Սիդհարթ Մալհոթրա (հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा, անգլ.՝ Sidharth Malhotra, հունվարի 16, 1985(1985-01-16)[1], Նյու Դելի, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան և մոդել։

Արագ փաստեր Սիդհարթ Մալհոթրա հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा և անգլ.՝ Sidharth Malhotra, Ծնվել է ...
Սիդհարթ Մալհոթրա
հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा և անգլ.՝ Sidharth Malhotra
Thumb
Ծնվել էհունվարի 16, 1985(1985-01-16)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունNavy Children School, Delhi? և Shaheed Bhagat Singh College?
Մասնագիտությունմոդել, դերասան, կինոդերասան և սցենարիստ
ԱմուսինԿիարա Ադվանի[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Sidharth Malhotra Վիքիպահեստում
Փակել

կենսագրություն

Սիխարտխը ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին, Դելիում, առևտրային նավատորմի նախկին կապիտան Սունիլի և տնային տնտեսուհի Ռիմիի ընտանիքում[4]։ Նա սովորել է Դոն Բոսկոյի և Բիռլ Վիդյա Նիտեկանդի (Նյու Դելի) դպրոցներում, այնուհետև ավարտել է Բախարատ Սինգհի ուսումնարանը[5]։ 18 տարեկան հասակում նա սկսել է մոդելի կարիերան, բայց չորս տարի հետո դժգոհության պատճառով որոշել է թողնել այդ մասնագիտությունը։

Կարիերան շարունակել է որպես դերասան, հաջող անցել է ֆիլմի լսումները, որի ռեժիսորն էր Անուբխավ Սինխը, սակայն ֆիլմը այդպես էլ չի թողարկվել։ Դրանից հետո Սիդխարտխը աշխատել է որպես ռեժիսոր Կարան Ջոհարի օգնական «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2012 թվականին դերասանը դեբյուտել է Կարան Ջոհարի «Տարվա ուսանող» ֆիլմում, երկու նորեկների` Դհավան Վարունի և Ալի Բխատի հետ։ Նրա հերոսը` Աբխիմանյու Սինգխը, ուսանող էր սահմանափակ բյուջեով, որը մրցում է իր հարուստ լավագույն ընկերոջ` Ռոխանի հետ դպրոցական ամենամյա առաջնությունում։ Ֆիլմն առևտրային հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց Սիդխարտխը նկարահանվել է «Նա ժպտում է, նա ծուղակում է» ռոմանտիկ կատակերգությունում, Պարինիտի Չոպրայի հետ[6][7]։ Նույն տարում թողարկվում է «Մի չարագործ» ֆիլմը, որտեղ նա կատարում էր անուղղելի հանցագործի` Գուռուի դերը, որի անբուժելի հիվանդ կնոջը սպանում է քրեական մարդասպանը։ Այս ֆիլմը առևտրային մեծ հաջողություն է ունեցել։

2015 թվականին դերասանը նկարահանվել է «Եղբայրներ» սպորտային դրամայում[8][9], բայց ֆիլմը չի արդարացրել սպասելիքները` ստանալով քննադատների բացասական գնահատականը և ցածր ցուցանիշներ ունենալով վարձույթում։ Նրա հաջորդ ֆիլմը 2016 թվականի «Կապուրը և որդիները» ընտանեկան դրաման էր։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։ Նույն թվականանին թողարկվել է «Կրկին ու կրկին նայիր» ֆիլմը, որտեղ նա խաղում է մաթեմատիկոսի դերը, որը ճանապարհորդում է ժամանակի մեջ` հենց դրանով գիտակցելով ընտանեկան կյանքի կարևորությունը։ Ֆիլմում նրա խաղընկերն էր Կատրինա Կաիֆը։

2017 թվականին թողարկվել է «Ջենթլմենը» ֆիլմը, որտեղ դերասանը Ժակլին Ֆերնանդեսի խաղընկերն էր, նաև երգել է «Bandook Meri Laila» երգից հատված։ Սակայն նրա վոկալային ընդունակությունները չեն փրկել ֆիլմի ձախողումը վարձույթում[10]։ Նույն թվականին նա Ittefaq ֆիլմի րիմեյքում կատարել է սպանության մեջ կասկածվող Վիկրամի դերը, խաղալով Սոնակշի Սինհայի հետ[11]։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։

Այժմ պատրաստվում է Aiyaary ֆիլմի թողարկմանը, որտեղ նա հանդես է գալիս բանակի մայորի դերում[12]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Տարվա ուսանող Student of the YearԱբխիմանյու Սինգխ
2014 ֆ Նա ժպտում է, նա ծուղակում է Hasee Toh PhaseeՆիկխիլ Բխարադվաջ
2014 ֆ Մի չարագործ Ek VillainԳուռու Պրատապ Սիգխ/Դիպու
2015 ֆ Եղբայրները BrothersՄոնտի Ֆեռնանդեզ
2016 ֆ Կապուրը և որդիները Kapoor & SonsԱռջուն Կապուր
2016 ֆ Կրկին ու կրկին նայիր Baar Baar DekhoՋայ Վարմա
2017 ֆ A GentlemanԳաուրավ/Ռիշի
2017 ֆ IttefaqՎիկրամ
2017 ֆ AiyaaryMajor Jai Bakshi
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.