From Wikipedia, the free encyclopedia
Ժակլին Ֆերնանդես (անգլ.՝ Jacqueline Fernandez, օգոստոսի 11, 1985[1], Մանամա, Բահրեյն[2]), հնդիկ և շրի լանկացի ծագմամբ դերասանուհի։ Նախկին մոդել, 2006 թվականի «Միսս Շրի Լանկա» մրցույթի հաղթող (անգլ.՝ Miss Universe Sri Lanka), «Միսս տիեզերք 2006» մրցույթի մասնակից։
Ժակլին Ֆերնանդես անգլ.՝ Jacqueline Fernandez | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Մանամա, Բահրեյն[2] |
Կրթություն | Սիդնեյի համալսարան[3] |
Քաղաքացիություն | Շրի Լանկա |
Կրոն | կաթոլիկություն[4] |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ժակլինը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին՝ Բահրեյնի Մանամա մայրաքաղաքում։ Նրա հայրը՝ Էլրոյը, ծնունդով Շրի Լանկայից է, իսկ մայրը՝ Քիմը, Մալայզիայից։ Մայրական կողմի հարազատները Հնդկաստանից էին։ Հայրը Բահրեյն է տեղափոխվել 1980-ական թվականներին՝ խուսափելով թամիլների և սինհալացիների միջև քաղաքացիական անկարգություններից։ Այստեղ հայրը ծանոթացել է մոր հետ, որը ստյուարդուհի էր։
Ժակլինը չորս երեխաներից կրտսերն էր՝ ավագ քրոջից ու երկու եղբայրներից հետո[5]։ Տասնչորս տարեկանից նա սկսել է մասնակցել Բահրեյնում հեռուստատեսային շոուների։ Դպրոցն հաճախելուց հետո նա ավարտել է Ավստրալիայի Սիդնեյի համալսարանը և աշխատել է որպես Շրի Լանկայի հեռուստալրագրող։ Միևնաժամանակ նա նաև սովորել է իսպաներեն, ֆրանսերեն և արաբերեն Berlitz դպրոցում։
Իր խոսքերով նա փոքր տարիքից ցանկանում էր դերասանուհի դառնալ, երազում էր հոլիվուդյան կինոաստղի կարիերայի մասին։ Նա որոշ դերասանական դասընթացների է գնացել John School of Acting դպրոցում։ Լրագրող լինելով՝ նա ընդունել է մոդելային բիզնեսի առաջարկները։ 2006 թվականին նա դարձավ «Միսս Շրի Լանկա» և իր երկիրը ներկայացրեց Լոս Անջելեսում կայացած «Միսս տիեզերք 2006» համաշխարհային մրցույթում։ Նույն թվականին նա հայտնվում է Բատհյայի և Սանտհուշի «O Sathi» դուետի երաժշտական տեսահոլովակում։
2009 թվականին Ֆերնանդեսը գնաց Հնդկաստան, որտեղ դերասանական կրթություն էր սովորում թատրոնի ռեժիսոր Բարրի Ջոնի (անգլ.՝ Barry John) ղեկավարությամբ։ Նա հաջողությամբ անցնում է «Ալադին» (2009) ֆանտաստիկ կինոնկարի քաստինգը, որը դառնում է իր դերասանական դեբյուտը. չնայած նրան ձայնագրեց Մոնա Գոշ Շեթին՝ հինդի լեզվի չիմացության պատճառով։ Չնայած ֆիլմը ձախողվեց կինովաճառքում, նա իր դերի համար ստացավ Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ (IIFA մրցանակ)՝ «Լավագույն կին դեբյուտ» անվանակարգում։
2011 թվականին թողարկվեց «Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր Էմրան Հաշմիի հետ։ Ֆիլմը ունեցավ կոմերցիոն հաջողություն, որը նրա կարիերայի առաջին հաջողված ֆիլմն էր։ 2011 թվականի վերջին նա համաձայնել է նկարահանվել սինհալական Pragaveya ֆիլմում, որը պետք է լիներ իր դեբյուտը Շրի Լանկայի կինոթատրոնում, բայց Բոլիվուդում աշխատանքի տեղավորվելու պատճառով հնարավոր չեղավ պայմանավորվել պրոդյուսերների և ռեժիսորի հետ[6][7]։
2013 թվականին նա հանդես եկավ «Մրցավազք 2» ֆիլմում՝ խաղալով տարօրինակ աղջկա՝ Օմիշային. ֆիլմը նաև կոմերցիոն հաջողություն ունեցավ։ Նույն թվականին նրան առաջարկեցին ելույթ ունենալ պարային համարում թելուգու լեզվով «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմի համար, բայց նա չկարողացավ համաձայնվել պրոդյուսերների հետ, և նրա փոխարեն այս համարում նկարահանվեց Սոֆիա Չոուդրին[8]։
