Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
հայկական եկեղեցի Թբիլիսիում From Wikipedia, the free encyclopedia
հայկական եկեղեցի Թբիլիսիում From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գևորգ եկեղեցի (վրաց.՝ სურფგევორქი, նաև՝ Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի, Մեյդանի Սուրբ Գևորգ), հայկական[1][2] առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնում։ Կառուցվել է 13-րդ դարում։ Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին կրում է Սուրբ Գևորգի անունը։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գևորգ եկեղեցին 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թբիլիսի |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1251 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջնորդ | Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1251 թ. (վերանորոգվել է 17-րդ դարում 1832 թ., և 1881 թ.) |
Հիմնադրված | 13-րդ դար |
Saint Gevorg Armenian Church, Old Tbilisi Վիքիպահեստում |
Գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավարևմտյան անկյունում։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։
Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին[1]։ Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.[1]։
1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին[3]։
18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին[1]։ Եկեղեցու ներսում 1923-24 թվականներին Գևորգ Բաշինջաղյանն ստեղծում է ավետարանական սյուժեներով չորս որմնանկարներ կարծես իր հոգու վերջին պարտքը տալով հավատքի տաճարին։ Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին՝ հատակից 3 մետր բարձրության վրա և ներկայացնում են հետևյալ սյուժեները՝ «Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում», «Հուդայի զղջումը. Գողգոթա», «Հիսուսի հայտնությունը Տիբերիայի ծովեզերքի մոտ», «Սերմնացանի առակը»։ Բոլոր չորս որմնանկարներն ունեն հեղինակային մակագրություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.