From Wikipedia, the free encyclopedia
Աբաս Քիարոստամի (պարս.՝ عباس کیارستمی, հունիսի 22, 1940[1][2][3][…], Թեհրան, Իրան[4][5] - հուլիսի 4, 2016[6][1][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։
Աբաս Քիառոստամի عباس کیارستمی | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[4][5] |
Մահացել է | հուլիսի 4, 2016[6][1][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | Իրանի ժողովուրդներ |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, մոնտաժող, դերասան, նկարիչ, քանդակագործ, օպերատոր-բեմադրիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, ֆոտոլրագրող, խմբագիր, պրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Բահման Քիառոստամի |
Ստորագրություն | |
Abbas Kiarostami Վիքիպահեստում |
Աբաս Քիարոստամին ծնվել է Իրանում՝ Թեհրան քաղաքում, 1940 թվականի հունիսի 22-ին։ Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում։ 1960-1968 թթ. սկսել է աշխատել կինոյում՝ որպես կինոյի տիտրերի նկարիչ և նկարահանել է գովազդային հոլովակներ։ 1969 թվականին ընկերոջ հետ հիմնել է «Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը։ Մինչև 1970 թվականը Քիարոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա անցել է լիամետրաժ ֆիլմերի։ Նա գերադասում էր աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում։ 2001 թվականից Քիարոստամին տարվել է փոքրիկ կինոխցիկով և աշխատել է միայն թվային տեխնոլոգիաներով։ Վավերացված պատճեն ֆիլմը՝ Քիարոստամիի առաջին աշխատանքն է Իրանից դուրս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.