Ալ-Կունեյտրա, (արաբ․՝ مُحافظة القنيطرة), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում։ Ունի 1861 կմ² տարածք և 64 680 բնակչություն (2012)[1]։ Վարչական կենտրոնն է Ալ-Կունեյտրա քաղաքը։ Հյուսիսում սահմանակից է Դամասկոս, արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի ու Դառաայի մարզերին։
Ալ-Կունեյտրայի արաբ․՝ مُحافظة القنيطرة | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Սիրիա |
Ներառում է | 2 գավառ |
Վարչկենտրոն | Ալ-Կունեյտրա |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2004) | 64 680 |
Տարածք | 1861 |
Սահմանակցում է | Հյուսիսային մարզ |
Ժամային գոտի | UTC+2, ամռանը UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SY-QU |
Տեղակայված է երկրի հարավարևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Ալ-Կունեյտրա քաղաքն է։ Տարածքը կազմում է 1861 կմ2։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Դամասկոսի մարզի, արևելքում՝ Դառաայի մարզի, հարավում՝ Հորդանանի հետ, արևմուտքում՝ Իսրայելի (մասամբ Հորդանան գետի ու Տիվերիադ լճի տարածքում), հյուսիսում՝ Լիբանանի հետ։
Մարզի տարածքի մեծ մասը Իսրայելի կողմից գրավվել է Վեցօրյա պատերազմի (1967 թվական) և Դատաստանի օրվա պատերազմի (1973 թվական) ժամանակ և ձևավորվել Գոլանի բարձունքներ վիճելի տարածքը։
1981 թվականին Իսրայելի Քնեսեթն ընդունեց «Գոլանի բարձունքների մասին օրենքը», որով միակողմանի կարգով հռչակվեց Իսրայելի գերիշխանությունը այդ տարածքի վրա։ Անեքսիան անվավեր ճանաչվեց ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ և քննադատվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին[2][3]։
2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 49 195 մարդ[4]։
Մարզի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների
1981 | 1997 | 2013 |
---|---|---|
26 258 | 33 000 | 49 195 |
Մարզը բաժանված է 2 գավառների (մինտականեր)՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.