Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիան բաժանվում է 14 մարզի (մուհաֆազա)։ Դրանց կառավարիչները նշանակվում են ներքին գործերի նախարարի կողմից՝ Կառավարության հաստատումից հետո։ Նրանք իրենց ղեկավարած մարզերում պատասխանատու են կառավարման, բուժսպասարկման, սոցիալական ծառայությունների, կրթության, զբոսաշրջության, հասարակական աշխատանքների, տրանսպորտի, ներքին առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական պաշտպանության, հասարակական կարգի և օրենքի պահպանության համար։ Տարածքային կառավարման նախարարը անմիջապես աշխատում է մարզերի ղեկավարների հետ՝ ղեկավարելով և վերահսկելով մարզային զարգացման ծրագրերը։ Նա օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերում մարզային խորհրդին, որի անդամների երեք քառորդը ընտրվում են ժողովրդի կողմից 4-ամյա ժամկետով, իսկ մնացածը նշանակվում են ներքին գործերի նախարարի և մարզպետի կողմից։ Յուրաքանչյուր մարզային խորհուրդ ունի նաև 6-ից 10 անձից բաղկացած գործադիր մարմին, որը կազմված է նահանգային խորհրդի ընտրված անդամներից։ Գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է մի ոլորտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարզերը բաժանվում են 65 գավառների, որոնք էլ՝ 284 շրջանների։ Գավառները (մինտակա) և շրջանները (նահիյա) ղեկավարվում են պատասխանատու անձինք, որոնց նշանակում են մարզերի կառավարիչները՝ ներքին գործերի նախարարի համաձայնությունից հետո։ Գավառների և շրջանների ղեկավարները աշխատում են տեղական խնդիրների լուծման ուղղությամբ և հանդիսանում միջնորդ ու կապող օղակ կառավարության և տեղացիների առաջնորդների միջև, ինչպիսիք են գյուղերի ղեկավարները, ծերերի խորհուրդները։
Դամասկոսն բաժանվում է 15 համայնքների (արաբ․՝ بلدية Բալադիա) իսկ շրջաններն բաժանում է 95 թաղամասերի (արաբ․՝ بلدية Հայ)։ Դամասկոսն15 համայնքների՝
Հայերեն անվանում | Արաբերեն անվանում | Վարչական կենտրոն | Տարածք | Բնակչություն 2004 թ. | Խտություն (կմ²) | Ներքին բաժանում | Քարտեզ |
---|---|---|---|---|---|---|---|
Դամասկոս | دمشق | Դամասկոս | 118 | 1 754 000 | 14 864,41 | Դամասկոս և Յարմուք քաղաքների 15 համայնքների 65 թաղամասեր | |
Դառաա | درعا | Դառաա | 3 730 | 1 027 000 | 275,34 | 3 գավառ 17 շրջան 17 քաղաք և ավան | |
Դեյր-էլ-Զոր | دير الزور | Դեյր-էլ-Զոր | 33 060 | 1 239 000 | 37,48 | 3 գավառ 14 շրջսն 14 քաղաք և ավան | |
Իդլիբ | ادلب | Իդլիբ | 6 097 | 1 501 000 | 246,19 | 5 գավառ 26 շրջան 26 քաղաք և ավան | |
Լաթակիա | اللاذقية | Լաթակիա | 2 297 | 1 008 000 | 438,83 | 4 գավառ 22 շրջան 22 քաղաք և ավան | |
Ալ-Կունեյտրա | القنيطرة | Ալ-Կունեյտրա | 1 861 | 90 000 | 48,36 | 2 գավառ 6 շրջան6 քաղաք և ավան | |
Հալեպ | حلب | Հալեպ | 18 498 | 4 868 000 | 263,16 | 10 գավառ 46 շրջան 46 քաղաք և ավան | |
Համա | حماه | Համա | 10 163 | 1 628 000 | 160,19 | 5 գավառ 22 շրջան 22 քաղաք և ավան | |
Ալ-Հասաքա | الحسكة | Ալ-Հասաքա | 23 334 | 1 512 000 | 64,80 | 4 գավառ 16 շրջան 16 քաղաք և ավան | |
Հոմս | حمص | Հոմս | 40 940 | 1 803 000 | 44,04 | 7 գավառ 25 շրջան 25 քաղաք և ավան | |
Ալ-Ռակկա | الرقة | Ալ-Ռակկա | 19 618 | 944 000 | 48,12 | 3 գավառ 10 շրջան 10 քաղաք և ավանն | |
Ռիֆ Դիմաշկ | ریف دمشق | Դամասկոս | 18 018 | 2 836 000 | 157,40 | 10 գավառ 37 շրջան 37 քաղաք և ավան | |
Ալ-Սուեյդա | السويداء | Ալ-Սուեյդա | 5 550 | 370 000 | 66,67 | 3 գավառ 27 շրջան 27 քաղաք և ավան | |
Տարտուս | طرطوس | Տարտուս | 1 896 | 797 000 | 420,36 | 5 գավառ 27 շրջան 27 քաղաք և ավան | |
Ընդամենը | 185 180 | 21 377 000 | 115,44 | 65 գավառ 284 շրջան 284 քաղաք և ավան |
Արաբերեն եզակի | Արաբերեն հոգնակի | Հայերեն անվանում | կարգ | հոդված |
---|---|---|---|---|
محافظة (մուհաֆազա) | محافظات (մուհաֆազաթ) | մարզեր | առաջին կարգ | Սիրիայի մարզեր |
منطقة (մինտակա) | ناطق (մանատիկ) | գավառներ | երկրորդ կարգ | Սիրիայի գավառներ |
ناحية (նահիյա) | نواحي (նավահի) | շրջաններ | երրորդ կարգ | Սիրիայի շրջաններ |
مدينة (մադինա) | مدن (մուդուն) | քաղաքներ | չորրորդ կարգ | Սիրիայի քաղաքներ |
قرية (կարյա) | قرى (կուրա) | գյուղեր | չորրորդ կարգ | Սիրիայի գյուղեր |
حي (հայ) | أحياء (ահյա) | համայնքներ | հինգերորդ կարգ | Դամասկոսի համայնքներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.