Remove ads
ճարտարապետ-ուրբանիստ From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Պալասանյան (անգլ.՝ Edward Balassanian, օգոստոսի 31, 1936, Իրան - սեպտեմբերի 3, 2024, Նյու Յորք, ԱՄՆ), հայ ճարտարապետ-ուրբանիստ։ Պալասանյանն ընդգրկված է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում։
Էդուարդ Պալասանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1936 |
Ծննդավայր | Իրան |
Մահացել է | սեպտեմբերի 3, 2024 (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իրան, ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Թեհրանի համալսարան (1963) և Փենսիլվանիայի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ և քաղաքաշինարար |
Աշխատավայր | Armenian Assembly of America, Հայաստան համահայկական հիմնադրամ և Նորարար փորձառական արվեստի կենտրոն |
Ամուսին | Սոնյա Պալասանյան |
Կայք | accea.info/hy/edward.balassanian |
Սոնյա Պալասանյանի ամուսինը։
Էդուարդ Պալասանյանը ծնվել է Իրանում 1936 թվականին։ Սովորել է Թեհրանի Դավթյան և Ֆիրուզբահրամ դպրոցներում։ 1963 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, 1968 թվականին ստացել է քաղաքաշինության մագիստրոսի կոչում, 1975 թվականին՝ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում քաղաքաշինության և տարածքային զարգացման բնագավառներում փիլիսոփայության դոկտորի աստիճան[1]։
1970 թվականից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետա-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ։ 1980 թվականին Պալասանյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականին Վաշինգտոնում եղել է Ամերիկայի հայկական համագումարի վարչության նախագահ, 1993-1995 թվականներին` Երևանում Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն և շինարարական բաժնի պետ, 1996 թվականին՝ Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Նյու Յորքում, 1997-1998 թվականներին` Նյու Յորքում Արևելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի գործադիր տնօրեն։
Պալասանյանը նաև աշխատել է կատարողական արվեստի բնագավառում։ Պարսկաստանում հանդես է եկել որպես արհեստավարժ դերասան և ներկայացել է Շեքսպիրի («Օթելլո»), Չեխովի («Արջը»), Պրոսփեր Մերիմեի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտոն Փրիստլիի պիեսներում, հայկական ազգային և համայնական միջոցառումների ժամանակ ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, և Անգլիայում[1]։
1995 թվականին Պալասանյանը, կնոջ` նկարիչ-բանաստեղծ Սոնյա Պալասանյանի հետ միասին, Երևանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ)[2][3]։
1995-2009 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ Պալասանյանները ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի Բիենալեներում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները[1]։
1998 թվականից Էդուարդ Պալասանյանը հաստատվել է Հայաստանում։ 1998 թվականից, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները[1]։
2002-2009 թվականներին Պալասանյանը եղել է Երևանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրեն և թանգարանի շինարարության ղեկավար (2008-2009 թթ)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.