Ստեփանծմինդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանծմինդա (վրաց.՝ სტეფანწმინდა, նախկինում կոչվել է նաև Կազբեգ), քաղաքատիպ ավան Վրաստանի հյուսիս-արևելքում, Մցխեթ Մթիանեթ մխարեի կազմում գտնվող Ղազբեգի շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաքատիպ ավան | |||||
---|---|---|---|---|---|
Ստեփանծմինդա | |||||
վրաց.՝ სტეფანწმინდა | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||||
Մխարե | Մցխեթ Մթիանեթ | ||||
Շրջան | Կազբեգի շրջան | ||||
Համայնք | Ղազբեգի շրջան | ||||
ԲԾՄ | 1750 մ | ||||
Կլիմայի տեսակ | լեռնային | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Խոսվող լեզուներ | Վրացերեն | ||||
Բնակչություն | 1326[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | (+995) 245 | ||||
Պաշտոնական կայք | kazbegi.gov.ge | ||||
| |||||
Ստեփանծմինդան հանքաջրաբուժական առողջարանային քաղաք է Վրաստանում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 165 կմ հյուսիս և 43 կմ հարավ Վլադիկավկազից։ Բնակավայրը գտնվում է Մեծ Կովկասի կենտրոնական հատվածում՝ Կազբեկ լեռան ստորոտին, ռազմավիրական ճանապարհի վրա, Ռուսաստանի Դաշնության սահմանից 11 կմ դեպի հարավ (ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա)։
Գյուղում կան վարչակազմական օբյեկտներ՝ մշակութային, կրթական և առողջարանային օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտելներ և հանքային ջրի շշալցման արտադրատեղեր։
Ստեփանծմինդայի ռելիեֆը բացառիկորեն գեղատեսիլ է։ Քաղաքի հովտում վեր է խոյանում հավերժական ձյունով պատված Կազբեկ լեռնագագաթը՝ 5033,8 մետր բարձրությամբ։ Բուսականությունը ներկայացված է փշատերև և սաղարթավոր անտառներ տեսքով (եղևնի, սոճի, կեչի և այլն)։
Ստեփանծմինդայի կլիման բնութագրվում է կայուն ձյան ծածկույթով մեղմ ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -5 °C) և չափավոր տաք ամառներով (օգոստոսյան միջին ջերմաստիճանը կազմում է 14 °C)։ Օդի հարաբերական խոնավությունը 72 % է, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 800 մմ։
Կլիման հիմնականում լեռնային է։ Ավանը խոշոր զբոսաշրջային կենտրոն և առողջարան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.