հայ շինարար From Wikipedia, the free encyclopedia
Վազգեն Վոլոդյայի Պողոսյան (նոյեմբերի 1, 1951[1], Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Վազգեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | շինարար և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՀՇ |
Պարգևներ և մրցանակներ |
Վազգեն Պողոսյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 1-ին, Գեղահովիտ (Հայաստանի Գեղարքունիքի մարզ) գյուղում։ 1958-1968 թվականներին ավարտել է Գեղահովիտի միջնակարգ դպրոցը։ 1974-1979 թվականներին ավարտել է Դնեպրոպետրովսկի (Ուկրաինա) ճարտարագիտաշինարարական ինստիտուտը, ինժեներ-շինարարի մասնագիտությամբ։ 1979-1984 թվականներին աշխատել է Դնեպրոպետրովսկի, 1984-1993 թվականներին՝ Երևանի շինարարական կազմակերպություններում, 1993-1995 թվականներին՝ Հայշինմեքենայացում հատուկ պետական ձեռնարկության, 1995 թվականից՝ Երևանշին արտադրական շինմոնտաժային միավորման գլխավոր տնօրեն, 1998-2008 թվականներին «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրեն[2], 2008 թվականից՝ խորհրդի նախագահ։ 2002 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ 1993-2005 թվականներին եղել է Հայաստանի շինարարների միության նախագահ, 2005 թվականից՝ պատվավոր նախագահ։ Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) և ԱԺ (1995-1999) պատգամավոր[3]։
Ղեկավարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման և նորոգման աշխատանքները, զբաղվել տեղական հումքի վրա կոնստրուկտիվ ջերմամեկուսիչ բետոնների մշակմամբ[4]։
Հեղինակ է գիտական հոդվածների, մեկ մենագրության, ուսումնական ձեռնարկների։ Համահեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.