Սոնյա Պալասանյան

հայ արվեստագետ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia

Սոնիա Պալասանյան (օրիորդական ազգանունը` Ամիրյան, անգլ.՝ Sonia Balassanian, 1942[1][2] կամ ապրիլի 8, 1942(1942-04-08), Արաք, Իրան[3]), հայ արվեստագետ, բանաստեղծ։ Բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Երևանում։

Արագ փաստեր Սոնյա Պալասանյան, Ծնվել է ...
Սոնյա Պալասանյան
Ծնվել է1942[1][2] կամ ապրիլի 8, 1942(1942-04-08) (82 տարեկան)
ԾննդավայրԱրաք, Իրան[3]
Քաղաքացիություն Իրան
ԱզգությունՀայերը Իրանում
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա (1970) և Պրատտի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ, բանաստեղծուհի և ֆոնդապահ
ԱշխատատուՆորարար փորձառական արվեստի կենտրոն
ԱմուսինԷդուարդ Պալասանյան
Կայքsoniabalassanian.com
Փակել

Էդուարդ Պալասանյանի կինը։

Կենսագրություն

Սոնյա Պալասանյանը (Ամիրյան) ծնվել է 1942 թվականին Իրանի Արաք քաղաքում։ 1967-1970 թվականներին սովորել է Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիայում, 1970 թվականին՝ Փենսիլվանիա համալսարանի միացյալ ծրագրում, 1978 թվականին՝ Նյու Յորքի Փրաթ ինստիտուտում։ 1971-1972 թվականներին ազատ ուսումնասիրություններ է կատարել Նյու Յորքի գեղարվեստի թանգարանում։

1970-1979 թվականներին ընդմիջումներով նկարչություն է դասավանդել Իրանի ազգային, գեղարվեստի և Ֆարաբի համալսարաններում[4]։

Ստեղծագործական ուղի

1990-ական թվականներին Պալասանյանը հանդես է եկել ինստալյացիա արվեստում, այնուհետև` վիդեոարտում[5]։ 1992 թվականից Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է ժամանակակից արվեստի խմբական ցուցահանդեսներ, որոնց արդյունքում Երևանում ամուսնու հետ[6] հիմնադրել են Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ)[7]։

Պալասանյանի նախաձեռնությամբ 1995 թվականին առաջին անգամ Հայաստանը ներկայացվել է համաշխարհային ժամանակակից արվեստի ցուցահանդես/ ստուգատեսում` «Վենետիկի Բիենալե»-ում[8]։

Գրական գործունեություն

Որպես բանաստեղծ առաջին անգամ լույս է տեսել Իրանի «Նոր էջ» գրական խմբակցության թիվ 18 ժողովածուում 1975 թվականին։ Պալասանյանի բանաստեղծությունների հատընտիրը հրատարակվել է երկու հատորով Նյու Յորքում «Գուցե եղել է խելագար մի սիրտ» (1982) և «Հույզերը լցված երազներով պարզել աղմկոտ անձրևին» (1991) խորագրերով։ 2006 թվականին այդ երկու գրքերը վերահրատակվել են մեկ ամբողջական հատորում «Երկու գիրք բանաստեղծություններ» խորագրով։ Պալասանյանը հրատարակել է նաև նկարազարդումների գիրք՝ «Դիմանկարներ խորագրով» (1983)` նվիրված քաղաքական խառնակությունների հետևանքով տառապած կանանց, որը 1988 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 2007 թվականին «Դիմանկարներ» գիրքը վերահրատարակվել է Երևանում։

Ցուցահանդեսներ

Պալասանյանը բազմաթիվ անհատական և խմբական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art) Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և ԱՄՆ-ի այլ քաղաքների հեղինակավոր պատկերասրահներում և թանգարաններում։ Ցուցադրվել է Շվեյցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հայաստանում։

1975-1979 թվականներին մասնակցել է ցուցահանդեսների Թեհրանի «Զարվան» և «Սաման» ցուցասրահներում, «Exit Art», «Լոտուս», Նյու Յորքի «Ֆրանկլին Ֆրանս» և Բրուքլինի «Part Institute» ցուցասրահներում։

1994 թվականին մասնակցել է Բոխումում կազմակերպված ցուցահանդեսին։ 1995 թվականին եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի տնօրեն։ Ամստերդամում մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։

Մրցանակներ

1967-1972 թվականներին Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի համալսարանից ու թանգարանից ստացել է 10 մրցանակ

Գրականություն

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.