Սերգեյ Գլինկա

From Wikipedia, the free encyclopedia

Սերգեյ Գլինկա

Սերգեյ Նիկոլայի Գլինկա (ռուս.՝ Сергей Николаевич Глинка, հուլիսի 5 (16), 1775[1][2][3] կամ հուլիսի 16, 1775(1775-07-16), Սուտոկի, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 5 (17), 1847[1][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), XIX դարի ռուս պատմաբան, գրող։

Ցար Նիկոլայ I պատվերով (1832) գրել է «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области армянской в Российской империи» աշխատությունը։

Սերգեյ Գլինկան ռուս գրող էր, հրապարակախոս, «Русский вестник» ամսագրի հրատարակիչը։ Հանդիսացել է հայ և հույն ժողովրդների պատմության և մշակույթին նվիրված ռուսալեզու մի շարք աշխատությունների հեղինակ։

Ձեռնամուխ լինելով ստեղծել հայ ժողովրդի պատմության լայնածավալ Տեսությունը, Ս. Գլինկան սերտ համագործակցություն է ունեցել Մոսկվայի և Ս. Պետերբուրգի հայազգի Լազարյանների, Քրիստոֆեր և Իվան Եկիմովիչների հետ։

Ռուսական բանակը պատվերով, որը նպատակ ուները նվաճելու ողջ Հայկական լեռնաշխարհը, պատմագրության հետ համընթաց, Ս. Գլինկան կազմել է Հայաստան - Արմենիայի տարածարջանի բնակավայրերի Բառարան - ուղեցույց։

Ս. Գլինկայի Տեսությունը գրվել է, և հարուստ է, Հայաստան-Արմենիայի առթիվ եղած պատմագիտական արխիվային փաստաթղթերով, և Հայաստանի պատմության մասին օտարալեզու եզակի պատմագրություն է, որտեղ հարգանքով և մեծարանքով է գրվել «փառապանծ» հայ ժողովրդի, նրա քաղաքական առաջնորդների՝ (Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Պարույր, Արտաշես Ա, Տիգրան Բ, հայ պամիչներ, մանավանդ Պատմահայ Մովսես Խորենացի), հայ ժողովրդի դարավոր պայքարի՝ ասուրա-սեմական, ապա պարսկական, արաբական, թաթար-մոնղոլական ագրեսիայից պաշտպանվելու մասին, հենվելով հայ պատմիչների պատմագրության և հայկական արխիվների վրա։

Ս. Գլինկան Տեսությունի իր ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես ռուսական հասարարական - քաղաքական շրջանակներում, այնպես էլ Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Հայ պատմաբանների գնահատմամբ Ս. Գլինկայի Տեսությունը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, հանդիսանում է ռուսաց լեզվով գրած հայ ժողովրդի պատմության առաջին և հաջողված օտարալեզու պատմագրությունը։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը երբեք չի կորցրել իր արդիականությունը. պատմաբան հեղինակը հյութեղ և պամագրության պարզ լեզվով ներկայացրել է Կասպից ծովից՝ Միջերկրական ծով, Միջերկրական ծովից՝ Սև ծով ընկած տարածաշրջանների հայկական հզոր քաղաքական միավորման՝ Մեծ Հայքի հայկական (Հայկազունիների) քաղաքական միավորումների հզորացման-աշխարհակալության, Երվանդունիների, Արտաշեսյան, Արշակունիների և հայոց «դարձի»՝ քրիստոնեության ընդունման, անաչառ և համակողմանի, իր տեսակի մեջ եզակի պատմագրությունը, ներկայացնելով Հայաստանի պետական անկախության կորստի դրդապատճառները, և հայ ժողովրդի ծանր իրավիճակը Պարսկական և օսմանյան կայսրությունների լծի տակ։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը մշտապես գտնվել է Կովկասի թաթարների և նրանց գաղափարախոսական տեսաբանների քննադատության կրակի տակ, քանզի 19-րդ դարի ռուս պատմաբան Ս. Գլինկան Ադրբեջան բառակապակցությունը օգտագործել է, որպես ինքնակոչ պետություն.««Азербайджан» используется как самоназвание государства»:

Աշխատություններ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.