2015 թվականի սկզբին նա էկրաններին հայտնվեց Trilogy (Roy) ռոմանտիկ թրիլլերում, որտեղ նա կրկնակի դեր էր խաղում՝ լրագրող Այշա Աամիրին, որը սիրահարված էր մեկ այլ լրագրողի, և Թիյու Դեսային, որը սիրահարված էր գողի։ Դժբախտաբար ֆիլմը ձախողվեց կինովաճառքում։ Նույն թվականին «Եղբայրներ» սպորտային դրամայում նա մարմնավորեց գլխավոր հերոսի Դեյվիդի կնոջը, որը անվախ կին էր և պայքարում էր իր երեխայի համար։ Նա իր դերը անվանեց «դժվար» և «ինտենսիվ»[9]։ Այս աշխատանքը նշանակում էր հեռացում այն դյութիչ կերպարներից, որոնց հետ նա նախկինում կապված էր[10][11]։ Քննադատները բարձր են գնահատել նրա աշխատանքը, չնայած նրանց արձագանքները ֆիլմի վերաբերյալ տարբեր էին։
2017 թվականին թողարկվեց A Gentleman ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց Սիդհարթ Մալհոտրայի հետ, սակայն ֆիլմը ձախողվեց կինովաճառքում։ Այդ տարվա մեկ այլ պրեմիերան «Անհոգ երկվորյակներ» պաշտամունքային ֆիլմի վերափոխումն էր, որտեղ նա կրկնեց Կարիսմա Կապուրի դերը։ Ֆիլմը ունեցավ կոմերսիոն հաջողություն[12]։
2018 թվականին «Բունտարար 2» ֆիլմում դերասանուհին պարեց «Ek Do Teen» երգում, որը «Այրվող կիրք» կինոնկարի համանուն երգի քավեր տարբերակն է։ Այնուամենայնիվ, Ժակլինի երգի և պարի նոր տարբերակը բացասական քննադատության ենթարկվեց, չնայած ֆիլմն ինքնին կոմերցիոն հաջողություն ուներ[13][14]։ Նույն թվականին թողարկվեց «Մրցավազք 3» ֆիլմը, որը դարձավ 2013 թվականի ֆիլմի շարունակությունը։ Այս ֆիլմում նրա կերպարը՝ Ջեսիկան, գլխավոր հերոսի սիրելին է, ով ցանկանում է վրեժ լուծել խորթ հորից։ Չնայած բացասական արձագանքներին՝ ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ[15]։
Ժակլինը ներկայումս նկարահանում է «Drive» ֆիլմում Սուշանթ Սինգհ Ռաջպուտի հետ, բայց նկարահանումների ձգձգումների և իր զբաղվածության պատճառով ֆիլմի թողարկումը հետաձգվում է մինչև 2019 թվականը։ Նրա մասնակցությամբ կցուցադրվի նաև երկու անգլալեզու ֆիլմ՝ Definition of Fear-ը և According to Mathew-ը[16]։
Ֆերնանդեսը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանում իր ընտանիքի հետ։ Նա սկսել է հանդիպել Բահրեյնի արքայազն Hassan bin Rashid Al Khalifa-յի հետ 2008 թվականին, բայց նրա հետ բաժանվել է 2011 թվականին[17][18]։ Նույն թվականին «Housefull 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ռոմանտիկ հարաբերություններ սկսեց հնդիկ ռեժիսոր Սաջիդ Խանի հետ, ինչը գրավեց հնդկական լրատվամիջոցներին։ Հայտնում էին նրանց մոտալուտ հարսանիքի մասին, բայց հարաբերություններն ավարտվեցին 2013 թվականի մայիսին[19][20]։
Դերասանուհու կարիերայից բացի՝ Ժակլին Ֆերնանդեսը աջակցում է այնպիսի բարեգործական կազմակերպությունների, ինչպիսիք են «Մարդկանց էթիկական վերաբերմունքը կենդանիների նկատմամբ» (անգլ.՝ PETA): 2014 թվականին PETA India-ի կողմից նա ճանաչվեց «Տարվա կին»՝ կենդանիների բարօրության համար իր քարոզչության համար։ Հաջորդ տարի Ժակլինը աճուրդի հանեց իր որոշ հանդերձանքներ՝ ստացված գումարը նվիրելով բարեգործությանը։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2009 | Ալադին | Aladin | Ժասմին |
2010 | Երանի իմանայի թե որտեղից է նա եկել | Jaane Kahan Se Aayi Hai | Թարա |
2011 | Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2 | Murder 2 | Պրիյա |
2012 | Լի տուն 2 | Housefull 2 | Բոբբի Կապուր |
2013 | Մրցավազք 2 | Race 2 | Օմիշա |
2014 | Դրայվ | Kick | Շայնա Մեհրա |
2015 | Տրիլոգիա/ Ռոյ | Roy | Այշա/ Թիյա |
2015 | Բանգիստան | Bangistan | Ռոզաննա (Ռոզա) (կամեո) |
2015 | Եղբայրները | Brothers | Ջեննի Ֆերնանդես |
2015 | Definition of Fear (անգլ.) | Սարա Ֆորդինգ | |
2016 | Լի տուն 3 | Housefull 3 | Գանգա «Գրեյսի» Պատելի |
2016 | Կրակոց | Dishoom | Իշիկա |
2016 | Թռչող Ջաթ | A Flying Jatt | Քիրթի |
2017 | According to Mathew (անգլ.) | Դաֆնի Ռեյնոլդս | |
2017 | Ջենթլմենը | A Gentleman | Կավիյա |
2017 | Անապահով երկվորյակները 2 | Judwaa 2 | Ալիշկա |
2018 | Բունտարար 2 | Baaghi 2 | կամեո |
2018 | Դրայվ | Drive | Թարա |
2018 | Մրցավազք 3 | Race 3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.