Հալեպի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հալեպի մարզ (արաբ․՝ محافظة حلب), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Ունի 18 498 կմ² տարածք և 4 868 000 բնակչություն (2011 թվականի տվյալներով)[1]։
Հալեպի մարզ արաբ․՝ محافظة حلب | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Սիրիա |
Ներառում է | 10 գավառ |
Վարչկենտրոն | Հալեպ |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2011) | 4 868 000 (1 տեղ) |
Խտություն | 263,16 |
Ազգային կազմ | արաբներ, քրդեր, հայեր[1], թուրքմեններ, չերքեզներ |
Կրոնական կազմ | Սուննի իսլամ Քրիստոնեություն |
Տարածք | 18 498 (5 տեղ) |
Ժամային գոտի | +2 |
ISO 3166-2 կոդ | SY-HL |
Ծանոթագրություններ: Մինչև Սիրիական ճգնաժամը Հալեպ քաղաքում բնակվում էր ավելի քան 50 000 հայ | |
Հալեպի մարզի կայք | |
Մարզը գտնվում է Հալեպի բարձրավանդակի վրա, իսկ հյուսիսային և արևելյան սահմանները համընկնում են բարձրավանդակի սահմաններին։ Հարավ-արևելքից սահմանակցում է Սիրիական անապատին, հարավում՝ Համայի, իսկ հարավ-արևմուտքում՝ Իդլիբ հարթավայրերին։ Արևելքից սահմանակից է Ալ-Ռակկայի, հարավից Համայի, արևմուտքից Իդլիբի մարզերին, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Թուրքիայի Հանրապետությանը։ Մարզի տարածքով հյուսիսից արևելք հոսում է Եփրատ գետը, որի վրա կառուցված է ալ-Ասադ ջրամբարը։
Մարզի կլիման կիսաանապատային է։ Մարզը Միջերկրական ծովի հատվածում գրեթե ամբողջ երկարությամբ պատված է ժայռերով, ինչը խանգարում է միջերկրծովյան խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը մարզի տարածք։ Մարզի միջին ջերմաստիճանը 18-20 ºС է, տարեկան միջին տեղումների քանակը տատանվում է 450 մմ-ից (արևմուտքում) մինչև 150 մմ-ի (հարավ-արևելքում) սահմաններում։ Ավանդաբար մարզի հյուսիսային շրջանները հանդիսանում են Սիրիայի ամենաբերրին և ամենամարդաշատը։
Մարզի հիմնական խոսակցական լեզուն արաբերենն ու քրդերենն է։ Սիրիյաում ապրող արաբ բանախոսները հիմնականում օգտագործում են Հյուսիսային Սիրիայի արաբական բարբառը, որը համարվում է անցումային բարբառը Լևանտի և Ջազիրայի բարբառների միջև։ Բեդվինական բարաբռն մեծ ազդեցություն է ունեցել տեղի լեզվի և մշակույթի մեջ։
Բեդվիների ազդեցությունը անշեղորեն շատ մեծ է երկրի արևմուտքից մինչև արևելք, այն հասնում իր գագաթնակետին երկրի արևելյան մասերում, հիմանականուն՝ Ալ-Ռակկայի բնակչության մոտ։ Իսկ քուրդ բանախոսներն օգտագործել են արևմտյան քուրմանջի քրդերենի տարբեր բարբառնեը։ բնակչություն խոսում է նաև այլ լեզուներով, ինչպիսիք են օրինակ՝ թուրքմեններենը, ասորերենը, հայերենը և չերքեեզերնը։
Հայերեն անվանում |
Արաբերեն անվանում |
Վարչական կենտրոն |
Բնակչություն (2004) |
Տարածք կմ² | Ներքին բաժանում |
Քարտեզ | |
---|---|---|---|---|---|---|---|
Ազազի գավառ | منطقة أعزاز | Ազազ | 251 769 | 1259,96 | 6 շրջան | ||
Այն ալ-Արաբի գավառ | منطقة عين العرب | Այն ալ-Արաբ | 192 513 | 3068,04 | 4 շրջան | ||
Ալ-Աթարիբի գավառ | منطقة الأتارب | Ալ-Աթարիբ | 76 962 | 3068,04 | 3 շրջան | ||
Աֆրինի գավառ | منطقة عفرين | Աֆրին | 172 095 | 1840,85 | 7 շրջան | ||
Ալ-Բաբի գավառ | منطقة الباب | Ալ-Բաբ | 201 589 | 1480,95 | 4 շրջան | ||
Դեյր Հաֆիրի գավառ | منطقة دير حافر | Դեյր Հաֆիր | 91 124 | 534,44 | 3 շրջան | ||
Մանբիջի գավառ | منطقة منبج | Մանբիջ | 408 143 | 5183,99 | 5 շրջան | ||
Ջարաբուլուսի գավառ | منطقة جرابلس | Ջարաբուլուս | 58 889 | 607,48 | 2 շրջան | ||
Ալ-Սաֆիրայի գավառ | منطقة السفيرة | Ալ-Սաֆիրա | 178 293 | 2,850.56 | 5 շրջան | ||
Սիմեոն լեռան գավառ | منطقة جبل سمعان | Հալեպ | 2 412 072 | 2757.27 | 7 շրջան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.