Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ-Պոլե (ռուս.՝ Сергей-Поле), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 70 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 284 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սերգեյ-Պոլե | |||
ռուս.՝ Сергей-Поле | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1913 թ. | ||
ԲԾՄ | 284 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1923 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8622 | ||
Փոստային դասիչ | 354236 | ||
ՍՎՏԲՀԴ | 3426925009 | ||
|
Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1923 բնակիչ, որից 928 տղամարդ և 995 կին[2]։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղն ունի գրադարան, ակումբ և բուժկայան, իսկ խորհրդային տարիներին նաև հայկական միջնակարգ դպրոց։
Գյուղն իր անվանումն ստացել է Ղրիմի պատերազմի մասնակից, ազգությամբ ֆրանսիացի, ռուսական բանակի ծովային սպա, կապիտան-լեյտենանտ Սերգեյ Պոլի անունից, ում պատկանում էր ներկայիս գյուղի տարածքը։ Գյուղը հիմնադրել են 1897 թվականին Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից գաղթած համշենահայերը` 1913 թվականին։ Հողամասը 304 տասանորդ հարկավճարով գնել են Սերգեյ Պոլի այրուց` Ելենա Պոլից։
1972 թվականին գյուղում կանգնեցվել է հուշարձան` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների։ 2013 թվականին այնտեղ հուշաքար է դրվել` գյուղի 100-ամյա հոբելյանի առիթով։
Գյուղի մոտակայքում բացվել է հանքային ջրերի աղբյուր, որը շշալցվում էր և վաճառվում «Сочинская» անվանումով, սակայն ներկայումս դրա արտադրությունը դադարեցվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.