Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վադիմ Նիկոլաևիչ Սոբկո (ուկրաիներեն՝ Собко Вадим Миколайович, մայիսի 5 (18), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1981[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող։ Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Վադիմ Սոբկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5 (18), 1912 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1981[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Խարկովի տրակտորի գործարան |
Պարգևներ |
Վադիմ Սոբկոն ծնվել է 1912 թվականին Մոսկվայում, զինվորականի ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է Լուգանսկի արդյունաբերական պրոֆտեխնիկական դպրոցը։ 1930-1934 թվականներին աշխատել է Խարկովի տրիկոտաժի գործարանում որպես փականագործ։ 1934-1939 թվականներին սովորել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից աշխատել է զինվորական թերթերի խմբագրություններում։ Բեռլինի համար մղվող մարտերում ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո աշխատել է Գերմանիայում Խորհրդային ռազմական ադմինիստրացիայի «Սովետսկոյե պովո» թերթում։ 1959-1966 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ[3]։
Մահացել է 1981 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։
Տպագրվել սկսել է 1930-ական թվականներին։
Պիեսներ
Կինոսցենարներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.