Remove ads
հայ ճարտարագետ From Wikipedia, the free encyclopedia
Սեյրան Ալեքսանդրի Ազիզյան (հունիսի 13, 1962[1], Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1994, Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, ճարտարագետ-սակրավոր։ ՊԲ ավագ լեյտենանտ։
Սեյրան Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1962[1] |
Ծննդավայր | Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 13, 1994 (31 տարեկան) |
Մահվան վայր | Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ և ազատամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1982-1989 թվականներին աշխատել է Մարտունու ավտոձեռնարկությունում։
1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (ճարտարագիտասակրավորական վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Ամիրանլարի, Գյուլափլուի, Ֆիզուլիի, Աղդամի ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Թաղված է Մարտունի քաղաքի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.