա հաստատվել է Ֆրանսիայում։ Աղջիկները մեծացել են երկլեզու ընտանիքում։ Նրանց մայրը ֆրանսիական ծագմամբ իտալուհի է, հայրը՝ իտալացի[9]։ Բրունին Ալեսանդրա Մարտինեսի երկրորդ զարմուհին է[10][11]։ Նրանց ընտանիքը 1973 թվականին տեղափոխվել է Փարիզ` վախենալով առևանգումներից և ավելի ուշ` Կարմիր բրիգադների ահաբեկչությունից։ Բրունին ունի իտալական քաղաքացիություն, 2006 թվականի հուլիսի 31-ին էլ ստացել է ֆրանսիական քաղաքացիություն[12]։ Տեդեսկին 2007-2012 թվականներին հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի դերասան Լուի Գարելի հետ։ Նրանք միասին 2009 թվականին որդեգրել են սենեգալցի մի աղջկա՝ Օումին[13][14]։ Ըստ տարածված լուրերի՝ 2022 թվականի դրությամբ Բրունի Տեդեսկին հարաբերությունների մեջ էր ֆրանսիացի դերասան Սոֆիան Բենասերի (Sofiane Bennacer) հետ[15][16][17]։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1985 | Hôtel de France | Sonia | |
1989 | The Story of Boys & Girls / Պատմություն տղաների ու աղջիկների մասին | Վալերիա | |
1991 | Fortune Express / Բախտի ճեպընթացը | Կորինա | |
1993 | Diary of a Man Condemned to Marriage / Ամուսնանալու դատապարտված մարդու օրագիրը | Գլորիա | |
1993 | Normal People Are Nothing Exceptional / Նորմալ մարդիկ բացառիկ ոչ մի բան չունեն | Մարտինա | Սեզար մրցանակ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ - «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում European Nastro d'Argento մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1994 | La Reine Margot / Մարգո թագուհի | 2nd Escardon Volant | |
1995 | The Second Time / Երկրորդ ժամանակը | Լիզա Վենտուրի | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1996 | My Man / Իմ կյանքի տղամարդը | Սանգինա | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
1996 | Nénette et Boni | Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում | |
1996 | The Liars / Ստախոսները | Դեյզի | |
1997 | The House / Տունը | ||
1998 | Those Who Love Me Can Take the Train | Քլեր | |
1998 | Notes of Love / Սիրո նոթեր | Անջելա | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1999 | The Color of Lies / Ստերի գույնը | Ֆրեդերիկա Լըսաժ | |
1999 | Empty Days / Փուչ, դատարկ օրեր | Մարի Դել Սոլ | |
1999 | The Nanny | Վիտտորյա Մորի | |
2001 | The Milk of Human Kindness / Մարդկային բարության կաթը | Ժոզիանա | |
2002 | If I Were a Rich Man / Եթե ես հարուստ մարդ լինեի | Ալիսա | |
2002 | Peau d'Ange | Փաստաբան | |
2002 | Ten Minutes Older: The Cello | the Histoire d'eaux - մի հատված | |
2003 | Feelings / Զգացողություններ | Երիտասարդ մայր | |
2003 | Happiness Costs Nothing / Երջանկությունը ոչ մի արժեք չունի | Կառլա | |
2003 | It's Easier for a Camel... / Ավելի հեշտ է միայն ուղտի համար | Ֆեդերիկա | Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում առաջադրում Սեզար մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում |
2004 | 5x2 | Մարիոն | Pasinetti մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում Եվրոպական կինոմրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2005 | Time to Leave / Լքելու ժամանակը | Ջեյնի | |
2005 | Munich | Սիլվիա | |
2005 | Quartier V.I.P. | Քլեր | |
2006 | A Good Year | Նատալի Օզե | |
2007 | Actrices / Դերասանուհիներ | Մարսելինա | Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ - Un Certain Regard section |
2007 | Let's Dance / Արի պարենք | Սառա Բելինսկի | |
2010 | Kiss Me Again / Ինձ նորից համբուրիր | Ադել | առաջադրում—European Nastro d'Argento-ի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2010 | Roses à crédit | Սյուզետ | |
2011 | Les Mains en l'air | Սենդրինա | European Nastro d'Argento |
2012 | Padroni di casa | Մոյրա Միելի | |
2013 | Viva la libertà | Դանիելա | առաջադրում—«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2013 | Un château en Italie | Լուիզա Ռոսսի Լևի | |
2014 | Human Capital / Մարդկային կապիտալ | Կառլա Բեռնասկի | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Golden Ciak «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2014 | Saint Laurent | մադամ Դյուզե | |
2015 | Macadam Stories | Բուժքույր | |
2015 | Latin Lover | Ստեֆանիա | առաջադրում—European Nastro d'Argento-ի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2015 | Like Crazy / Խելագարի նման | Բեատրիս Մորանդինի Վալդիրանա | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում European Nastro d'Argento «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում Եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2016 | Slack Bay | Իզաբելա Վան Պետեգեմ | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2017 | Let the Sunshine In / Թող արևը ներս ընկնի | ||
2018 | The Summer House / Ամառային տունը | Աննա | առաջադրում —«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2020 | Summer of 85 | մադամ Գորման | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2020 | The Time of Indifference / Անտարբերության ժամանակը | Մարիա Գրացիա Արդենգո | |
2021 | La fracture / Կոտրվածքը | Ռաֆայելա Կատանյա | առաջադրում Սեզար մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2021 | Anaïs in Love / Սիրահարված Անաիսը | Էմիլիա Դյուկրե |
Վալերիան ներկա է գտնվել 2005 թվականի Բեռլինալեին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին՝ գովազդելու երկու ֆիլմ, որոնցում ինքը նկարահանվել է. ռեժիսոր Օլիվյե Դյուկաստելի և Ժակ Մարտինոյի Crustacés et Coquillages կատակերգությունը և Էրմանո Օլմիի, Աբաս Քիառոստամիի ու Քեն Լոուչի նկարահանած «Տոմսակներ» եռամաս ֆիլմը։ Իսկ դրանից մեկ տարի առաջ էլ Բեռլինալեին մասնակցել էր որպես ժյուրիի անդամ։
Վալերիայի ռեժիսորական դեբյուտը Ավելի հեշտ է միայն ուղտի համար... ֆիլմն է, որը նրան 2003 թվականին բերել է Տրիբեկայի կինոփառատոնի մրցանակներ Նորահայտ կինոռեժիսոր Լավագույն դերասանուհի անվանակարգերում[18]։ Բացի այդ, ֆիլմը 2004 թվականին մրցանակի է արժանացել Անկարայի «Ցախավելով թռչող կանանց կինոփառատոնում»[19][20], ինչպես նաև շահել է Լուի Դելյուկի անվան մրցանակը՝ որպես լավագույն առաջնաֆիլմ[21]։ Ի հավելումն՝ այն ներկայացվել է Մոսկվայի միջազգային 25-րդ կինոփառատոնում[22]։ Կինոքննադատ Թիմ Պալմերի գնահատմամբ՝ դա ֆրանսիական փոփ-արտ կինոյի գրավիչ նմուշօրինակ է[23]։
2007 թվականին Բրունի Տեդեսկին նկարահանել է Դերասանուհիներ ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ Un Certain Regard|Prix Spécial du Jury: 2022 թվականին նրա նկարահանած Les Amandiers (Հավերժ երիտասարդ) կինոնկարը նույնպես ներկայացվել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթին[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.