Ջարաբուլուս
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Ջարաբուլուս (արաբ․՝ جرابلس, քրդ.՝ Cerablûs), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է, որի տարածքում են գտնվում աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Կարքեմիշի ավերակները։
Քաղաք | ||
---|---|---|
Ջարաբուլուս | ||
արաբ․՝ جرابلس | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ջարաբուլուսի գավառ | |
Նահիյա | Ջարաբուլուսի շրջան | |
ԲԾՄ | 367±1 մետր, 356±1 մետր | |
Բնակչություն | 11 570 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ, քրդեր, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ աջ ափին։ Մոտ է թուրքական սահմանին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 367 մ։
Ջարաբուլուս քաղաքից 95 կմ հարավ-արևմուտք գտնվում է մարզկենտրոն Հալեպը, իսկ մայրաքաղաքից հեռու է 393 կմ։
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ջարաբուլուս քաղաքի բնակչությունը կազմում էր 11 570 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում քրդերը[1]։
Հայոց ցեղասպանությունից հետո սահմանամերձ քաղաքում հաստատվել են տասնյակ հայ ընտանիքներ, որոնց թիվը 1924 թվականին սահմանվել է շուրջ երկու հազար։ Քաղաքում գործում էր հայ կաթողիկե՝ սուրբ սիրտ Հիսուսի եկեղեցին, որը փակվել է նախքան Սիրիական ճգնաժամը՝ հավատացյալների Հալեպ տեղափոխվելու արդյունքում։ Այն ենթարկվում էր Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Կամիշլիի թեմին։
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.