Սինտարո Կացու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սինտարո Կացու (ճապոներեն՝ 勝 新太郎, Hepburn: Katsu Shintarō, նոյեմբերի 29, 1931[1], Տոկիո, Ճապոնիա[2] - հունիսի 21, 1997[1], Կասիվա, Թիբա, Ճապոնիա[2]) ծննդյան անուն-ազգանունը՝ Տոշիո Օկումուրա (奥村 利夫 Okumura Toshio), ճապոնացի դերասան, երգիչ, ռեժիսոր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Ակումյո/Akumyo, Hoodlum Soldier և Զատոյչի/Zatoichi բազմասերիանոց ֆիլմերում ու սերիալներում գլխավոր դերեր կատարելու շնորհիվ։
Remove ads
Remove ads
Կյանք և կարիերա
Տոշիո Օկումուրան որդին է կաբուկի թատրոնի անվանի դերակատար Մինորու Օկումուրայի (奥村 実), ով հանդես է եկել Կացուտոյի Կինեյա (杵屋 勝東治) բեմական անունով, համբավվել սամիսեն ազգային եռալար նվագարանով ճապոնական նագաուտա երաժշտություն նվագելու հմտություններով։ Հայտնի դերասան Տոմիսաբուրո Վակայամայի կրտսեր եղբայրն է։
Սինտարո Կացուն իր կարիերան սկսել է որպես շամիսեն նվագող, ապա անցել է դերասանության՝ նկատելով, որ այն ավելի լավ է վարձատրվում։ 1960-ականներին նա միաժամանակ նկարահանվել է տևականորեն շարունակվող երեք ֆիլմաշարերում՝ « Ակումյո», « Հուդլում զինվոր» և « Զատոյչի» սերիալներում։
Նա 1962-ից 1973 թվականներին խաղացել է կույր մերսող Զատոյչիի դերը 25 ֆիլմերից բաղկացած մի շարքում, 1974-ից 1979 թվականներին՝ չորս սեզոնային հեռուստասերիալների 100 դրվագներում, և 1989 թվականին՝ 26-րդ ու վերջին ֆիլմում, որի նաև ռեժիսորն է[3]։
1967 թվականին Կացուն ստեղծել է Katsu Productions ընկերությունը[4]։
Կացուն անհանգիստ կյանք է վարել։ Չափից դուրս արբեմոլ էր, բացի այդ՝ քանիցս բախվել է թմրանյութերի՝ ներառյալ մարիխուանայի, ափիոնի և կոկաինի օգտագործման վերաբերյալ օրենքի հետ, ձերբակալվել 1978, 1990 և 1992 թվականներին[5]
Նա նաև նկարահանման հրապարակում խառնաշփոթ ստեղծողի համբավ էր ձեռք բերել։ Երբ ռեժիսոր Ակիրա Կուրոսավան նրան ընտրեց «Կագեմուշա» (1980) ֆիլմում գլխավոր դերի համար, Կացուն հեռացավ ՝ չսպասելով նկարահանումների առաջին օրվա ավարտին[6]։ Թեև միջադեպի վերաբերյալ պատմությունները տարբերվում են, սակայն առավել ճշմարտանմանը այն է, որ Կացուն բախում է ունեցել Կուրոսավայի հետ՝ ցանկանալով վերջինիս պարտադրել դերասանական իր ընտրած անձնակազմը[7][8]։ Կուրոսավան դա ընդունել է որպես մեծ վիրավորանք, և Կացուն հեռացվել է (նրան փոխարինել է Տացույա Նակադայը )։ Իր՝ «Սպասում ենք եղանակին» գրքում, որը պատմում է ռեժիսոր Կուրոսավայի հետ իր փորձառությունների մասին, սցենարիստ Տերույո Նոգամին ընդգծում է Կացուի և Կուրոսավայի միջև եղած տարբերությունները մինչև նրանց անհատական բախումը, որը տխուր գեղարվեստական արդյունքներ ունեցավ[9]։
Նա դերասանուհի Թամաո Նակամուրայի ամուսինն էր (ամուսնացել են 1962 թվականին) և դերասան Ռյուտարո Գանի ( Գան Ռյուտարո ) հայրը[10]։
Կասկադյոր Յուկիո Կատոն սպանվել է Զատոյչի 26-ի նկարահանման հրապարակում Կացուի որդու կողմից, ով խաղում էր նրա հետ։ Պատճառն այն էր, որ իսկական սուրը շփոթել էին բուտաֆորայինի հետ, և Կատոն մահացու վիրավորվել էր։
Իր «Գեյշա, մի կյանք» գրքում Կիոտոյի գեյշա Մինեկո Իվասակին պատմում է, որ երկար ժամանակ սիրավեպ է ունեցել Կացուի հետ, ում նա անվանում է Տոշիո։ Սիրախաղն ավարտվել է 1976 թվականին, իսկ դրանից հետո նրանք լավ ընկերներ են մնացել մինչև Կացուի մահը։
Կացուն թողարկել է մանգայի վրա հիմնված «Միայնակ գայլ և ձագ » ( Կոզուրե Օկամի ) ջիդաիգեկի ֆիլմերի շարքը, որտեղ որպես գլխավոր դերակատար հանդես է եկել իր եղբայրը ՝ Տոմիսաբուրո Վակայաման։ Ավելի ուշ եղբայրներով համագործակցել են «Շոգուն մարդասպան» ֆիլմում, ինչպես նաև միասին սցենարներ են գրել, պրոդյուսերություն ու դերասանություն արել Oshizamurai Kiichihōgan ( Mute Samurai ) և Tsūkai Kōchiyama Sōshun հեռուստատեսային jidaigeki սերիալներում։
Նրա մյուս հեռուստատեսային աշխատանքը ներառում է ոստիկանական «Կեյշի-Կ » դրաման, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր դերակատար (Կացուտոշի Գացուի դերում), սցենարի համահեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Այդ ֆիլմում նրա դուստրը՝ Մասամի Օկումուրան, նկարահանվել է կանացի գլխավոր դերում։
Կացուի կինոաշխատանքները ներառում են նաև «Hanzo the Razor» սերիալը, որտեղ հանդես է եկել որպես դետեկտիվ Իտամի Հանզո։ Նա նաև շամիսեն նվագող էր ու վոկալիստ և ձայնագրել է մի քանի ալբոմ ինչպես փոփ, այնպես էլ Էնկա ժանրում ։
Կացուն մահացել է 1997 թվականի հունիսի 21-ին ֆարինգիզի քաղցկեղից ։
Մանգայի One Piece սերիալի Ֆուջիտորայի կերպարը ստեղծվել է նրա կենսագրության և բնորոշ գծերի հիման վրա։
Remove ads
Ֆիլմագրություն
Որպես դերասան
Որպես պրոդյուսեր
Որպես ռեժիսոր
Որպես սցենարիստ
Remove ads
Պարգևներ
- 1964 - Kinema Junpō մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Զատոյչի և Ակումյո սերիալների համար[11]
- 1971 - Մայնիչի կինոմրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Kaoyaku, Չարի պանդոկը, Kitsune no kureta akanbō և Զատոյչիի լեգենդը. Զատոյչին սուսերակրի դեմ ֆիլմերի համար[12]
- 1998 - ճապոնական ակադեմիայի հատուկ մրցանակ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[13]
- 1998 - Մայնիչի հատուկ կինոմրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[14]
Ծանոթագրություններ
Մատենագրություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads